«Չելսին» ֆուտբոլիստների փոխանակում է առաջարկել «Ինտերին»

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է իտալական «Ինտերի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի ծառայություններով:
Calciomercatoweb-ի համաձայն՝ անգլիական ակումբը պատրաստ է 28-ամյա ֆուտբոլիստին փոխանակել Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյի հետ: 2 ակումբների միջև բանակցություններն արդեն սկսվել են:
Կրիստիան Էրիկսենը 2020 թվականի ձմռանը Լոնդոնի «Տոտենհեմից» է տեղափոխվել «Ինտեր», որը դեմ չէ բաժանվել նրանից: 29-ամյա Ժորժինյոն Իտալիայի առաջնությունում խաղացել է «Վերոնայի» ու «Նապոլիի» կազմում: