Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Պետականություն ունենալ-չունենալու հաշվին ումի՞ց ենք վրեժ լուծում կամ «ինադ անում»․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Միշտ կարծել եմ, որ քաղաքականությամբ զբաղվելու համար պարտադիր պայմաններ են նախ՝ երկրի ու ազգի հանդեպ պատասխանատվություն, ապա և` բարոյականություն ու բարեվարքություն ունենալը: Դրանք են այն հատկանիշները, որոնցով առաջնորդներն ապահովում են պետականության, դրա ինստիտուտների, խորհրդանիշների, ինստիտուցիոնալացված հիշողությունների շարունակականությունը: Վերը նշվածի մասով մենք մեծ խնդիր ունենք, տիկնայք և պարոնայք հայրենակիցներ: Մի առիթով արդեն ասել եմ, որ Հայաստանի նախորդ բոլոր նախագահներն իշխանության են եկել Արցախով, իշխանությունից հեռացել կամ հեռացվել են Արցախով։ Նիկոլ Փաշինյանը նույնպես գնալու է Արցախով։ Մեր պետականության ինստիտուցիոնալ հիշողության մեջ Արցախի խնդիրը առանցքային դերակատարություն է ունեցել և ապագա պրոցեսներում, անշուշտ, ունենալու է:

Նախորդ երեք նախագահների պաշտոնավարման հաջորդականության կապող օղակը գերազանցապես եղել է Արցախը: Նիկոլ Փաշինյանը նույնպես շղթայի օղակներից մեկն է, որը պետք է ապահովեր ինստիտուցիոնալ հիշողության շարունակականությունը: Բայց նա չկարողացավ, չի կարողանում, հետևաբար շղթան կտրվելու ռիսկի տակ է: Դրա կտրվելը նշանակում է Արցախի վերջնական կորուստ և Հայաստանի պետականության գոյության մեծ սպառնալիք: Պետականության վերջնական կորուստ հիմա փորձում են թույլ չտալ նախկին երեք նախագահները, գործող նախագահը, Եկեղեցին, կաթողիկոսները, Մայր բուհը, գիտնականները, մտավորականներն ընդհանրապես, հասարակական-քաղաքական գործիչները: Մտքիս եկան Վազգեն Սարգսյանի խոսքերը. «Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա։ Յուրաքանչյուր ժողովուրդ, լինի 3 թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել»։

Ինչևէ, առաջ անցնենք: Մենք խնդիր ունենք ոչ միայն ներսում ու ոչ միայն թշնամի հարևանների հետ: Մենք խնդիր ունենք քաղաքակրթության հետ առհասարակ: Չգիտես ինչու, մենք ուզում ենք աշխարհի մարդկությանն ապացուցել, որ հոգ չէ, աննորմալ չէ, հակաբնական չէ, հակաքաղաքագիտական չէ պարտված, երկիրը կապիտուլ յացիայի տարած ղեկավարի պաշտոնավարման շարունակումը: Եվ ոչ միայն պաշտոնավարումը շարունակելը, այլև հաջորդ ընտրություններում երկրի ղեկավարի պաշտոնին նորից հավակնելը: Մենք ո՞ւմ ի՞նչ ենք ապացուցում, մեր՝ պետականություն ունենալ-չունենալու հաշվին ումի՞ց ենք վրեժ լուծում կամ «ինադ անում»: Պարադոքս է: Հոդվածի սկզբում նշել էի երկրի ու ազգի հանդեպ պատասխանատվության, բարոյականության ու բարեվարքության մասին: Տեսեք՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին պատերազմից հետո անվանել է «ազգակործան պատուհաս», երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանին անվանում է պոպուլիստ և համեմատում Ադրբեջանի նախկին նախագահ Էլչիբեյի հետ։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին որակեց որպես «կապիտուլ յանտ» և «խզբզված անհեթեթություն». ի դեպ, եթե ուշադրություն դարձրել եք, նախագահները խուսափում են Փաշինյանի անունն անգամ տալ՝ դրանով իսկ ցույց տալով իրենց արհամարհանքը:

Ուզում եմ անպայմանորեն արձանագրենք հետևյալը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ վերաբերմունք ունենք նախկին նախագահների նկատմամբ, նրանք մեր երկրի առաջնորդներն են եղել, իրենց մեջ կրում են ինստիտուցիոնալ հիշողություն, հանդիսանում են մեր պետականության ինստիտուտներից, հետևաբար երկրի ու ազգի նկատմամբ պատասխանատվությունը նաև սկսվում և ավարտվում է այդ գործիչների խոսքին, գնահատականին ու վարքագծին հետևելու ու անհրաժեշտ հետևություններ անելու ցանկությամբ ու կարողությամբ: Հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյանի վրա կազդե՞ն գերազանցապես երեք նախագահների, կաթողիկոսների, ի վերջո ողջ հանրության գնահատականները, վերաբերմունքը տեղի ունեցածին: Նիկոլ Փաշինյանն իր հեռացմամբ հնարավորության դուռ կբացի՞ մեր ինստիտուցիոնալ հիշողության շղթան վերջնականապես չկտրելու համար, մեր մեջքը ուղղելու համար, մեզ վերգտնելու համար: Դժվար թե: Նա չի կրում այդ ինստիտուցիոնալ հիշողությունը:

Մարդը նժարին է դրել մի կողմից՝ պետությունը, մյուս կողմից՝ պաշտոնը: Ամփոփենք: Գրեթե ամեն օր ականատես ենք Սյունիքում տեղի ունեցող պրոցեսներին: Թուրքը գալիս, իր դրոշը տնկում է այնտեղ, որտեղ ցանկանում է: Դա բացառապես այդպես է: Նիկոլ Փաշինյանին դա չի հետաքրքրում, նա ոչինչ չի ձեռնարկում ու առհասարակ նա ոչինչ չի անում բացի մի բանից՝ քաղաքագիտության բոլոր կանոններին հակառակ շարունակում է զավթած պահել վարչապետի աթոռը՝ ի հաշիվ և ի հեճուկս մեր՝ հայրենիք ու պետականություն ունենալու երազանքների, ներդրած ջանքերի ու թափած արյան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Акции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на Пашиняна