Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պետությունն ապրում է հետպատերազմյան իներցիայով, իսկ իշխանությունն առաջնորդվում է «այսօր էլ մնացինք իշխանության՝ լավ է» այսրոպեական սկզբունքով. «168 ժամ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Հայաստանն ապրում է հաստատուն իներցիայի ռեժիմում։ Այնպես չէ, որ դա միայն հետպատերազմական ռեժիմ է, այսպիսին էր Հայաստանի կյանքը նաև 2018 թվականից հետո, երբ ամեն ինչ ընթանում էր հեղափոխական էյֆորիայի ազդեցության ներքո։ Էյֆորիան փոխարինել էր ռազմավարությանն ու ծրագրերին, երկիրն ապրում էր առանց զարգացման որևէ կոնցեպտի՝ նախկինից մնացած համակարգերի լավ կամ վատ աշխատանքով ու հեղափոխական դատարկաբանությամբ։

Հասարակությանը դա դուր էր գալիս, նրա կյանքն առանձնապես չէր փոխվել, սակայն հաճելի-ականջահաճո էր անընդհատ լսել նախկինների թալանի, ներկաների անկաշառության ու 2050 թվականի ապագայի մասին։ Ահա այդ իներցիայի պայմաններում էլ տեղի ունեցավ պատերազմը, որում կրած խայտառակ պարտությունը, սակայն, ո՛չ իշխանության, ո՛չ էլ, առավել ևս, հասարակության համար չդարձավ իներցիոն ընթացքը կանգնեցնելու առիթ։

Հիմա պետությունն ապրում է արդեն հետպատերազմյան իներցիայով, իշխանությունն առաջնորդվում է «այսօր էլ մնացինք իշխանության՝ լավ է» այսրոպեական սկզբունքով․ Հայաստանն ապրում է մեկ օրվա՝ թիթեռի կյանքով։

Երկիրը չունի զարգացման ու պատերազմի արհավիրքը հաղթահարելու որևէ համակարգային հայեցակարգ և գրեթե ամբողջությամբ կախված է մեզանից չկախված իրադարձություններից ու զարգացումներից։ Արտահերթ ընտրություններից հրաժարվելու վերաբերյալ իր կամ իր խմբակցության որոշմամբ Նիկոլ Փաշինյանն ավելի խորացրեց իներցիան՝ պետությանը զրկելով ինչ-որ իմաստով ռեստարտ ապրելու շանսից, որը գոնե տեսականորեն կարող էին ապահովել արտահերթ ընտրությունները։ Եվ եթե ֆորսմաժորներ չլինեն ու Նիկոլ Փաշինյանը հաջողի թիթեռի կյանքով ապրելու իր մարտավարությամբ շարունակել մնալ իշխանության, ապա մինչև հերթական ընտրություններ պետությունը ևս 2.5 տարի ապրելու է այս կազմալուծող ու մաշող, զարգացման որևէ հեռանկարից զուրկ իներցիայի ռեժիմով։

Նոմինալ ընդդիմության տեղը զբաղեցրած քաղաքական ուժերը, չնայած հոխորտալից հայտարարություններին, իրականում կարծես հաշտ են այս իրավիճակի հետ։ Հաշտ է նաև հասարակության զգալի հատվածը, որի մի մասն իներցիան կանգնեցնելու փոխարեն՝ նախընտրում է կանգնեցնել պատահած առաջին ինքնաթիռը ու փոխել ոչ թե երկրի ընթացքը, այլ սեփական բնակության վայրը։

Սովորության ու ավանդույթի համաձայն։

Պատերազմում կրած պարտության ու հազարավոր անդառնալի կորուստների շոկը ժամանակի ընթացքում ընդարմանում է։ 2.5 տարվա հեղափոխական իներցիայով ապրած հասարակությունը մտնում է կամ արդեն իսկ մտել է հետպատերազմյան դեպրեսիայի մեջ, որն ամեն օրվա հետ ավելի է խորանում իներցիայի պատճառով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»