Մարդիկ հիմա ապրում են ավելի վատ, քան ապրում էին մինչև Փաշինյանին իշխանության բերելը․ Սամվել Ֆարմանյան (տեսանյութ)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՊատերազմի ու պարտության, Արցախի փաստացի կորստի ու Նիկոլ Փաշինյանի դավաճանական քայլերի մասին խոսում ու քննարկում ենք բոլորս: Չխոսել ու չքննարկել ահնար է. կորուստներն ահռելի են ու անչափելի՝ մարդկային, տարածքային, նյութական, մշակութային ու հոգևոր: Այսպես ապրելն անհնար է: Այս մասին հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանի և քաղաքագետ Արմեն Մինասյանի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «36.6» հաղորդաշարի ժամանակ ասել է Սամվել Ֆարմանյանը:
«Ազնիվ լինենք, չխաբենք իրար: Մարդիկ հիմա ապրում են ավելի վատ, քան ապրում էին մինչև Փաշինյանին իշխանության բերելը: Հազարավոր աշխատատեղեր են փակվում, երկրում չկան ներդրումներ, ամեն ինչ թանկացել է, մարդկանց գրպանում ուղղակի փող չկա: Մարդիկ չգիտեն՝ ինչպես ապրել: Ձեռքը տարեք ձեր գրպանը, նայեք ձեզ հայելու մեջ ու ինքներդ պատասխանեք այդ հարցին՝ դուք ավելի լա՞վ եք ապրում Նիկոլ Փաշինյանի օրոք, թե՞ ավելի վատ»-նշել է նա։
Հաղորդման համահեղինակ Արմեն Մինասյանն իր հերթին նշել է, որ իրականում կյանքը թանկացել է, կյանքի որակն ընկել է՝ հատկապես վերջին երկու-երեք ամսվա համեմատական սանդղակում։ Գլխավոր խնդիրն այն է, որ պետությունը կտրուկ գնաճի խնդիրն արդյունավետ չի լուծում, հետևաբար գնաճը չէր լինի սարսափելի, եթե զուգահեռ աճեին եկամուտները։
«Մեր երկրի հիմնական խնդիրը ոչ միայն գնաճն է, այլ դրան զուգահեռ եկամուտների նվազումը․ ըստ 2020թ-ի հունվարից պաշտոնական վիճակագրության տվյալների՝ մասնավոր սեկտորում միջին անվանական աշխատավարձը նվազել է 8000 դրամով, բայց եթե իրականությանը նայենք դետալացված՝ կտեսնենք, որ այսպես կոչված եկամուտերի հարաբերական կայուն նվազումը տեղի է ունեցել պետական հատվածում աշխատավարձերի բարձրացման հաշվին»,-նշել է Արմեն Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։