Ան­տա­ռա­յին ծա­ռա­յու­թյան գոր­ծա­ռույ­թը կլի­նի խախ­տում­ն... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Եր­կուսն էլ գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի հրե­շան­ման ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Սև­ա­նա լճի ջրի որա­կը պետք է մշտա­պես ուշադ­րու­թյան կենտ­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Այս իշխանությունների պատճառով հայտնվել ենք անդունդի եզրին․ «... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Բզկտված հասարակությունով երբևիցե չենք կարողանա պետություն կ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 03.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ճապոնիայի արևմուտքում տարածվում է կորոնավիրուսի բրիտանական մարէահիմքը. NHK Թուրքիան ուզում է մարտական ինքնաթիռներ ու հրթիռներ արտադրել Պակիստանի հետ՝ չինական տեխնոլոգիաներ ստանալու համար Նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան զանգել էր կնոջը. «Շրջափակման մեջ ենք. չգիտենք՝ հետ կգանք, թե՝ ոչ․ երեխեքին լավ կնայես…»… Արմավիրում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ BBC-ի ադրբեջանական ծառայությունը անդրադարձել է ՀՀ ՄԻՊ հայտարարությանը Վարչապետը հասավ իր քաղաքական նպատակին. համոզված եմ, որ վերջինս պարտվել է. Խոսրով Հարությունյան Բելորեչենսկում ադրբեջանցիները սպանել են 22-ամյա հայ երիտասարդի Սկանդալային բացահայտումներ՝ առևանգված հայկական ինքնաթիռից Աննա Հակոբյանը ևս անցել է Signal օգտագործելուն. Արամ Գևորգյան Ստեղծվում է հերթական պատային իրավիճակը.Երվանդ Վարոսյան Հռոմի պապը կանխատեսել է համաշխարհային նոր ջրհեղեղ Անթալիայում Թուրքիայի պետական դրոշը նետել են աղբամանը Հայրենիքը կորցնում ենք նաեւ նախագահի աթոռը զբաղեցնող մարդու հանցավոր անսկզբունքայնության արդյունքում. Սենոր Հասրաթյան Գեղարքունիքում 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է Ոստիկանության պարզաբանումը՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին Ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին. Լին Թրեյսի Չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերը պետականության պաշտպանության վերջին հնարավորությունն է. Տիգրան Աբրահամյան Խաչերի օրհնություն և հանձնում զինծառայողներին՝ «Թովմասյան» հիմնադրամի հովանավորությամբ (տեսանյութ) Թուրքիան լրացուցիչ տանկեր է կուտակում

ՌԴ ԱԳՆ-ն բոլոր արտասահմանյան դիվանագետներին հրավիրել է պատվաստվելու «Սպուտնիկ V»-ով. ԱՄՆ դեսպանը մերժել է

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը գրություն է ուղարկել օտարերկրյա բոլոր դեսպանատներին՝ առաջարկելով իրենց աշխատակիցներին անվճար պատվաստել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V»-ով:

Այս մասին գրում է Meduza-ն, նշելով՝ ընդհանուրն առմամբ խոսքը 12 հազար դիվանագետների և նրանց ընտանիքի անդամների մասին է:

«Շատ երկրներում տարածված է դիվանագիտական կորպուսին պատվաստել կորոնավիրուսային վարակի դեմ», - բացատրել է ԱԳՆ-ն ու հավելել, որ այդ առաջարկությամբ Ռուսաստանը կատարում է միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները:

Նշվում է՝ ՌԴ ԱԳՆ այս առաջարկին արտաքին դիվանագիտական ներկայացուցչությունների արձագանքը շատը տարբեր է եղել: Մասնավորապես, ԱՊՀ երկրների, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի դիվանագետները համաձայնվել են պատվաստվել, քանի որ իրենց երկրներում «Սպուտնիկ V»-ը գրանցվել է որպես պատվաստանյութ:

Այնուամենայնիվ, Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալլիվանը հայտնել է, որ ինքը չի պատրաստվում պատվաստվել, քանի որ «չի ցանկանում ընդունել այն դեղաչափը, որը նախատեսված է ՌԴ քաղաքացու համար»: Չնայած դեսպանի հայտարարությանը՝ Միացյալ Նահանգների դեսպանատան մի շարք աշխատակիցներ խնդրել են պատվաստվել ռուսական պատվաստանյութով, քանի որ կասկածներ ունեն՝ մոտ ապագայում իրենք չեն կարողանա ստանալ ամերիկյան Moderna և Pfizer ընկերությունների կողմից ստեղծված դեղամիջոցը:

Ինչ վերաբերում է Եվրամիության անդամ երկրների մի քանի դեսպանատների աշխատակիցների պատվաստմանը, ապա այս դեպքում ԵՄ-ից հայտնել են, որ խորհուրդ չի տրվում օգտագործել «Սպուտնիկ V»-ը, քանի դեռ չի հաստատվել Եվրոպական դեղերի գործակալության (EMA) կողմից:

Հիշեցնենք՝ Ռուսաստանում արդեն պատվաստվել են Մոնղոլիայի, Իսպանիայի, Բելառուսի դեսպանությունների աշխատակիցները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ներկայում ԵՄ շուկայում թույլատրվում են Pfizer/BioNTech (գնվել է շուրջ 600 միլիոն դեղաչափ), Moderna (գնվել է 160 միլիոն դեղաչափ) և AstraZeneca (գնվել է մոտ 400 միլիոն դեղաչափ) ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը: Բացի այդ, Եվրոպական հանձանաժողովը ԵՄ-ին պատվաստանյութեր մատակարարելու առնչությամբ պայմանագրեր է կնքել Johnson & Johnson, Sanofi-GSK, CureVac ընկերությունների հետ:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար:

website by Sargssyan