Ան­տա­ռա­յին ծա­ռա­յու­թյան գոր­ծա­ռույ­թը կլի­նի խախ­տում­ն... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Եր­կուսն էլ գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի հրե­շան­ման ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Սև­ա­նա լճի ջրի որա­կը պետք է մշտա­պես ուշադ­րու­թյան կենտ­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Այս իշխանությունների պատճառով հայտնվել ենք անդունդի եզրին․ «... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Բզկտված հասարակությունով երբևիցե չենք կարողանա պետություն կ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 02.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գոհար Ավետիսյանը 25 մլն ռուբլի արժողությամբ ավտոմեքենա է նվիրել իր հայրիկին Մեծ Բրիտանիայում վիկտորյանական դարաշրջանի բանտի պատին հայտնվել է ուշագրավ գրաֆիտի, որի հեղինակը, ենթադրաբար, Բենքսին է (լուսանկարներ) Դոլարն ու եվրոն էժանացել են «Այս ոլորտը սպիտակամորթներն են կառավարում»․ Էդի Մերֆին խոսել է կինոարտադրությունում առկա ռասիզմի և բազմազանության պակասի մասին (լուսանկարներ, տեսանյութ) Մարդիկ, «մարդիկ», «մարդիկ»… Մի մոնտաժի պատմություն Արմեն Սարգսյանը փաստացի ազատեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին Գերագույն շտաբի պետի պաշտոնից. Վարուժան Ավետիքյան Կանխատեսումը, ցավոք սրտի, իրականացավ. Գրիգորյան Արտահերթ ընտրությունների հարց ԲՀԿ-ն չի քննարկել․ Նաիրա Զոհրաբյան Արմեն Սարգսյանն Օնիկ Գասպարյանի հարցով դիմեց ՍԴ Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ. (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց գեներալ Վրեժ Գաբրիելյանին Էդմոն Մարուքյանը գնացել է Արմեն Սարգսյանի տուն Երկարաձգվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» հավելվածով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության. Արթուր Ղազինյան Արցախի Կարմիր Շուկան վտանգվա՞ծ է. Ադրբեջանցիները 30 գերու վերադարձի դիմաց առաջարկություն են արել. Փաշինյանը կողմ է, ԱԳՆ-ն՝ դեմ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Լուսինե Թովմասյանը՝ «Արմենիա TV»–ի «Բարի լույսից» դուրս գալու և Առաջին ալիքով նոր նախագիծ սկսելու մասին

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն այլևս «Արմենիա TV»-ի «Բարի լույս» ծրագրի հաղորդավարական կազմում չէ: Մարտի 1-ից Լուսինեն որպես հաղորդավարուհի կներկայանա Առաջին ալիքի եթերում: Tert.am Life-ը Գեղեցկուհու տիտղոսակրի հետ խոսել է հեռուստաընկերության փոփոխության մասին։

Ըստ նրա՝ հեռուստաընկերությունից դուրս գալու համար որևէ պատճառ չկար: «Պայմանագիրն ավարտվեց, ստացա մեկ այլ առաջարկ: Հասկացա, որ թե՛ ինձ, թե՛ հեռուստադիտողին փոփոխություններ են անհրաժեշտ և ընդունեցի նոր առաջարկը: 4 տարի է՝ աշխատում էի «Բարի լույս»-ի թիմում, կապված էի ոչ միայն ձևաչափի, այլև մեր ընտանիքի հետ, որովհետև «Բարի լույս»-ի խումբն ընտանիք էր դարձել, մենք շատ լավ ընկերներ ենք: Կարոտում եմ նրանց, բայց քանի որ հարազատ ընկերներ ենք, հասկանում եմ՝ ոչ թե իրենց եմ կորցնում, այլ նախագիծն եմ փոխում»,- շեշտեց նա:

Լուսինեն նկատեց, որ 4 տարի առաջ ուղիղ եթերի և «Բարի լույս»-ի ձևաչափն իր համար նորություն էր: «Այն ժամանակ լարվածություն ու անհանգստություն կար, թե ուղիղ եթերն ինձ մոտ ինչպես կստացվի: Թեև նկարահանող խմբում անխտիր բոլորն այնքան սիրալիր ու ջերմ ընդունեցին ինձ, որ եթերում այդ լարվածությունը չզգացի: Նախագծի շնորհիվ ձեռք բերեցի մեծ փորձառություն և ընկերներ, ովքեր ինձ համար շատ թանկ են»,- ասաց նա:

Առաջին ալիքում աշխատանքի, նախագծի ձևաչափի մասին Լուսինեն բացահայտումներ անել առայժմ չի կարող։ Միայն նշեց, որ այն տարբերվում է «Բարի լույս»-ի ձևաչափից, իր համար նորություն է:

website by Sargssyan