Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձ․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հանրության մեծամասնությունն այն կարծիքին է, որ պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանի կառավարման համակարգում պետք է լինեն էական փոփոխություններ, իսկ դա նշանակում է իրեն չարդարացրած իշխանության հեռացում, քանի որ նրանք վաղուց ապացուցել են, որ ոչ մի օգտակար քայլի պիտանի չեն։ Բայց դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը փորձում է տարբերակներ գտնել իր իշխանությունը երկարաձգելու և պահպանելու համար։ Եվ այդ քաղաքականության շրջանակներում է տեղավորվում, որ նա ձգտում է կառավարման համակարգում որոշակի փոփոխություններ անել կադրային տեղաշարժերի տեսքով։ Պատահական չէ, որ վերջերս Փաշինյանը հայտարարեց, թե պետական կառավարման համակարգը ռեստարտի անհրաժեշտություն ունի, որը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից։

Սակայն հետաքրքրական է, որ կադրային նշանակումները ոչ թե բովանդակային փոփոխության տրամաբանության մեջ են տեղավորվում, այլ ավելի շատ, շախմատային լեզվով ասած, նման են «ռակիրովկաների»։ Բայց... շաշկի խաղացողի ձեռամբ: Այսպես, օրինակ՝ առողջապահական համակարգում համավարակի դեմ պայքարը ձախողած Արսեն Թորոսյանը նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, իսկ նրա փոխարեն առողջապահության նախարար նշանակվեց Թորոսյանի տեղակալը՝ մասնագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանը։ Եթե Թորոսյանին ազատելու էր այդ պաշտոնից, ապա չկա՞ր առողջապահական ոլորտից գլուխ հանող այլ մասնագետ, որին կարող էր նշանակել։ Բայց խնդիրը միայն առողջապահական համակարգով չի սկսվում և ավարտում։

Եվ այս տեսանկյունից առանցքային կարևորություն ունեն արտաքին քաղաքական գերատեսչության շրջանակում տեղի ունեցող տեղաշարժերը։ Բոլորիս համար էլ հասկանալի է, որ ծանր պարտությունից հետո Հայաստանի շուրջ այնպիսի աշխարհաքաղաքական դասավորություն է ստեղծվել, որ պետք է էականորեն հզորացնել մեր դիվանագիտական ապարատն ու զարկ տալ արտաքին քաղաքականությանը։ Իսկ դա ենթադրում է, որ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ դիվանագետների ունեցած որակները ի սպաս դնել արտաքին քաղաքականության համար։ Փաշինյանն էլ իր կառավարման ընթացքում միշտ ընդգծում էր դեսպանների պաշտոնում կադրային դիվանագետների նշանակման կարևորությունը։ Վերջինս մասնավորապես հայտարարում էր, որ Հայաստանի դեսպանները իրենց հավատարմագրված երկրներում պետք է ներկայանան ոչ թե որպես փոքր քաղաքական խմբակի կամ իշխող էլիտայի, կամ նույնիսկ անգամ փոքր պետության, այլ որպես համահայկական ներկայացուցիչ։

Իսկ դիվանագիտական աշխատանքի փորձ չունեցող Ռուբեն Ռուբինյանը, որ քաղաքական որոշման արդյունքում հասցրեց որոշ ժամանակ փոխարտգործնախարարի պաշտոնում աշխատել, իր հարցազրույցներում նշում էր, որ չպետք է Հայաստանը նշանակի դեսպաններ մարդկանց թոշակի ուղարկելու կամ մարդկանց հաճելի երկիր ուղարկելու, կամ բիզնես անելու համար։ Բայց սրա հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ են դրվում իշխանության մեջ Փաշինյանի մերձավորների՝ այս կամ այն երկրում դեսպանի պաշտոնում նշանակվելու մասին տեղեկությունները, որոնց մասին պարբերաբար նաև մենք ենք հայտնել։

Այսպես, օրինակ՝ խոսվում է Փաշինյանի նախկին խոսնակ, ԼՏՊ-ական Վլադիմիր Կարապետյանին, սորոսական, ԱԽՔ Արմեն Գրիգորյանին դեսպաններ նշանակելու հնարավորության մասին և այսպես շարունակ։ Նախօրեին էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատեց, որ իր՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է։ Տպավորություն է, թե սրանով Մակունցին թոշակի են ուղարկում ԱՄՆ, քանի որ վերջինս դիվանագիտական աշխատանքի համապատասխան գիտելիքներ և փորձ չունի, իսկ նրա կողմից հիշատակվող խորհրդարանական դիվանագիտության մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է։

ԱՄՆ-ն աշխարհում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում ահռելի դերակատարություն ունեցող երկիր է, որի կառավարության հետ Հայաստանի ներկայիս իշխանություններին այդպես էլ չհաջողվեց աշխատելու համապատասխան օրակարգ և միջավայր ձևավորել։ Իսկ հիմա ԱՄՆ-ի նոր վարչակազմը՝ նախագահ Բայդենի գլխավորությամբ, արտաքին քաղաքականության մեջ էական վերաձևակերպումներ է կատարում, և հարց է՝ համապատասխան մասնագիտական ունակություններ չունեցող Մակունցն ընդունա՞կ է աշխատել նոր վարչակազմի հետ, թե՞ վերջինիս ընդամենը ուղարկում են արտերկրյա վոյաժների կամ, ինչպես ընդդիմադիրներն են պնդում, նրան ուղղակի փախցնում են երկրից:

Ինչպես տեսնում ենք, իր խոստումներին հակառակ՝ Փաշինյանը կազմաքանդում է նաև պետական կառավարման արտաքին քաղաքական կոմպոնենտը։ Թերևս պաշտոնների նշանակելով կամ պաշտոններ խոստանալով՝ Փաշինյանը փորձում է սիրաշահել իր թիմակիցներին, որպեսզի նրանք իշխանության համար այս դժվար պահին երես չթեքեն իրենից։ Կա նաև հարցի մյուս կողմը. այսպիսով՝ Փաշինյանը ձգտում է ժամանակ շահել ու հանրության ուշադրությունը բուն պարտությունից շեղել նշանակվող անձերի շուրջ ընթացող քննարկումների դաշտ։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք)