«Աստանայի» հաղթանակն ու Բարսեղյանի գոլն ու գոլային փոխանցումը

Թուրքիայում մարզահավաք անցկացնող «Աստանան» ընկերական խաղում մրցել է ռուսական «Չայկայի» հետ եւ հաղթանակ է տարել 2։1 հաշվով։
Ռուսաստանցի Անդրեյ Տիխոնովի գլխավորած թիմի կազմում գոլի եւ գոլայն փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Աստանայի» մեկնարկային կազմում է եղել նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը նույնպես չի փոխարինվել։
Սպասվում է, որ 28-ամյա Հարոյանն առաջիկայում պայմանագիր կկնքի Ղազախստանի 6-ակի չեմպիոնի հետ: Հարոյանը վերջերս հեռացել էր ռուսական «Տամբովից», որն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ։