Առողջապահության նախարարությունը կրկին զգոնության կոչ է անում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել վարչապետի աշխատակազմում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սյունիքում և Գեղարքունիքում կան մարդկանց կյանքին սպառնացող ի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բոլոր զինվորականները բանակի ներսում են և բանակի կողքին. ԶՈՒ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 06.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ռազմիկ Ամյանի, Շուշան Պետրոսյանի, Նունե Եսայանի և Սարո Թովմասյանի երգը` նվիրված Ռիտա Սարգսյանին` «Ի սրտե» (տեսանյութ) Դուք խաբվել եք, հիմա սխալն ուղղելու ժամանակն է․ Իշխան Սաղաթելյանի կոչը Հնդկաստանում տղամարդն իր դստեր գլուխը ձեռքին քայլել է փողոցում (տեսանյութ) Պատերազմի պատճառներից մեկը. ինչո՞ւ պարտվեցինք (սկանդալային բացահայտում) «Սիսա՛կ, իմպիչմենտ հայտարարիր դավաճանին». ծիծակներով ու ձվերով ակցիա` պատգամավորի շենքի մոտ Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան. (Տեսանյութ) Սոցիալական ցանցերում Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր. Սամվել Ասատրյան Եղվարդի 29-ամյա բնակիչը փորձել է հրկիզել 17 մլն 375 հզ դրամին համարժեք զինվորական հանդերձանքը (տեսանյութ) Հրեա գիտնականների բաց նամակը՝ ի պաշտպանություն Հայաստանի և հայ ժողովրդի բարի համբավի Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ուղեւորներից պահանջել տրանսպորտային միջոցի ուղեսրահում պարտադիր կրել դիմակ․ նախազգուշացում Ինքնությունը չպարզված զոհվածների մասունքները կամփոփվեն «Եղբայրական գերեզմանում» Կներեք, ես սովոր չեմ այսպես արտահայտվելու, բայց այս անգամ ստիպված էի, քանզի սա արդեն չափն անցնում է. Սենոր Հասրաթյան Ալիևը Մեհրիբան Ալիևային նոր պաշտոնում է նշանակել 8 օր, 8% cashback «Մերի» խանութ-սրահներում IDBank-ի Visa քարտերով Պետական պահպանության ծառայությունն ԱԱԾ-ից առանձնացնելու նպատակն է, որ Փաշինյանն ունենա իր անձնական զորքը. Վանեցյան Լևոն Արոնյանին ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում է հանձնվել Լուվր է վերադարձվել Վերածննդի դարաշրջանին պատկանող զրահը, որը գողացել էին տասնամյակներ առաջ LME. Գունավոր մետաղների գները չեն փոխվել Գերմանական ինդեքսը նվազել է, ֆրանսիականը՝ աճել․ Եվրոպական ինդեքսներ

«Հովիվն ուշադիր է եղել». ՄԻՊ-ը` ադրբեջանցի զինվորների կողմից 173 գլուխ ոչխար տանելու մասին

Ադրբեջանական զինված ծառայողների կողմից 2021թ. փետրվարի 11-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի հովիվի 173 գլուխ ոչխարը տանելու փաստը հաստատում է այն, ինչ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արդեն մի քանի ամիս շարունակ նախազգուշացնում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Մասնավորապես, երեկ Խնձորեսկի համայնքապետարանը հայտարարեց, որ փետրվարի 11-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ Երվանդ Մալունցը գյուղին հարակից արոտավայրերում արածեցրել է ընդհանուր թվով 185 մանր եղջերավոր կենդանիներ:

Արածեցնելու ընթացքում կենդանիների մի մասը մոտեցել է ադրբեջանական զինվորների կողմից վերահսկվող տարածքին, որից հետո ադրբեջանցի զինված ծառայողները տարել են 173 գլուխ ոչխար: Կենդանիները վերադարձվել են միայն ՀՀ սահմանապահ զորքերի ծառայողների ու Զինված ուժերի կորպուսի հրամանատարության բանակցություններից հետո:

Նշված տեղեկությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հաստատել են գյուղի մի շարք բնակիչներ ու համայնքային մարմինները: Ընդ որում, Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը պարզել է, որ հովիվն ինքը՝ Ե.Մալունցը, ուշադիր է եղել, բայց դեպքը տեղի է ունեցել, քանի որ կենդանիները սովոր են այդ տարածքներում արածելու և արոտավայրերն այնպիսին են, որ դժվար է լինելու վերահսկել կենդանիներին:

Այս ամենը հաստատում է, որ անհրաժեշտ է երաշխավորել գյուղացիների իրավունքները, այդ թվում՝ կապված արոտավայրերն օգտագործելիս նրանց անվտանգության, ապրուստը հոգալու ու սեփականության իրավունքների վտանգների կամ խախտումների հետ:

Նշվածը թույլ չտալու համար անհրաժեշտ են հանձնաժողովային աշխատանքներ ու գյուղացիների կարիքների ճիշտ գնահատում, բոլոր խնդիրների լիարժեք չեզոքացում»,- գրել է նա:

website by Sargssyan