Ան­տա­ռա­յին ծա­ռա­յու­թյան գոր­ծա­ռույ­թը կլի­նի խախ­տում­ն... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Եր­կուսն էլ գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի հրե­շան­ման ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Սև­ա­նա լճի ջրի որա­կը պետք է մշտա­պես ուշադ­րու­թյան կենտ­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Այս իշխանությունների պատճառով հայտնվել ենք անդունդի եզրին․ «... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Բզկտված հասարակությունով երբևիցե չենք կարողանա պետություն կ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 02.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին. Լին Թրեյսի Չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերը պետականության պաշտպանության վերջին հնարավորությունն է. Տիգրան Աբրահամյան Խաչերի օրհնություն և հանձնում զինծառայողներին՝ «Թովմասյան» հիմնադրամի հովանավորությամբ (տեսանյութ) Թուրքիան լրացուցիչ տանկեր է կուտակում Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է զոհված զինծառայողի մասունք Արմեն Սարգսյանին միշտ համարել եմ Նիկոլ Փաշինյանի մոտիվացված աջակիցը. ԳՇ պետի հարցում նրա քայլը մանիպուլյատիվ է, թեև դեռ կարող է դիմել ՍԴ․ Արա Զոհրաբյան «Լեռնային Ղարաբաղն ու Բայդենի նոր քաղաքականության կանխատեսումները. ինչպես կգործի ԱՄՆ նախագահը»․ Regnum Ադրբեջանը ներակայացրել է պատերազմում մահացած զինծառայողների նոր անուններ Պատերազմի մասնակիցների կեղծ թիվ ներկայացնելով՝ փորձել են պետությունից ավելի քան 3 միլիոն դրամ հափշտակել (տեսանյութ) Նիկոլը վերջնականապես կորցրեց փողոցը, այն փողոցը, որն իրեն բերել էր իշխանության. Իշխան Սաղաթելյան Հայտնի է՝ երբ կարող է դաշտ վերադառնալ Մորատան Նախագահը հրամանագիրը չի ստորագրել, որ այն ուժի մեջ մտնի. նա դավադիր իշխող ուժի հետ նորից գնաց գործարքի. սահմանադրագետ Դանակով ու կացնով միջադեպ Զվարթնոցում. մեկ անձ ձերբակալվել է (տեսանյութ) Ստեփանակերտից մինչև Ալիևի նստավայր 247 կմ է, «Իսկանդերն» այն անցնում է 2 րոպե 10 վայրկյանում. Էնֆիաջյան Ինչպես և ենթադրելի էր՝ Արմեն Սարգսյանը հերթական անգամ գործարքի գնաց իշխող ուժի հետ. Գոհար Մելոյան Նոր նշանակում՝ Արցախում Երկրի վրա դարձյալ մագնիսական փոթորիկ է սկսվել Գոհար Ավետիսյանը 25 մլն ռուբլի արժողությամբ ավտոմեքենա է նվիրել իր հայրիկին Մեծ Բրիտանիայում վիկտորյանական դարաշրջանի բանտի պատին հայտնվել է ուշագրավ գրաֆիտի, որի հեղինակը, ենթադրաբար, Բենքսին է (լուսանկարներ)

2021-ի հունվարի 24-ի տվյալներով արդեն հայտնաբերվել է ընդհանուր 1283 աճյուն

ԱՀ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը.

2021 թվականի հունվարի 17-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 895 կանչ:

Նախորդ շաբաթվա համեմատ վերջին 7 օրվա ընթացքում ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարների և հրդեհների դեպքերը:

Արցախում տեղացած առատ ձյան պատճառով հանրապետության տարածքում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ծառայությունը 4 կանչ է ստացել: ՃՏՊ հետևանքով տուժել է 4 քաղաքացի, մեկը՝ մահացել:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբին հաջողվել է տուժած քաղաքացիներին հանել 80 մետր խորություն ունեցող ձորից և ցուցաբերել առաջին օգնություն: Նրանց վիճակը կայուն է:

Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 9 դեպք, որից 4-ը բնակելի շինությունում, մյուսները՝ սոց-կենցաղային նշանակության շինություններում, կամ բաց տարածքում: Հրշեջ փրկարարական հաշվարկները ժամանակին կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհներից տուժածներ չկան:

Զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման կամ պահեստավորման գործընթացը շարունակվում է: Ծառայությունը վերջին 7 օրերի ընթացքում տարբեր տեսակի ռազմամթերքի հայտնաբերման վերաբերյալ ստացել է 68 կանչ:

Փրկարար ծառայության սակրավորական ջոկատների հետ մեկտեղ, Արցախի տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու գործընթացին են կցվել նաև «Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամ»-ը, «Hello Trust» ոչ կառավարական ականազերծման կենտրոնը, ինչպես նաև ՌԴ ՊՆ սակրավորական ջոկատները:

Նշված ժամանակահատվածում գրանցված կենցաղային կանչերը 46-ն են: Հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանն օգնելուց բացի (դռան կամ վերելակի բացում, հիվանդի տեղափոխում, ջրամատակարարում և այլ տեխնիկական օգնություն), կատարել են նաև խորհրդատվություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից ծառայության ջոկատները Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում շարունակում են իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: 2021 թվականի հունվարի 24-ի տվյալներով արդեն հայտնաբերվել է ընդհանուր՝ 1283 աճյուն:

Ռազմագործողությունների ընթացքում և դրանից հետո հումանիտար աշխատանքներում իրենց լավագույնս դրսևորած Մարտակերտի ՇԱԻ բաժնի մի խումբ փրկարարներ նախորդ շաբաթվա ընթացքում ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանագրով արժանացել են գերատեսչական պարգևների:

ԱԻ պետական ծառայությունը շարունակում է գործառույթը ուժեղացված ռեժիմով, քանի դեռ Արցախում «Ռազմական դրություն» է:

website by Sargssyan