Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Եթե շեշտը դնենք միայն ռազմական բաղադրիչի վրա, վերջնական հաշվով պարտվելու ենք». Արտակ Դավթյանը՝ Սյունիքի անվտանգության մասին

АНАЛИТИКА

Օրերս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, խոսելով ռազմարդյունաբերության հատկացումների մասին, նշել է, որ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասով 2017-ին հատկացվել է 1.6 մլրդ դրամ, 2018-ին՝ 2.4 մլրդ դրամ, 2019-ին՝ 3.8 մլրդ դրամ, 2020-ին հատկացումը փաստացի կազմել է 3.3 մլրդ դրամ, դրան գումարվել է լրացուցիչ 3.4 մլրդ դրամ՝ պատերազմի մեկնարկին զուգահեռ: 2021-ին նախատեսվում է 4.6 մլրդ դրամի չափով հատկացում:

Որքանո՞վ է արդարացված հատկացումների ավելացումը, արդյո՞ք այդ միջոցները չեն փոշիացվում այս տարբերակով: Նշենք, որ ռազմատեխնիկական գիտնականներից և մասնագետներից կազմված կոնստրուկտորական բյուրոներ չստեղծվեցին, ինչպես առաջարկում էին փորձագետները, երբ Ռազմարդյունաբերության կոմիտեն հանվեց ՊՆ ենթակայությունից:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ։

– Ռազմարդյունաբերության կոմիտեն Պաշտպանության նախարարությունից դուրս բերվեց և տեղափոխվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, սակայն այդ համակարգային մոտեցումները մինչև վերջ չտարվեցին, այդ թվում՝ կազմակերպչական առումով: Դրա համար արդյունավետության այն իրավիճակը, որ հիմա կա, պիտի ասեմ, որ հետագայում էլ այն բավարար չի լինելու Ռազմարդյունաբերական կոմիտեի աշխատանքում: Ինչ վերաբերում է գիտատեխնիկական, փորձակոնստրուկտորական բյուրոներին, միանշանակ ողջունելի տարբերակ է: Դրա վերաբերյալ որոշակի աշխատանքներ իմ ժամանակ սկսվել էր, բայց արդյունք չկար դեռ՝ ժամանակի առումով, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Ես հիմա տեղեկատվություն չունեմ, թե ինչ փուլում են այդ աշխատանքները: Բայց կարծում եմ, որ պետք են այդպիսի բյուրոներ, որոնք գիտականորեն և ավելի համակարգային կառաջարկեն հարցերի լուծման տարբերակները:

Իսկ այն, ինչ մեզ մոտ կա, փորձի մեթոդներով է. ստացվեց՝ ստացվեց, չստացվեց՝ չստացվեց: Այսինքն, շատ բաներ, որ մերոնք անում են, կիրառություն չի գտնում: Միգուցե այս կամ այլ պատճառով լավ է: Կա՛մ էլ՝ դրա կարիքն է վերացած լինում, կա՛մ ինքնարժեքն է բարձր լինում, կա՛մ չենք կարողանում դնել սերիական արտադրության: Գումարների փոշիացման մասով ես չպատասխանեմ, բայց եթե մենք ամեն ինչ փորձենք սարքել, և կիրառության մեջ չդրվի, իհարկե, գումարները կփոշիանան: Իսկ եթե վերցնենք կոնկրետ նմուշ, կոնկրետ ժամկետներով, ապա այս դեպքում էլ, իհարկե, գումարները պետք է մեծ լինեն և նպատակային: Բայց ավելի լավ է չորսը լինի, քան քսանը, երեսունը՝ միջակ և ոչ արդյունավետ:

– Կարո՞ղ եք բերել կոնկրետ օրինակ, որ փորձեր են արվել, փորձաքննություն է կատարվել, սակայն արդյունքը բավարար չի եղել, ուստի զինատեսակը կիրառության մեջ չի մտել:

– Բավականին շատ կան, ես հիմա թիվը կոնկրետ չնշեմ: Բայց ոչ թե արդյունքը բավարար չի եղել, այլ այս կամ այն պատճառով մնացել է որպես նմուշ՝ սկսած պահանջարկի նվազումից՝ մինչև ինքնարժեքի բարձրացում, երբ այն ավելի թանկ է, քան, եթե նմանօրինակ բնութագրերով մենք գնենք: Կամ ուղղակի չեն կարողանում արտադրել, քանի որ համապատասխան արտադրական հզորություններ չկան: Մյուս կողմից, եթե վերցնենք, թե վերջին հինգ տարում ինչ ենք մենք արտադրել, ցանկը նայենք, և ինչն է ընդունված զինված ուժերում, որ մենք արտադրում ենք, միանգամից տարբերությունը կտեսնեք:

Երեք, հինգ տարի առաջ ցուցահանդեսներ էինք անում և ասում էինք, որ մենք ի վիճակի էինք արտադրել կամ արտադրում ենք երեսուն կամ այսքան տեսակի սպառազինության նմուշներ, իսկ հիմա մի քանի նմուշ է ընդամենը: Տարբերությունը խոսում է այն մասին, որ կարողությունները և արտադրանքը կար, բայց պահանջարկը՝ ոչ:

– ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ հրետանու ու ականանետերի արկերի, նռնակների հայկական Զինված ուժերի պահանջարկն այս տարվանից ամբողջովին կարտադրվի Հայաստանում։ Որքանո՞վ է սա իրատեսական:

– Այստեղ շատ «ստորջրյա» խութեր կան, կսպասենք՝ տեսնենք, թե ինչպես են հաղթահարվում:

– Իսկ մենք ռազմական նշանակության ի՞նչ արտադրանք կարող ենք արտահանել, որի մասին այդքան վստահորեն խոսում է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը:

– Այդ առումով մեր հնարավորությունները, կարողությունները սահմանափակ են, եթե վերաբերում են նոր միջոցներին և երկրներին, որովհետև տվյալ շուկան շատ հագեցած է, մրցակցությունն էլ՝ շատ ուժեղ: Շուկա գրավելը շատ բարդ է, եթե մեզ հաջողվի մտնել շուկա, դա կարելի է համարել հաղթանակ: Ժամանակին մենք որոշակի քայլեր կատարեցինք, մասնավորապես, Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո։- Մ.Պ.) հետ պայմանավորվել էինք, որպեսզի ինքն օգտագործի իր արտասահմանյան գրասենյակների կարողությունները մեր արտադրանքներն արտահանելու, դրանք գովազդելու, միջազգային շուկա մտնելու համար: Թե հիմա ինչպես կստացվի, ես չգիտեմ, բայց այն ժամանակ մենք ակտիվ աշխատում էինք այդ ուղղությամբ, որովհետև Դավիթ Գալստյանի կարողությունները, կապերը և այս բիզնեսի մեջ լինելը չօգտագործելը ճիշտ չէր լինի, և մենք փորձեցինք դա օգտագործել, ուղղակի մնաց կիսատ:

– Տեղեկություններ եղան, որ պատերազմի օրերին նվիրատվություններ են եղել զրահաբաճկոնների, և որ առհասարակ, ռազմական նշանակության արտադրանքի նվիրատվություններ արվում են ԲՏԱ նախարարության միջոցով, որովհետև այս դեպքում լուրջ փորձաքննության խնդիր չի լինում:

– Ես նման տեղեկություն չունեմ: Կարող եմ ասել, որ իմ ժամանակով նման բան չի եղել, Ռազմարդյունաբերության կոմիտեով դրանք չեն անցել: Իսկ զրահաբաճկոնների մասով կար համագործակցություն, արտադրվում էին զրահաբաճկոնների որոշակի նմուշներ, ՊՆ-ն գնում էր: Այլ հարց է, որ ամեն տարի պահանջները խստացվում էին, և շատ անգամ այդ պահանջները չէին բավարարվում: Սա սովորական գործընթաց է:

– Երեկ համացանցում փաստաթղթային ապացույցներ հրապարակվեցին, որ ՀՀ ղեկավարությունը Սյունիքի հետ կապված գաղտնի փաստաթուղթ է ստորագրել, որով, ըստ էության, ՀՀ-ն Իրանին կապող գլխավոր և ռազմավարական առումով կարևորագույն ավտոճանապարհի մի հատվածը հայտնվել է ադրբեջանական տիրապետության տակ՝ Սյունիքը կանգնեցնելով անվտանգային լրջագույն խնդրի առջև։

– Ճիշտն ասած, այս մասին տեղյակ եմ այնքանով, որքանով լրատվամիջոցներում այդ տեղեկությունը տարածվել է: Չտիրապետելով դրա հետ կապված մնացած նրբություններին կամ մոտեցումներին՝ մեկնաբանություն անելը ճիշտ չեմ գտնում: Որքանով դուք եք տեղյակ, այնքանով էլ՝ ես, որ նման պայմանավորվածություն կա, բայց թե որտեղ, ինչ՝ ավելացնելու բան չունեմ:

– Իսկ եթե պատերազմից հետո ստեղծված վիճակը վերցնենք, որքանո՞վ է Սյունիքի, ըստ այդմ էլ՝ ՀՀ-ի անվտանգությունը պաշտպանված:

– Եթե անմիջապես անվտանգությունից խոսենք, հարցը պետք է ուղղվի ԳՇ-ին, ՊՆ-ին: Իսկ եթե ընդհանուր անվտանգության մասին է խոսքը, պետք է նայենք բոլոր ասպեկտները: Մենք այս վիճակից սկսել ենք մեր առաջին պատերազմը, երբ Կապանի օդանավակայանի հետ կապված նույն պատկերն էր, Գորիս-Կապան ճանապարհի մասով՝ նույնպես, փակ էր Շուռնուխի հատվածը:

Այսինքն, մենք ունեցել ենք անվտանգության այդ վատ վիճակն այն ժամանակ: Հիմա ունենք այն, ինչ ունենք: Զինված ուժերը բավականին մեծ քայլեր են կատարել անվտանգության ապահովման իրենց մասով: Իհարկե, եթե դիրքերը լինեին ավելի հեռու, անվտանգության առումով ավելի ապահով կլիներ: Ես կարծում եմ՝ բացի ռազմականից, շատ մեծ ուշադրություն պիտի դարձվի տնտեսական բաղադրիչին և մարդկանց քանակին: Բնակիչները պիտի Սյունիքից չգնան, և որքան կարող ենք՝ պետք է մարդկանց քանակն ավելացնենք:

Դա անվտանգության ամենամեծ երաշխիքը կդառնա, երբ բոլոր տեղերը կլինեն բնակեցված, բնակիչների քանակը՝ շատ, տնտեսապես էլ՝ զարգացած: Դրան զուգահեռ՝ զինված ուժերն իրենց անելիքը կանեն: Եթե շեշտը դնենք միայն ռազմական բաղադրիչի վրա, վերջնական հաշվով պարտվելու ենք: Ռազմական բաղադրիչն ունի իր սահմանները, եթե մնացած բաղադրիչները չկատարենք, ռազմական բաղադրիչի արդյունավետությունը կիջնի, և վաղը մենք կարող ենք ավելի մեծ խնդիրների առաջ կանգնել:

– Բայց տեղի բնակիչներն իրենց հերթին անվտանգության երաշխիքներ են պահանջում, մենք տեսանք, որ իրենց տներից մարդկանց հանեցին:

– Կան համայնքներ, որոնք անմիջապես սահմանին մոտ չեն, օրինակ, Տաթևի խոշորացված համայնքը, վերցնենք Քաջարանը, Ագարակը: Այսինքն, այստեղ բնակիչն ադրբեջանական դրոշ անմիջապես չի տեսնում, ուստի նախ սկսենք այստեղից: Ընդհանուր պիտի նայենք, ոչ թե 4-5 գյուղի վերաբերյալ խոսենք: Օրինակ, եթե Խնձորեսկը զարգացնենք, կզարգանա նաև Ներքին Խնձորեսկը, և այլն: Եթե հատկացնենք շենք-շինություն, ֆինանսական աջակցություն տրամադրենք՝ թեկուզ անասունների տեսքով, մարդիկ կբնակվեն, չեն գնա:

– Վերջերս տեղեկություն եղավ, որ Ներքին Խնձորեսկ գյուղի մոտակայքում ադրբեջանցի զինվորականները վրաններ են տեղադրել ու սպասում են, որ հայկական կողմն ազատի տեղանքը, և մարդիկ անասուններին չեն կարողանում արոտավայր տանել: Խոսում են Մեղրիի միջանցքի մասին:

– Մեղրու միջանցքի մասով որևէ կոնկրետ լուծում կամ առաջարկ չկա, համենայնդեպս, ես տեղյակ չեմ: Ամենաբարձր մակարդակով ասել են, որ խոսքը կոնկրետ Մեղրու մասին չէ, թեպետ միջանցքի մասին խոսակցություններ կան, դա կարող է լինել նաև այլ հատվածով: Միգուցե, ես չեմ կարող ասել, երբ որ հստակեցվի, թե ինչի մասին է խոսքը, ոնց է դա կատարվելու՝ վերահսկողական մեխանիզմների տեխնիկական մասով, նոր կարող ենք խոսել:

Այսինքն, դա ՌԴ սահմանապահ զորքե՞րն են վերահսկելու, ինչ-որ հատվածում՝ նաև մե՞ր սահմանապահ զորքերը, մեր մաքսային մարմիննե՞րը․․․ քանի որ ոչ մի բան դեռ չկա, դատողություններ անել չեմ կարող:

Ինչ վերաբերում է արոտավայրերի խնդրին, ապա այդ խնդիրը մենք ունենալու ենք, քանի որ տարածքներ կորցրեցինք: Այս դեպքում անասունների քանակը կարող է նվազել, ուստի պետք է կառավարությունն անասնապահությունը զարգացնի այն հատվածներում, որտեղ նման խնդիր չկա, իսկ որտեղ կա, այլ ոլորտ զարգացնենք, որ մարդիկ աշխատանք ունենան: Բոլորն իրար հետ պետք է աշխատեն, որպեսզի լուծումներ գտնեն: Կան համայնքապետեր, որոնք հակաիշխանական են, սա չի նշանակում, որ նրանց հետ չպետք է աշխատել, և հակառակը՝ համայնքապետն անկախ իր հայացքներից՝ չի կարող չաշխատել իշխանության ներկայացուցիչների հետ, եթե իրապես ցանկություն կա բնակիչների խնդիրներին լուծում տալ:

– Ռազմական հարթություն վերադառնանք. ՊԲ ապագայի մասին ի՞նչ կասեք, կարծես թե պարզ է՝ պայմանագրային տարբերակի են անցնելու: Հրապարակումներ կան, որ Հայաստանի քաղաքացիները ծառայելու են բացառապես հանրապետության սահմաններում։

– Ես միանշանակ չէի ասի, որ նման որոշում կա, որ չպետք է ՀՀ-ից գնան կամ չգնան: Եթե հիմա չեն տանում, դա դեռ ոչինչ չի նշանակում. կարծում եմ՝ լուծման տարբերակներ կգտնեն: Ես հիմա վերջնական բան չեմ կարող ասել: Իսկ պայմանագրային ծառայության համար մարդկային ռեսուրսներ են պետք, կամ պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ այստեղից կամավորական հիմունքներով գնան: Այսինքն, մարդկային ռեսուրսների կառավարման խնդիր ունենք:

– Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է նպատակահարմար ռազմական դրության պահպանումը:

– Այս հարցով առաջին հերթին դիմել ՊՆ-ին, ԳՇ-ին, երկրի ղեկավարությանը, որովհետև շատ հարցեր կան, որոնք չերևացող են. սահմանային հատվածներն ավելացել են, հիմա կոնկրետ խնդիրների կատարման համար պե՞տք է ռազմական դրության պահպանումը, թե՞ պետք չի:

Հասարակությունը գուցե հիմա չի տեսնում ռազմական դրության սահմանափակումները, պահանջները, քանի որ մեծ մասը վերացվել է, բայց զինված ուժերի պահով պիտի ասեմ, որ այն ճկունություն է հաղորդում ԶՈՒ ղեկավարությանը:

Զորավարժության, ուժերի մոբիլիզացիայի առումով՝ ռազմական դրությունն այլ կարգավիճակ է տալիս հրամանատարներին՝ խնդիրները կատարելու առումով:

Չմոռանանք, որ ռազմական դրության ժամանակ գործում է իրավական այլ ռեժիմ, հատկապես զինվորական հանցագործությունների, իրավախախտումների վերաբերյալ, և այլն: Այսինքն, մենք պետք է այս տեսակետից նայենք հարցին:

Ես չեմ ուզում քաղաքական դաշտ մտնել, որ խոսում են վարչապետի հրաժարականի մասով: Կրկնում եմ՝ զինվորականության մասով որոշակի ճկունություն է տալիս ռեսուրսների սահմանափակ վիճակում, որ իրենց խնդիրները կարողանան արդյունավետ կատարել: Դա է, իմ կարծիքով:

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ