Հասմիկ Խոջյանն ընտրյալ ու՞նի․ դերասանուհու եւ խորհրդավոր երիտասարդի ջերմ գրկախառնությունը (լուսանկար)

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է խորհրդավոր երիտասարդի հետ։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Հասմիկը կրում է կարմիր երանգի երեկոյան զգեստ։ Նա նուրբ շպարով է, գանգուր վարսերն արձակված են։ Երիտասարդը, ում դեմքը դերասանուհին չի ցուցադրել, մեղմ գրկել է նրան։
«Շնորհավոր Սուրբ Վալենտինի օրը», - հրապարակմանը կից գրել է երիտասարդ դերասանուհին։ Հասմիկ Խոջյանի երկրպագուներն ու հետեւորդները բազում բարեմաղթանքներ են հղել եւ երջանկություն մաղթել զույգին։