Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իսկ նոյեմբերի 9-ին քանի՞ բալանոց երկրաշարժով ցնցվեց մեր հայրենիքը․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ի՞նչ կանեք, եթե ձեր հարևանը ցանկապատը շատ չէ, մի մետր առաջ տա ի վնաս ձեզ։ Ի դեպ, այն հարևանը, որի հետ հաճախ սուրճ եք խմում, Ամանորին գնում նրա տուն, խոզի բուդ ու բլինչիկ ուտում, վերջապես 30 տարի հարևանություն եք անում։ Վստահ եմ՝ նվազագույնը քաղաքավարի կերպով թույլ չեք տա, իսկ վատագույն դեպքում՝ գործը կհասնի բռունցքներին։ Դուք ամեն անգամ կատաղության եք հասնում, երբ հարևանն իր կոշիկները մաքրում է ձեր դռան առջևի շորի վրա, ճի՞շտ է: Իհարկե, ճիշտ է: Իմ շրջապատում սեփական տարածքը չպաշտպանող մարդ չեմ տեսել։ Բայց թե իր ցանկապատից, իր դռան շորից 1 մետր այն կողմ ինչ կկատարվի, շատերին պարզապես չի հետաքրքրում։ Ցավոք:

Նրանց, ում հետաքրքրում է, մենք՝ որպես մենթալ, սովորաբար հերոսացնում ենք։ Եթե ինձ մի տարի առաջ ասեին, որ կարող է լինել անպես, որ, օրինակ՝ Շուռնուխը թուրքը կարող է գալ ու վերցնել, ու մենք՝ որպես ազգ, հանգիստ կնայենք դրան, ես առնվազն դա ասողին խելագար կհամարեի։ Բայց դա տեղի ունեցավ։ Շուռնուխը՝ որպես օրինակ, որպես հավաքական օրինակ: Պատերազմ գնացողներ և բանակից փախչողներ, հայրենիքի ամեն մետրի համար կյանքը զոհելու պատրաստներ և հայրենիք վաճառողներ բոլոր ժամանակներում եղել են։ Դրա համար գոյություն ունեն հերոսներ և դավաճաններ։ Ու հայրենիք չունենալու համար ընդամենը պետք են մի խումբ դավաճան գործակալներ և մի քիչ շատ հայրենիքի զգացում չունեցողներ։

Սրանց պակասը չի զգացվում մեր երկրում։ Շատ ցավալի է, որ այլազգի տարբեր վերլուծաբաններ, փորձագետներ, քաղաքական գործիչներ տարակուսած են, թե հայ հասարակության մեծ մասն առհասարակ ուզո՞ւմ, ավելին՝ պայքարո՞ւմ է այս արևի տակ իր հայրենիքն ունենալու համար։ Պատկերացնո՞ւմ եք, օտարները, որ միշտ հիացել են մեր ազգի՝ պայքարելու և ապրելու հզոր բնազդով, տարակուսած են, թե ե՞րբ ու ինչո՞ւ մենք դարձանք այսպիսին։ Հայ ժողովրդի մի մասի նույնիսկ ինքնապաշտպանական բնազդն է բթացել։ Կարծես մարդիկ համակերպվել են այն մտքի հետ, որ թուրքը պիտի գա ու իրեն իր իսկ տան մեջ գլխատի։ Տարօրինակ է, բայց վերջին ժամանակներում մտածե՞լ եք, թե ինչու Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ժամանակ «հող հանձնողին կհանձնեինք հողին», իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք՝ «դե, ի՞նչ անի խեղճ Նիկոլը...»։

Անկեղծ ասած՝ շատ եմ մտծել, թե ի՞նչ են արել մեր ազգի հետ վերջին տարիներին, որ մենք դարձանք այսքան իներտ ու անտարբեր, գլխավորը երկրորդականից, ճիշտն ու սխալը, ճշմարիտն ու սուտը, ազգայինն ու ապազգայինը իրարից չտարբերող։ Մենք, որպես ազգ, էթնոս այլևս գոյաբանական խնդիրներ ունենք, քանի որ պարադոքսալ, զավեշտալի ու հակաբնական է, բայց փաստ, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իսկ ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, ու մենք՝ ՀՀ «հպարտ» քաղաքացիներս, համաձայն ենք նրա հետ, համաձայն ենք այն ամենի հետ, ինչ եղավ ու ինչ նա ու իր «ուսապարկային IQ-ով» թիմն անում է, հակառակ դեպքում հարյուր հազարավոր մարդիկ փողոցները հեղեղած կլինեին՝ նրանց քշելու համար։ Եզակի դեպք է, բայց համաձայն եմ Նիկոլի հետ՝ մեր ժողովուրդը համակերպվել է հայրենիք չունենալու մտքի հետ։

Ի դեպ, հեղեղված փողոցների մասին. շաբաթ օրը 6-7 բալանոց երկրաշարժ գրանցվեց Հայաստանում։ Տեսա՞ք՝ ինչ էր կատարվում երկրում, հատկապես մայրաքաղաքում։ Ոչ, ոչ, ես բնավ նկատի չունեմ, թե մարդիկ չպիտի անվտանգության նկատառումներից ելնելով դուրս գային իրենց տներից։ Ընդհակառակը, անվտանգության կանոններին հետևելը ճիշտ է ու կարևոր նման դեպքերում։ Բայց նայում էի խուճապահար ու վախեցած մարդկանց ու մտածում՝ լավ, բա ռումբերի ու բայրաքթարների տակ ապրող, կռվող մարդիկ ո՞նց են արել։ Լավ, բա նոյեմբերի 9-ին Նիկոլը քանի՞ բալանոց երկրաշարժով ցնցեց մեր հայրենիքը։ Ո՞ւր էին, ո՞ւր են մարդիկ։ Նրանք տանն էին, տանն են, որովհետև բայրաքթարներն իրենց տան կտուրների վրա չեն պտտվում, չեն հասել... նոր մոտենում են Սյունիքին։ Իսկ քանի դեռ Սյունիքին է մոտենում, ոչինչ, իմ տնից դեռ հեռու է, երբ կմոտենա տանս, միգուցե այդժամ հարցնեմ «փրկիչ» Նիկոլին, թե ո՞նց եղավ, որ թուրքն եկավ հասավ Երևան։

Չնայած ի՞նչ հարցնեմ, «խեղճ Նիկոլն ի՞նչ անի»։ Մարդիկ կան, ուրախացել են, որ Հայաստանից զինվորներ չեն գնալու Արցախ ծառայության։ Մարդիկ կան՝ վաղն ուրախանալու են, որ Սյունիք զինվոր չի գնալու ծառայության։ Մարդիկ կան առհասարակ չեն հասկանում, որ հայ զինվորը թե՛ Արցախում, թե՛ Սյունիքում և թե՛ Ճամբարակում նույն բանն է անում՝ պաշտպանում է Երևանում, Վանաձորում ու Ախուրյանում ապրող իր հայրենակցին, իր հորն ու մորը։ Չգնա Արցախ, ուրեմն կգնա Սյունիք, չգնա Սյունիք, ուրեմն կգնա Վարդենիս, չգնա Վարդենիս, ուրեմն կգնա Նոյեմբերյան, ի՞նչ տարբերություն՝ թուրքն, ի շնորհիվ «փրկչի», արդեն ամենուր է։

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է