Չեմ կարող հանդուրժել բանակի դեմ ցանկացած ոտնձգություն. դիմու... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՌԴ խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 1 535 հա տարա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Լարսի ճանապարհին կուտակված բեռնատարների թիվը 430 է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 02.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Թուրքիայի իշխանությունները ուզում են ստեղծել Facebook-ի, Amazon-ի, Apple-ի, Microsoft-ի եւ Google-ի ազգային տարբերակները Փաշինյանը գիտակցվա՞ծ, թե՞ չգիտակցված ձևով Օնիկ Գասպարյանին կտրուկ գործողությունների է մղում. Տիգրան Աբրահամյան Բաղրամյան պողոտայում վրաերթի են ենթարկել երիտասարդ աղջկա, որը մահացել է հիվանդանոցում Կներե՛նք, երբ բանտախցերում ամենաշատը հոգեբույժները ձեզ կայցելեն. Կարին Տոնոյան Դու սպանեցիր, քանդեցիր հազարավոր ընտանիքներ. զոհված զինծառայողի մայրը` Փաշինյանին ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմը կրկին հաստատում է իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները․ հայտարարություն Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր ստանձնած պարտավորությունները․ Արցախի ԱԳՆ Մենք հո գիտե՞նք, որ Նիկոլ Փաշինյանը սպառնալիքներով է գնացել Արմեն Սարգսյանի տուն. Գեղամ Մանուկյան Փաշինյանի երթի մասնակիցների ոտքերի տակ նրա իսկ նկարով բուկլետներն են Դիպուկահարներ՝ կառավարության շենքի տանիքին Եթե դու կարող էիր հատ-հատ ցուցակ կազմել ու բերել հրապարակ, ինչու դա չարեցիր 44 օրվա ընթացքում. Ս. Օհանյանը՝ Փաշինյանին Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին․ ՊՆ Մենք չափից ավելի ենք կորցրել արդեն... միաբանվենք, ստեղծենք ՀԱՅԻՆ արժանի պետություն․ Ադելինա Ազարյան Այսօր երրորդ մարտի 1-ն է, Նիկոլը կրկին անում է հանրահավաք. Միքայել Մինասյան Միշտ ենք բանակի կողքին կանգնած եղել. քաղաքացի (տեսանյութ) «Հպարտ» քաղաքացիներին ավտոբուսներով զոռով բերելով հրապարակ՝ Փաշինյանն ապացուցում է, որ պատրաստ է դիմել ցանկացած ապօրինության՝ աթոռից չպոկվելու, հանցանքների համար պատասխան չտալու համար․ Ֆարմանյան «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում ձերբակալությունները շարունակվում են «ԱՄՆ-ն հիմա կախում կունենա ռուսական նավթից»․ Թրամփ ԱԻՆ-ում սպայական կոչումներ են հանձնել Նիկոլ Փաշինյանի աջակիցները խմբով ծեծի են ենթարկել «Նոլդու Փաշինյան» վանկարկող հայտնի պապիկին (տեսանյութ)

Ինձ թվացել է, որ նման ղեկավարը կես ժամ, ոչ թե պաշտոնին, այլ նույնիսկ կենդանի չի մնա. Արման Դավթյան

«Հայրենիք» կուսակցության Արարատի մարզային կառույցի ղեկավար Արման Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սիրելի հայրենակիցներ.


Ուզում եմ վաղվա հանրահավաքից առաջ կիսվել բոլորիդ հետ ինձ հուզող մտորումներով։ Մտորումներ, որոնց պատճառով ես, 2020թ. օգոստոս ամսին սեփական զեկուցագրիս համաձայն ավարտել եմ զինվորական ծառայությունս, անդամագրվել «Հայրենիք» կուսակցությանը, որպեսզի պայքարեմ այժմյան իշխանությունների և այն մի շարք աղետալի երևույթների դեմ, որը բերեցին մեր ազգի գլխին։

Ինձ միշտ հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչ կատարվեց մեր ազգի մի մասի հետ այս մոտ 3 տարվա ընթացքում։ Ազգի, որը 50 դրամ տրանսպորտի և 5 դրամ էլեկտրոէներգիայի թանկացման, մի շարք այլ սոցիալական խնդիրների պատճառով պատրաստ էր կտոր-կտոր անել այն ժամանակվա իշխանություններին։
Ես լինելով Արարատի մարզի բնակիչ ականատես եմ եղել, թե ինչպես, օրինակ խաղողագործները միշտ իրավացիորեն դժգոհել են 150 դրամի փոխարեն 140-ով ընդունված խաղողի գնի համար։ Իսկ 2020թ. իմ ունեցած տվյալներով մեր մարզում խաղողի մեծ մասը մթերվել է 80-90 դրամով։ Եւ ոչ մի դժգոհություն, ոչ մի բողոք։
Ես միշտ ինքս ինձ մտածելիս պատկերացրել եմ, թե ինչ կկատարվի պետության այն ղեկավարի հետ ով կհամարձակվի Արցախից նույնիսկ մի փոքր տարածք հանձնել թշնամուն։ Ինձ թվացել է, որ այդ ղեկավարը կես ժամ, ոչ թե պաշտոնին, այլ նույնիսկ կենդանի չի մնա։ Իսկ այսօր Արցախի 75% դե յուրե, իսկ մնացած մի փոքր մասը դե ֆակտո հանձնված է և քիչ-քիչ հանձնվում է Հայաստանը։ Եւ ոչ մի դժգոհություն, ոչ մի բողոք։

Հայրենակիցնե՛ր, մենք «զոմբի» անվանումը մինչ այս տեսել ու լսել էինք միայն սարսափ ֆիլմերում։ Չի սազում մեր ազգի, թեկուզ մի մասին այս պիտակը։ Մենք միշտ ունեցել ենք մտածող, գիտակից և խելացի ազգի համբավ։ Մի վերջին անգամ խնդրում և հորդորում եմ, սկսեք մտածել, մի ընկեք մանիպուլիացիաների ազդեցության տակ։ Հավատացե՛ք, մենք կորցնում ենք մեր Հայրենիքը։ Ամեն օր հապաղումը մեզ մոտեցնում է մեծ աղետի։ Մարդ արարածը անսխալական չէ, սխալվել կարող են բոլորը, բայց պետք է գիտակցել, առանց ամաչելու ընդունել կատարած սխալը և ուղղել այն, անմիջապես։


Ուշքի արի, ազգ։

website by Sargssyan