Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պարզապես եղավ այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի միջոցով ճանապարհային կապ հաստատեցին միմյանց հետ». Էդիկ Մինասյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանը տարակուսելի է  համարում հանրության, նաև իշխանության  շրջանում շրջանառվող այն խոսակցությունները, թե Սյունիքի մարզի  այն տարածքները, որոնք այսօր անցել են ադրբեջանական զորքի հսկողության տակ, նախկինում եղել են ադրբեջանական տարածքներ։ Նման խոսակցության շրջանառելը նշանակում է՝  կեղծել պատմությունը, քանի որ դրանք զուտ հայկական տարածքներ են։

«Այդ տարածքների հետ կապված կան ճշգրտված տվյալներ։ Գիտեք, որ Խորհրդային Միության պայմաններում ներքին սահմաններ էին, ըստ էության միջազգայնորեն ճանաչված սահմաններ երկրների միջև չի եղել։ Ընդ որում, մեր սահմաններում գտնվող գյուղերը բոլորը հայկական են եղել, եթե քարտեզներին էլ եք նայում՝ 20-ական թվականների, ապա այդ տարածքները զուտ հայկական տարածքներ են եղել։ Ադրբեջանցիները քոչվոր, անասնապահությամբ զբաղվողներ են եղել, զբաղեցրել են հիմնականում անասնապահական հարթավայրերը և այդ տարածքներն այդ նպատակով միշտ օգտագործել են՝ համատեղ համաձայնությունների հիման վրա։ Այսքանից հետո ասել, թե այդ տարածքները նրանցն է, ճիշտ չէ։ Ժամանակին ՀՀ-ում բավականաչափ ադրբեջանցիներ էին բնակվում, ընդ որում, Մասիսի շրջանում, Սյունիքում, Կապանում, հիմա այդ տարածքները համարենք ադրբեջանակա՞ն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էդիկ Մինասյանը։

Ըստ նրա՝ ադրբեջանցիների կողմից Կուբաթլուի և այլ շրջանների  որոշ հատվածների օգտագործումը  չի նշանակում, որ դրանք ադրբեջանական պատկանելության են, և պետք է նրանց տրվի։ Այստեղ ցավալին այն է, որ ադրբեջանցիները պայքարում են այդ հատվածների յուրաքանչյուր սանտիմետրի համար, իսկ հայկական կողմը բանավոր համաձայնության հիման վրա այդ տարածքները զիջում է՝ առանց հիմնավորման։ Առավել զարմանալի է, որ այդ ամենը կատարվում է  բանավոր համաձայնությամբ. աշխարհում նման բան գոյություն չունի։

«Շուշիի հետ կապված այդ խոսակցությունները, որ եղան, ստացվում է, որ Շուշին ադրբեջանակա՞ն քաղաք է։ 1989 թվականի ադրբեջանական մարդահամարի տվյալներում նշվում է, որ բնակչության 90 տոկոսը ադրբեջանցիներ են, սակայն դա չի նշանակում,  որ այն ադրբեջանական քաղաք է։ Գոնե Հայաստանում պետք է որ լավ իմանային, թե Ադրբեջանն ինչպես է կեղծում բոլոր ցուցանիշները։ Երբ ադրբեջանցիները ստեղծեցին արհեստական Կարմիր Քրդստան միջանցքը, մինչև 30-ականների վերջն այն օգտագործվում էր այն նպատակով, որպեսզի Հայաստանն Արցախի հետ անմիջական կապ չունենա։ Փաստաթղթեր գոյություն ունեն, 20-ականների քարտեզ, դրանք էլ հո կա՞ն արխիվում, հիմնավորված ու փաստարկված ասում եմ՝ որևէ փաստաթղթով ու քարտեզով այդ հողերն ադրբեջանական չեն»,- հավելեց Էդիկ Մինասյանը։

Պատմաբանի խոսքով՝ ադրբեջանական կողմը սահմանների ճշգրտման հարցում օգտագործում է  GPS-ային տարբերակը, հետևաբար՝ ցանկացած վայրում կարող են կանգնել, հեռախոսը սեղմել ու ասել, թե այն իրենց տարածքն է, այստեղ հարց է առաջանում, ինչո՞ւ նույնը չի անում նաև հայկական կողմը։ Եթե ադրբեջանական կողմի տրամաբանությամբ շարժվեն նաև հայերը, ապա Բաքուն, Սումգայիթը կարող են համարել հայկական քաղաքներ, բայց այդպես չէ։

Նա նաև շեշտեց, որ տարածքային հարցերում ադրբեջանցիները հավակնություններ ունեն բոլոր հարթավայրային շրջանների նկատմամբ, այն տարածքների, որտեղ Խորհրդային Հայաստանում ապրել են, սկսած Վարդենիսի շրջանից՝ մինչև Սյունիք։

«Վերջերս զանգահարեցին ինձ, ասում են՝ ադրբեջանցիները հայտարարում են, որ Տիգրանաշենը՝ Քյարքին, ադրբեջանական գյուղ է, դրա վերաբերյալ նույնիսկ կա բանավոր համաձայնություն։ Պատասխանեցի, որ նման բան չկա, վերցրեք Կարսի պայմանագիրն ու կարդացեք, երեք գյուղերը, որ Մոսկվայով տրվել էին Ադրբեջանին՝ հետ են վերադարձվել, Կարսի պայմանագիրը կա, դրանք հայկական տարածքներ են։  Այլ կերպ ասեմ՝ աչք են դրել մեր տարածքենրի վրա և բոլոր այդ հողերն ուզում են վերցնել»,- նշեց Է. Մինասյանը։

Ինչ վերաբերում է հունվարի 11-ի եռակողմ փաստաթղթով նախատեսված ճանապարհների ապաշրջափակմանը և Հայաստանի տարածքով Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհին, Էդիկ Մինասյանը նկատեց՝ սա ոչ այլ ինչ է, քան պանթուրքիստական ծրագրի իրականացում, որի մասին երկար տարիներ երազում է Թուրքիան և այսօր էլ, օգտվելով հայկական կողմի զիջողական քաղաքականությունից՝ այդ ծրագիրը կյանքի է կոչում։

«Ըստ էության այդ ճանապարհը պետք է բացվի Մեղրիի հատվածով։ Այստեղ տնտեսական խնդիրների անվան տակ թշնամու բուն նպատակն այլ է։ Այդ ի՞նչ տնտեսական հարաբերություններ կամ առևտրային կապ պետք է ունենանք Ադրբեջանի հետ, այն դեպքում, երբ այդ բեռնափոխադրումները մեծ չափով չկան։ Պատմությունը շարունակվելու է այնպես, ինչպես նախկինում էր, երբ Նախիջևանով երթևեկելը հայության համար մեծ վտանգներ էր ներկայացնում։ Ես վստահ եմ, որևէ դրական տեղաշարժ չի լինելու, պարզապես եղավ այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի միջոցով ճանապարհային կապ հաստատեցին միմյանց հետ»,- ասաց մեր զրուցակիցը։

Էդիկ Մինասյանն անդրադարձավ նաև Լենա Նազարյանի այն հայտարարությանը, որ վնասակար ու հետադիմական է այն մտածելակերպը, որ Հայաստանը պետք է հզորանա ու պատերազմի միջոցով հետ բերի կորցրած տարածքները։

«Իհարկե, պետք է սկզբում բանակցել և բանակցությունների միջոցով լուծել խնդիրները, և այստեղ մեծ դերակատարում ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը։ Իհարկե, պատերազմ որևէ մեկն էլ չի ուզում, բայց այօր ռեալ պետք է նայենք, որ որևէ բանակցություն չկա։ Այդ տարածքները մենք կարող ենք հետ բերել որոշ ժամանակից հետո, երբ կկարողանանք ամրապնդել մեր կապերը մի քանի երկրների հետ և հզորացնել բանակը։

Մենք հենց սկզբից՝ իշխանափոխությունից հետո, մեր հարաբերությունները փչացրեցինք Ռուսաստանի հետ, հարաբերություններն ավելի չզարգացրեցինք Իրանի հետ, Իսրայելում բացեցին դեսպանատուն։ Հիշեք 90-ականները, երբ ամենաթեժ մարտերի ժամանակ Իրանը որոշակի զորք էր կենտրոնացրել և հարաբերություններ էր զարգացնում մեզ հետ, բայց հիմա Իրանը մեզ հետ պահպանում է  չեզոք հարաբերություններ։ Եթե մեր երկրի ղեկավարությունն այս մարդիկ են, ապա ես որևէ դրական ակնկալիք չունեմ, որ կարող ենք ռեալ որևէ արդյունքի հասնել։ Այդ պատճառով էլ հարկավոր է իշխանություն, որը  կունենա վստահություն»,- եզրափակեց Էդիկ Մինասյանը։

Հայկական "Outatime" առագաստանավը Կարիբյան ծովում ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները