Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նիկոլ Փաշինյանը կայացրել է Հայաստանը, այդ թվում՝ իր իշխանությունը մահվան դատապարտելու որոշումը. «168 ժամ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի արդյունքների մասին հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ արտահերթ ընտրություններ չեն կայանալու։

«Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»,- ասված է «Իմ քայլը» խմբակցության տարածած հաղորդագրության մեջ։

Դրանում, սակայն, չի մասնավորեցվում՝ Նիկոլ Փաշինյա՞նն է առաջարկել հրաժարվել արտահերթ ընտրություններից, և «Իմ քայլը» համաձայնել է, թե՞ հակառակը։ Այդուհանդերձ, կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել երկրորդ տարբերակը, քանի որ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին հայտարարել էր ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ով այս որոշմամբ արձանագրում է իր կողմից տրված հերթական խոստման չկատարումը կամ սուտը։

Փաստորեն, ըստ իշխող կուսակցության չհերքված գնահատականի՝ ուսապարկերի հավաքականությունը՝ «Իմ քայլը» խմբակցությունը, սեփական դիրքորոշում էլ ունի և այդ մասին հայտնում է այնպիսի շեշտադրմամբ, կարծես այդ դիրքորոշումը պարտադրել է Նիկոլ Փաշինյանին։ Իսկ դա նշանակում է, որ տեղի է ունեցել ուսապարկերի հեղափոխություն, և պարգևավճարներից զրկվելու հեռանկարից սարսափած իմքայլականները կարողացել են Նիկոլ Փաշինյանին համոզել կամ պարտադրել, որ պետք է պահպանել ստատուս-քվոն և հրաժարվել արտահերթ ընտրությունների գաղափարից։

Դրանով, սակայն, Նիկոլ Փաշինյանի սեփական խմբակցությունը ռումբ է դրել հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ։ Պատերազմից հետո երկրում ստեղծված ծայրահեղ խորը քաղաքական ճգնաժամը որևէ կերպ չի մեղմացել, քանի որ չեն վերացել այդ ճգնաժամի առաջացման հիմքերը։ Արտահերթ ընտրություններն այդ ճգնաժամի հաղթահարման գուցե ոչ լավագույն, այդուհանդերձ, քաղաքական միջոց էին, ինչը կարող էր առնվազն լիցքաթափել ճգնաժամը։

Հրաժարվելով արտահերթ ընտրությունների գաղափարից՝ իշխանությունը նպաստելու է քաղաքական մթնոլորտի կամ փողոցի արմատականացմանը, ինչն էլ իր հերթին՝ մեծացնելու է ճգնաժամը հաղթահարելու ոչ քաղաքական ու այդմով՝ վտանգավոր դրսևորումների հավանականությունը։ Արտահերթ ընտրություններից հրաժարվելու քայլը նման է մոտավորապես նրան, երբ բժիշկը հրաժարվում է մահացու հիվանդ պացիենտի՝ ոչ երաշխավորված, բայց գոնե փրկության շանս ունեցող վիրահատությունից՝ նրան թողնելով դանդաղ կամ ոչ այնքան դանդաղ մահանալ։

Նիկոլ Փաշինյանը կայացրել է Հայաստանը, այդ թվում՝ իր իշխանությունը մահվան դատապարտելու որոշումը, որը կարող է ճակատագրական լինել ոչ միայն իր համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից