ՌԴ խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 1 535 հա տարա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Լարսի ճանապարհին կուտակված բեռնատարների թիվը 430 է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱԱԾ-ն՝ Հայաստանի սահմանը թուրք հատուկջոկատայինների հատելու վ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 01.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պուտինի խոսնակն արձագանքել է «Իսկանդերի» մասին Նիկոլ Փաշինյանի խոսնակի հայտարարությանը «Այսուհետ ԱՄՆ-ն կախում կունենա ռուսական նավթից»․ Թրամփ Ժամանակն է մի վերջակետ դնել Հայաստանի պատմության այս ամոթալի էջին. Արմեն Աշոտյան Եզդիական «Սարհլդան» շարժումը հայտարարություն է տարածել Էստոնիայում ուժի մեջ են մտել կորոնավիրուսի պատճառով նոր պատժամիջոցները ՀՀ Անվտանգության խորհուրդի կոչը Խոսնակը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել Զիդան. Ռեալը կարողանում է հաղթել ծայրահեղ պահերին Արարատ Միրզոյանի հայտարարությունը «Իրանցիները միջուկային զենք չեն ունենա. Իսրայելը դա թույլ չի տա». Նեթանյահու ԱԱԾ-ից հաստատեցին՝ Նիկոլ Փաշինյանը ստել է (տեսանյութ, ցուցակ) Նախագահը չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի շահերը, սև կամ սպիտակ չէ․ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Օնիկ Գասպարյանն ու Արմեն Սարգսյանը չեն մասնակցում այս պահին Փաշինյանի կողմից անցկացվող Անվտանգության խորհրդի նիստին «Երրորդ կուսակցություն հիմնել չեմ պատրաստվում»․ Թրամփ Արթուրին, Վահեին (ձեզ կարող եմ այդպես դիմել, մենք հին ծանոթներ ենք) և Արմեն Աբազյանին (իր հետ երբեք չեմ շփվել). Արսեն Բաբայան Զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ՝ Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքների տարածքներում

Մեր նոր ձևավորվող քաղաքական թիմում կարևորվելու են հոգևոր և ազգային արժեքները. Արտակ Թովմասյան

«Թիմակիցներին հավաքագրելիս փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի չսխալվենք: Մեր հիմնական նպատակն այն է, որ հանրության մեջ լինեն ոչ ճանաչված, սակայն կայացած ղեկավարներ: Նախկինների փորձը հաշվի առնելով՝ մեր թիմում կընդգրկենք հաջողություններ գրանցած մարդկանց»:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ովքեր են ընդգրկված լինելու նոր ձևավորվող քաղաքական թիմում:

«Իմ հետևում որևէ քաղաքական ուժ չկա կանգնած, որը կարող էր ինձ ուղղորդել, ընդհակառակը` մեծամասամբ զարմանում և հարցնում են, թե դա ինչու է ինձ անհրաժեշտ: Գիտակից մարդը, որ հասկանում է երկրի, տնտեսության վիճակը, առնվազն պետք է հասկանա՝ մարդ պետք է կամիկաձե լինի, որ դրան գնա։ Ոչ մեկը դրան չէր գնա, որովհետև ավելի խորը ուսումնասիրելուց հետո գոնե միջին մակարդակի տնտեսագետները կասեն, թե ինչ վիճակ է և ինչ կարող է սպասվել մեր երկրին»,- նկատեց Արտակ Թովմասյանը և հավելեց. «Մեր ներկա իշխանությունների հրաժարականը ձգձգելու դեպքում ամեն օր է՛լ ավելի անելանելի վիճակի մեջ կարող է հայտնվել մեր երկիրը»:

Թովմասյանի խոսքով՝ նոր քաղաքական թիմում կարևորվելու են ազգային և հոգևոր արժեքները. «Մեր թիմում յուրաքանչյուրի արժեհամակարգում դրանք առանցքային դեր պետք է ունենան և լինեն այն ջիղերը, որոնք կուղղորդեն մեզ»:

Հիշեցնենք, որ Արտակ Թովմասյանը վերջերս էր հայտարարել նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին:

 
website by Sargssyan