Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պետությունները կործանվում են այն դեպքում, երբ լավերին չեն կարողանում տարբերել հիմարներից». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ցավոք, մենք՝ հայերս, այդպես էլ չենք ուզում դառնալ քաղաքական ազգ (թեպետ թվում է՝ չափից ավելի քաղաքականացված ենք), լուրջ ու պատասխանատվությամբ չենք վերաբերվում պետությանը, պետականությանն ու քաղաքական գործընթացներին: Այդ պատճառով է նաև, որ մենք պատմության ընթացքում բազմիցս հայրենիք ու պետականություն ենք կորցրել: Իսկ հետխորհրդային տարիներին Հայաստանում այդպես էլ չի կայանում քաղաքական համակարգը և չի հաստատվում քաղաքական քաղաքակիրթ մշակույթը: Այդպես էլ չձևավորվեց հանրային կառավարման գործուն համակարգ և չհավաքագրվեց քաղաքական (իշխանական) այնպիսի ընտրանի, որը կտիրապետի մասնագիտական գիտելիքների, օժտված կլինի կառավարչական ընդունակություններով, բարոյական բարձր արժեքներով ու սկզբունքներով, որի համար հանրային (պետական) շահը առաջնային է, և որը իշխանական լիազորությունները արդյունավետ ձևով կօգտագործի հանրության խնդիրները լուծելու համար:

Մենք յուրահատուկ համակրանք ունենք միջակության ու գորշության նկատմամբ, իսկ ուժեղներին ու լավերին էլ չենք սիրում, չենք գնահատում: Պատահական չէ, որ 2018 թ. ապրիլին անհասկանալիորեն իշխանության բերեցինք, երկիր վստահեցինք և դեռ այսքանից հետո էլ հանդուրժում ենք այս տգետ, անփորձ, բանակից խուսափած, երկրի համար ոչ մի ծառայություն չունեցող, հանուն սեփական փառքի ու շահի անգամ հայրենիք ու ազգ ուրանալու պատրաստ, ծառայամիտ, անհայտ ծագման ու կենսագրության տեր մարդկանց, որոնցից շատերը չեն տիրապետում անգամ կառավարման պարզագույն գիտելիքներին ու իրենց գործառույթներին: Արդյունքում կանգնեցինք ազգային արժեհամակարգի խեղաթյուրման, պետական ինստիտուտների արժեզրկման, հայրենիքի հանձնման, հայի նվաստացման, պետության կազմաքանդման և սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական խոր ճգնաժամի առջև: Չգիտես ինչու ասպարեզը թողեցինք փողոցին, որտեղից գալով իշխանության՝ փողոցի ցածրարժեք բարքերն ու մշակույթը տեղափոխեցին պետական համակարգ և պատուհաս դարձան հայ ժողովրդի գլխին:

Հին հույն փիլիսոփա Պլատոնն ասել է. «Նրանք, ովքեր բավական խելացի են, որպեսզի չմտնեն քաղաքականություն, պատժվում են նրանով, որ իրենց կառավարում են իրենցից հիմարները»: Չնայած ԱԺ-ի՝ որպես միակ առաջնային մանդատ ունեցող պետական ինստիտուտի չափազանց կարևոր դերին, խորհրդարանում արտահերթ ընտրությունների արդյունքում ազգի իրական ընտրանու փոխարեն հայտնվեցին ոչ քիչ պատահական, նույնիսկ աշխատանքային փորձ չունեցող մարդիկ: Իսկ գործադիր մարմիններում պատասխանատու պաշտոնների նշանակումները կրում են կամայական բնույթ և չեն ենթարկվում որևէ տրամաբանության ու օրինաչափության: Սա պարզապես զավեշտ է և ծաղր տաղանդավոր հայ ժողովրդի և հայոց պետության նկատմամբ: «Չկա ոչինչ ավելի վտանգավոր, քան երբ իշխանությունը հայտնվում է ապաշնորհ մարդկանց ձեռքերում»,- գրել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա Ժան Ժակ Ռուսսոն:

Իսկ հին հույն փիլիսոփա Անտիսֆենը դեռևս մ.թ. 350 տարի առաջ ասել է. «Պետությունները կործանվում են այն դեպքում, երբ լավերին չեն կարողանում տարբերել հիմարներից»: Մենք էլ միամտաբար հիացած էինք «նորերով» ու «չապականված» երիտասարդներով և նրանց հետ մեծ հույսեր էինք կապում: Մինչդեռ հասուն ազգերը լավ գիտեն,որ պետություն կառավարելը բացառապես իմաստուն մարդկանց գործ է, ովքեր սիրում են իրենց երկիրն ու ժողովրդին, բարեկիրթ են և պարկեշտ, խիզախ են, ունեն բարոյական աշխարհայացք, գիտելիքների մեծ պաշար, փորձառություն, վաստակ, հեղինակություն, կրթական ու մասնագիտական բարձր մակարդակ, կազմակերպչական ունակություններ և վայելում են հանրության հարգանքն ու վստահությունը: Ելիզավետա Առաջինը կարծիք է հայտնել, որ «երիտասարդ աչքերը սուր են տեսնում, սակայն տարեց աչքերն ավելի խորն են տեսնում»:

Պատահական չէ, որ քաղաքակիրթ և ժողովրդավարական երկրներում տարեցները, փորձառուները ակտիվորեն ներգրավված են իրենց երկրների քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքում և մշակույթի, կրթության ու գիտության ոլորտներում: Սակայն մեր երկրում այս իշխանությունների օրոք տպավորություն է ստեղծվում, թե ավագ սերունդը ավելորդ բեռ է հասարակության համար¬, և որ նրանց փորձը, գիտելիքները, իմաստությունը հնացած են և այլևս պետք չեն ոչ մեկին: Հույն փիլիսոփա Պլատոնն այն կարծիքին է եղել, որ «պետությունները միայն այն ժամանակ կբարգավաճեն, երբ իմաստունները կթագավորեն»: Բազմաթիվ գիտնականներ հետազոտությունների արդյունքում առանձնացրել են մի շարք որակներ, որոնք առավելություն են և հատուկ են միայն ավագ սերնդին՝ նրանք ավելի հավասարակշռված են, ավելի հեռատես, ավելի զգուշավոր և պատասխանատու, ավելի իրատես և ճկուն, ունեն կյանքի ավելի մեծ փորձ, ավելի շատ բան են տեսել, ունեն գիտելիքների ավելի մեծ պաշար և հետևաբար ավելի հասուն են և իմաստուն, ավելի կայուն են, լավ են տիրապետում իրենց հույզերին ու դիմակայում սթրեսներին, բարդ իրավիճակներում կողմնորոշվում են ավելի ճիշտ և համարժեք, ավելի շատ ժամանակ տրամադրում են աշխատանքին և ավելի քիչ ժամանակ՝ անձնական վայելքներին:

Օրինակ՝ Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆ-ի 40-րդ նախագահ է ընտրվել 70 տարեկանում և պաշտոնավարել է մինչև 78 տարեկանը, Շարլ դը Գոլը որպես Ֆրանսիայի նախագահ պաշտոնավարել է մինչև 80 տարեկանը, Ժակ Շիրակը՝ մինչև 77 տարեկանը, Կիպրոսի նախագահ Գլաֆկոս Քլիրիդիսը՝ մինչև 83 տարեկանը, իսկ Իտալիայի նախագահ Կառլո Ազելոն՝ մինչև 82 տարեկանը: Շեմոն Պերեսը Իսրայելի նախագահ է ընտրվել 2007 թվականին՝ 84 տարեկանում և պաշտոնավարել է մինչև 91 տարեկանը, այնուհետև ակտիվորեն զբաղվել է հասարակական աշխատանքներով՝ ապրելով 93 տարի, իսկ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բայդենը 78 տարեկան է: Նրանք բոլորն էլ, ի դեպ, համարվում են իրենց երկրների հաջողված նախագահներ: Միայն տարիքն ու կենսափորձը, անշուշտ, բավարար չեն իմաստուն լինելու համար, բայց, ցավոք, իմաստությունը գալիս է միայն հասուն տարիքում: Ժան Ժակ Ռուսսոն այն կարծիքին էր, որ «երիտասարդությունը իմաստության և փորձի կուտակման տարիներ են, իսկ տարեց տարիները՝ դրանց օգտագործման»:

Այս տեսակետից, ըստ իս, նպատակահարմար է պետական ծառայողների և առաջին հերթին կրթության ոլորտի աշխատողների համար վերանայել տարիքային թույլատրելի առավելագույն սահմանը: Վերջերս Պետդումային այդպիսի օրինագիծ է ներկայացրել ՌԴ կառավարությունը: Ստացվում է, որ տարբեր պետություններում 70-ից հետո կարող են հաջողությամբ երկիր ղեկավարել, իսկ Հայաստանում 65 տարեկանը չի կարող մի քանի հոգանոց ամբիոն ղեկավարել: Իսլանդացի ճանաչված գրող Բերնարդ Շոուն գրել է. «Աշխարհը, անշուշտ, պետք է կառավարեն երիտասարդները, սակայն մեծանալուց հետո միայն»: Սա ամենևին չի նշանակում, թե որևէ պարագայում կարելի է թերագնահատել երիտասարդների հնարավորությունները¬: Ամենևին: Այստեղ ևս չի կարելի ընկնել ծայրահեղությունների մեջ:

Երիտասարդությունն աչքի է ընկնում առավել ակտիվությամբ, խիզախությամբ¬, նախաձեռնողականությամբ, եռանդով, նորի և առաջադիմականի արագ ընկալմամբ, իսկ ավագ սերնդի մոտ գերակշռում է փորձառությունը, հավասարակշռվածությունը¬, իմաստությունը, գործիմացությունը և պատասխանատվությունը: Ավելի արդյունավետ կարող է լինել տարիքային բոլոր խմբերի ունակությունների օպտիմալ զուգակցումը: Կարևոր է, որ տարեցներն էլ իրենց հերթին թերահավատորեն չվերաբերվեն, վստահեն երիտասարդներին, վերևից չնայեն և ամենայն հոգածությամբ ու ջերմությամբ շրջապատեն նրանց, որպես մեր ապագայի ու տեսակը շարունակողի՝ նրանց հաղորդելով իրենց փորձն ու գիտելիքները: Կայուն պետություն և առողջ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է, որ սոցիալական, ազգային, սեռային ու տարիքային բոլոր խմբերը ներկայացված լինեն հանրային կյանքի բոլոր ոլորտներում, և նրանց միջև լինի ներդաշնակություն ու համերաշխություն:

Մինչդեռ այս իշխանությունները պառակտեցին հասարակությունը և սեպ խրեցին սերունդների միջև: Եվ ընդհանրապես, պետք է վերջ տալ հասարակությունը հների ու նորորի բաժանելուն: Եթե օբյեկտիվ լինենք, «հները» մեծացել և դաստիարակվել են ավելի բարձր արժեքներ կրող հասարակության միջավայրում, ավելի բարձրաճաշակ մշակույթի պայմաններում ու ավելի լավ դաստիարակություն և որակյալ կրթություն են ստացել, քան անկախության սերունդը: Իսկ եթե իրատես լինենք, այսօրվա օրհասական վիճակին հասցված Հայաստանի համար դժվար թե հնարավոր լինի առանց ավագ սերնդի, նախկին փորձառու քաղաքական ու պետական գործիչների տաղանդի, իմաստության, ահռելի փորձի ու գիտելիքների օգտագործման երկիրը դուրս բերել այս ծանր վիճակից: Մասնավորաբար, այդ համատեսքոտում, կարծում եմ, առաջիկա ընտրություններին երկրի ղեկավարի համար կարելի է դիտարկել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:

Նա իր նախագահության ժամանակաշրջանում արձանագրել է անկախության տարիների սոցիալտնտեսական ոլորտում ամենաբարձր աճի ցուցանիշները, նրա օրոք երկրում տիրել է խաղաղություն և կայունություն, ավելի բարձր է եղել Հայաստանի միջազգային հեղինակությունը, մարդիկ ավելի արժանապատիվ ու պաշտպանված են զգացել: Որպես խոհեմ, հավասարակշիռ, հեռատես, նպատակասլաց, պատասխանատու մարդ և, վերջապես, որպես իրապես «ուժեղ ձեռք»՝ նա, իմ կարծիքով, այս բարդ սոցիալ-տնտեսական ու աշխարհաքաղաքական իրավիճակում արժանապատիվ կարող է ներկայացնել Հայաստանը, կարող է վերականգնել պետական ինստիտուտների ու երկրի հեղինակությունը, կայացնել հավասարակշռված որոշումներ և պատասխանատվություն կրել այդ որոշումների համար: Մենք՝ հայերս, պատմության ընթացքում մշտապես տուժել ենք, երբ զգացմունքային որոշումներ ենք կայացրել, երբ իրատեսորեն չենք գնահատել ներքաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակը:

Պետք է լավ գիտակցենք, որ հայտնվելով խոր և համակողմանի ճգնաժամի մեջ՝ կանգնած ենք ամբողջական հայրենիքի ու պետականության կորստի սպառնալիքի առջև, որ ունենք Արցախի և Հայաստանի անվտանգության խնդիր, ունենք աշխարհաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական, սոցիալական, մշակութային, գիտակրթական, ժողովրդագրական, բնապահպանական, ներքաղաքական, հասարակության համերաշխության ու կայունության, պետականաշինության, հայրենադարձության, արդարության հաստատման, հայի կորսված արժանանապատվության վերականգնման, արժեհամակարգի ու բարոյականության հետ կապված խնդիրներ ու մարտահրավերներ: Այդ նպատակով պետք է միավորել ու համախմբել ազգային արժեքներ, մարդկային բարձր որակներ կրող, փորձ ու պետական մտածողություն ունեցող մարդկանց և լծվել չափազանց դժվարին ու հայրենանվեր գործի:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար