Թուրքիայում կալանավորել են 4 մարդու, ովքեր մեղադրվում են ՌԾՈՒ-ից կարեւոր տեղեկատվության արտահոսքի մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայում կալանավորել են 4 մարդու, ովքեր մեղադրվում են ՌԾՈՒ-ից կարեւոր տեղեկատվության արտահոսքի մեջ, հաղորդում է Anadolu-ն:
Գործակալության տվյալներով՝ Անկարայի գլխավոր դատախազության կողմից սկսված հետաքննությունից հետո ոստիկանությունը կալանավորել է երեք զինծառայողների եւ մեկ քաղաքացիական անձի: Հետաքննությունը ցույց է տվել, որ տեղի է ունեցել տեղեկատվության արտահոսք Թուրքիայի ռազմածովային ուժերի ուղղաթիռի, նավի եւ սպառազինության համակարգերի մասին: Կասկածյալները, այդ թվում՝ վերջերս թոշակի անցած երկու սպաներ եւ սերժանտ, մեղադրվում են գաղտնի տեղեկություններ բարձրաձայնելու մեջ:
Հունվարի 12-ին, թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր Ստամբուլում գործող միջազգային մասնավոր էներգետիկ ընկերության բարձրաստիճան պաշտոնյային եւ հինգ այլ անձանց՝ էներգետիկ ոլորտում լրտեսության մեղադրանքով: