Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Երբ ասում են առանձնահատուկ կարգավիճակ, դա սովորաբար վատ բան է նշանակում»․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քննարկելիս ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց՝ առաջարկում են ԵՊՀ-ին տալ հատուկ կարգավիճակ։ Հարցը թեժ քննարկումների կիզակետում հայտնվեց ինչպես ԱԺ-ում, այնպես էլ փորձագետների շրջանում։ Մասնավորապես՝ շատերը կարծիք հայտնեցին, որ նախ հստակեցված չէ, թե ինչ ասել է հատուկ կարգավիճակ, երկրորդ՝ հնարավոր է, որ այս փոփոխությունն օրվա իշխանությունը կարող է օգտագործել ըստ նպատակահարմարության։ ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը նշում է՝ Հայաստանի անկախացումից հետո ԵՊՀ-ն երբևէ չի ունեցել ինչ-որ առանձնահատուկ կարգավիճակ։

«Օրենսդրական նույն դաշտում գործել են հայկական բոլոր բուհերը։ Երբ ասում են առանձնահատուկ կարգավիճակ, ինքս լարվում եմ, որովհետև դա սովորաբար վատ բան է նշանակում։ ԵՊՀ-ն առանձնահատուկ կարգավիճակ ունեցել է այն առումով, որ քաղաքական վայրիվերումները միշտ կոտրվել են նրա գլխին, ամեն ինչի առաջին փորձադաշտը, թիրախը դարձել է ԵՊՀ-ն։ Հատուկ կարգավիճակի մասին խոսվում էր նաև 2018 թվականի սկզբին, երբ ցանկանում էին, որ բոլոր բուհերի կառավարման խորհուրդները կազմավորվեին ինչ-որ տարբերակով, իսկ ԵՊՀ-ի կառավարման խորհուրդը՝ այլ տարբերակով։ Ենթատեքստն այն էր, որ պաշտոնյաներին թույլատրվեր դառնալ ԵՊՀ-ի կառավարման խորհրդի նախագահ։ Այս դառը փորձից կարելի է ենթադրել, որ երբ խոսվում է համալսարանին հատուկ կարգավիճակ տալու մասին, սովորաբար իշխանությունը նկատի է ունենում օրվա իր շահը։

Հիմա շատ անհասկանալի է, թե ինչ է ասում նախարարը, որևէ կերպ բացված չէ, թե ինչ ասել է հատուկ կարգավիճակ, դա կենացի մակարդակի ձևակերպում էր։ Բայց ակնհայտ է, որ քաղաքական ինչ-որ շահ կա, որն առաջիկայում պարտադրվելու է ԵՊՀ-ին։ Բացի նրանից, որ ԵՊՀ-ն առանձնահատուկ ինչ-որ կարգավիճակ չունի, հակառակը՝ համալսարանն ինչ-որ առումներով զրկվում է մրցունակությունից, որովհետև Հայաստանում իր մերձակա մրցակիցները միջպետական պայմանագրերով գործող բուհերն են, օրինակ՝ Ֆրանսիական, Սլավոնական և մյուս համալսարանները։ Դրանց վրա մեր օրենքները չեն ազդում, իրենք գործում են միջպետական պայմանագրերով, և բոլոր փոփոխությունները կոտրվում են հայկական և հատկապես ԵՊՀ-ի գլխին՝ նրան զրկելով մրցունակությունից, և նաև դրա պատճառով համալսարանը դիրքեր է կորցնում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Գևորգ Էմին-Տերյանը։

ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տալու հարցին «Փաստի» հետ զրույցում անդրադարձավ նաև կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը: Նա նշում է՝ որևէ մեկն այս պահին չի կարող պատասխանել հարցին, թե ինչ է սա նշանակում։ «Այս պահին դա ուղղակի դեկլարատիվ բնույթ ունի։ Թե հետո դրա տակ օրենսդրական ինչպիսի ակտեր կընդունվեն, և այդ հատուկ կարգավիճակն ինչպես կդրսևորվի, ապագան ցույց կտա։ Կարևոր է, որ հետագայում չխախտվեն հավասար մրցակցային պայմաններն ուրիշ բուհերի հետ։ ԿԳՄՍ նախարարի այն պնդումը, թե մայր բուհը ստեղծել է պետությունը և այն պետք է էական մասնակցություն ունենա դրա կառավարման մեջ, ծիծաղելի է, քանի որ պետությունը հիմնադրել է նաև մյուս բուհերը։ Պետության կողմից հիմնադրված լինելու առումով որևէ բուհ որևէ առավելություն չունի։

Ասեմ ավելին՝ ամենակարևոր արժեքներից մեկը, որն այսօր ունենք, Գիտությունների ազգային ակադեմիան ոչ միայն հատուկ կարգավիճակ չի ստանում օրենքում, այլ դրա վերաբերյալ շուրջ 10 տարի գործող օրենքն այս նախագծում փոխարինվում է ընդամենը մեկ հոդվածով, իսկ ԳԱԱ-ի կարգավիճակը հետագայում որոշելու է կառավարությունը։ Մինչդեռ այդ նախագծում ակադեմիային ևս կարելի էր տալ հատուկ կարգավիճակ և նրա կազմակերպաիրավական ձևն ապահովել հենց օրենքում։

Այս հատուկ կարգավիճակն իրենից կարող է ամեն ինչ էլ ենթադրել, այդ հարցը մնալու է իշխանությունների քմահաճույքին։ Հիմա երևի չեն մտածել, թե ինչ գրեն, թողնում են ապագային, կամ գուցե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, կարելի է ինչ-որ բաներ ընդունել կամ փոփոխել։ Դա օրենքի մակարդակում հետո շատ դժվար կլինի անել, որովհետև կարող են լինել ընտրություններ, ԱԺ-ում կարող է ձևավորվել նոր մեծամասնություն, և օրենքի փոփոխությունը հեշտ չի լինի։

Բայց ենթաօրենսդրական ակտերում հնարավոր կլինի քմահաճույքներն օրեցօր փոխել և համապատասխանեցնել օրվա իշխանություններին։ Սա ևս խոսում է այն պարզ ճշմարտության մասին, որ իշխանությունները ցանկանում են քաղաքական ազդեցություն ունենալ բարձրագույն կրթության և գիտության ողջ համակարգի վրա, այդ թվում՝ ԵՊՀ-ի, որն առաջատարն է քաղաքական մտքի ձևավորման հարցում, իսկ մտավորականության մեծ և ակտիվ մասն էլ կենտրոնացած է հիմնականում այս բուհում»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները