Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Եթե առօրյայում այդպես անեի, Գրիգը դեմ կլիներ»․ Սոնա Եսայանը՝ բաց հագուստների, կազմվածքն իդեալական պահելու կարևորության և Գրիգի կարծիքն առաջինը հարցնելու մասին

ЛАЙФ

Պարուհի Սոնա Եսայանն այս շրջանում աշխատում է 3 նախագծի ուղղությամբ։ Tert.am Life–ը նրա հետ զրուցել է ինչպես առաջիկա անելիքների, այնպես էլ բաց հագուստների, Գրիգի արձագանքի և կազմվածքին խիստ հետևելու իր կանոնների մասին։

Վախենում եմ աչքով տան:)

Սոնան նոր նախագծեր ունի։ Նա բացահայտեց, որ իր ստուդիայի պարուհիներից մեկի՝ Դինա Սիմոնյանի հետ սկսում է պոդկաստ, որը կոչվելու է «Ախչիկի», բացի այդ, շուտով սկսելու են Գրիգի երեկոյան ծրագիրը, որի համար Սոնան պարային բեմադրություններ է անում։ Սոնան հայտնեց, որ «Երեկոն Շանթում Գրիգի հետ» նախագծով նախատեսում էին եթեր վերադառնալ մարտին, սակայն հնարավոր է մի քիչ էլ ուշանան, քանի որ իրենց նախագիծը մասշտաբային է։

Պարուհին իր լսարանին կներկայացնի ևս մեկ նախագիծ փոքր–ինչ ուշ, սակայն դրա մանրամասները  բացահայտել զգուշանում է։ «Երրորդը շատ ավելի մեծ նախագիծ է, որը դեռ նախորդ տարի պետք է ներկայացնեի, սակայն համավարակը և պատերազմը հետաձգեցին ծրագրերս։ Ժամանակը կգա, ռիսկով կխոսեմ այդ մասին։ Մանրամասները չեմ ուզում ասել, որ աչքով չտան»,– ծիծաղելով ասաց նա։

Սոնան մտածում է նաև իր հեռուստանախագիծն ունենալու մասին։ Ասում է՝ այդ մասին մտածել է դեռ կես տարի առաջ։ «Նման առաջարկ էլ եղել է, սակայն չեմ կարող ամեն բան համատեղել, պետք է մի բանն ավարտել, հետո անցնել հաջորդին։ Գրաֆիկս բավականին ծանրաբեռնված է։ Իմ ու Դինայի պրոյեկտը սեզոնով է լինելու։ Մեկի ավարտից հետո կմտածեմ անձնական պարային թույն հեռուստանախագծի մասին, ինչու ոչ, դա կառաջարկեմ մեր հեռուստաընկերություններին։ Եթե նույնիսկ դա չլինի հեռուստանախագիծ, կարող է լինել շատ լավ նախագիծ Youtube–ի իմ ալիքի համար,– ասաց նա և հավելեց,– Youtube–ում իմ հետևորդները շատ–շատ են, վաղուց ունեմ արծաթյա կոճակ։  Իմիջիայլոց, ես ու Գրիգը նայում ենք, դեռ չգտանք հայտնի ընտանիք, որ ընտանիքում կունենան 2 արծաթյա կոճակ, ոչ թե մեկը կունենա մի քանի կոճակ, այլ 2 հայտնի մարդ, որոնցից յուրաքանչյուրն էլ վաստակել է իր արժանի արծաթե կոճակը»։

Բեմից դուրս բաց չեմ հագնվում

Սոնայի պարային տեսանյութերն ու լուսանկարները հաճախ լայն տարածում են գտնում սոցցանցերում։ Պարուհին հաճախ ներկայանում է  կարճ տոպերով, մարմինն ընդգծող զգեստներով։ Հետաքրքրվեցինք, թե ինչպես է դրանց վերաբորում ամուսինը՝ Գրիգը, արդյոք  խանդի տեսարաններ չեն լինում։

Սոնան նախ շեշտեց, որ կան էջեր, որոնք վճարովի հիմունքներով են տարածում տարբեր տեսանյութեր, ինքը որևէ մեկին չի վճարում, իր հոլովակները տարածվում են միայն իր ֆան էջերի կողմից, ապա անդրադարձավ հագուստներին։

«Շատ լավ հարց է։ Հայաստանում մեր մասնագիտական հագուստին չեն նայում որպես մասնագիտական հագուստ։ Սակայն դրանք այն հագուստները չեն, որոնք ես հագնում եմ առօրյայում։ Ուզում եմ շեշտել, որ հագնում եմ համապատասխան հագուստ։ Եթե ինչ–որ տեղ պետք է լինեմ տոպով, լինում եմ տոպով, եթե պետք է լինեմ այլ հագուստով, լինում  եմ այլ հագուստով։ Կախված է պարից։ Գրիգը ոչինչ չի ասում, չի առարկում, որովհետև սա իմ մասնագիտությունն է, որն ունի իր պահանջները բեմական տեսքի համար։ Ես միշտ օրինակ եմ բերում, որ եթե լինեի, օրինակ, իրավաբան, պարզ է, այդպես չէի հագնվի։ Ես պարուհի եմ, բեմում կարող եմ հագնել և՛ բաց, և՛ փակ, և՛ կարճ, և՛ երկար հագուստ՝ ամեն ինչ, որովհետև ես տվյալ պահին կատարում եմ իմ աշխատանքը։ Բարձրանում եմ բեմ, պարում եմ, իջնում եմ, հագնում իմ առօրյա հագուստն ու գնում իմ գործերով։ Այնպես չէ, որ բեմից դուրս էլ եմ բաց հագնվում։ Բնականաբար, Գրիգը նորմալ չէր վերաբերի, եթե այդ հագուստով գնայի, օրինակ, խանութ»։

Սոնայից հետաքրքրվեցինք՝ առհասարակ, կերպարները քննարկո՞ւմ է Գրիգի հետ, թե նման հարցերում իրար ազատ են թողնում․ «Առհասարակ, ամեն ինչ քննարկում եմ իր հետ։ Ինձ միշտ հետաքրքրում է իր կարծիքը, այն ինձ համար առաջին տեղում է։ Նա ինձ իր խորհուրդներն է տալիս, իհարկե, ոչ մասնագիտական, այլ հանդիսատեսի տեսանկյունից»։

Գեղեցիկ կազմվածքը պարտադիր է

Պարուհու համար շատ կարևոր է կազմվածքը։ Սոնայի հետ զրուցել ենք նաև հատուկ սննդակարգերի, կազմվածքին հետևելու մասին։ Նա շեշտեց, որ իր մասնագիտության մեջ շատ կարևոր է իդեալական կազմվածք ունենալը։

«Յուրաքանչյուր պարուհի, անկախ նրանից, թե ինչ ռեսուրսով է ներկայանում հանդիսատեսին՝ սոցցանցերով, տեսահոլովակներով, բեմում, թե այլ կերպ, պարտադիր պետք է համապատասխան լինի իր մասնագիտությանը։ Ես այդ հարցին շատ լուրջ եմ վերաբերում։ Իմ պրոֆեսիոնալ խմբում չեք գտնի որևէ աղջկա, որը ներկայանալի չէ։ Պարտադիր է ունենալ լավ կառուցվածք, որն իրենից ենթադրում է գեղեցիկ որովայն՝ ընդգծված մկաններով, ուսեր, համաչափ թևեր և գեղեցիկ ոտքեր։ Պետք է ունենալ մկանային ուժեղ համակարգ, պարուհու համար կարևոր է ունենալ քառագլուխ մկաններ։ Պետք է պարապած լինել, որպեսզի կարողանաս բեմում տեխնիկա ցույց տալ։ Անկախ նրանից, որ ես ունեմ բնությունից տրված նիհարիկ կազմվածք, պետք է հետևել դրան, որովհետև տարիքի հետ մարդու կառուցվածքը փոխվում է, ի հայտ են գալիս թերություններ, որոնք պետք է կանխել։ Ես տարբեր երկրներում վերապատրաստումների եմ մասնակցել, սովորել եմ, ունեմ բազա և կարող եմ ասել, որ կոնկրետ ինձ մոտ պարուհիներս մկանները զարգացնելու համար կարիք չունեն մարզասրահներ գնալ։ Ես աշխատում եմ այնպիսի ծրագրով, որ իրենք ոչ միայն պարում են, այլև ձեռք բերում մկաններ և ունենում հրաշալի տեխնիկա պարելու համար»։

Սոնան շեշտեց, որ շատ կարևոր է նաև սննդակարգը, որին ինքը հետում է։ «Դիետա բառը Հայաստանում ընկալում են որպես չուտելու հոմանիշ, բայց դիետան չի նշանակում չուտել, նշանակում է՝ ուտել առողջ և ճիշտ, զերծ մնալ գազավորված ըմպելիքներից, սուրճի որոշ տեսակներից։ Ունենք սննդի ծրագիր, որին հետևում եմ ես ու իմ թիմի աղջիկները։ Մի գաղտնիք բացեմ, այս ամենն անելու համար շատ մեծ դեր ունի ջուրը, պետք է շատ ջուր օգտագործել»,– եզրափակեց նա։

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию