Պեսկովը բացահայտել է իր զինվորական կոչումն ու խոսել այն մասին, թե ինչ կոչում ունի Պուտինը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը բացահայտել է, թե ինչ զինվորական կոչում ունի: Տեղեկատվությունը նա բացել է լրագրողների հետ զրույցում համապատասխան հարցին պատասխանելիս:
Պեսկովը հայտնել է, որ ինքն ավագ լեյտենանտի կոչում ունի:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Պուտինը դեռ ունի գնդապետի, այլ ոչ թե գեներալի կոչում, խոսնակն ասել է, որ նախագահն անկասկած արժանի է այդ կոչմանը, սակայն նա ավելի շատ կենտրոնացած է աշխատանքային հարցերի վրա:
Նա հիշեցրել է, որ Պուտինը կադրային սպա է: