Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ երգիչն ինչո՞ւ է նկարահանվում, բայց դրականը գերակշռում է». Սարգիս Եղիազարյանը՝ նոր տեսահոլովակի և «Ախթամար» սերիալի մասին

ԼԱՅՖ

Երգիչ Սարգիս Եղիազարյանը նոր տեսահոլովակի տեսքով անակնկալ ունի իր երկրպագուների համար: Tert.am Life-ի հետ զրույցում Սարգիսն ասաց, որ «Իմ քույրիկ» կոչվող երգի երաժշտության հեղինակն ինքն է, խոսքերը գրել է Անահիտ Մխիթարյանը:

«Վաղուց էի ցանկանում քույրիկի մասին երգ ու տեսահոլովակ ունենալ: Ցանկության իրագործման առիթը դարձավ ինձ հարազատ ընտանիքը: Երկու եղբայր երգը նվիրում են իրենց քրոջը, տեսահոլովակում իրական պատմություն է: Այլ նոր երգեր ևս ունեմ, փակագծեր բացել չեմ ուզում, բայց ամբողջ օրը ստուդիայում քրտնաջան աշխատում ենք»,- ասաց նա:

Տեսահոլովակի ռեժիսորը Եղիշե Սողոմոնյանն է, պրեմիերան նախատեսում են մարտի 8-10-ըն ընկած ժամանակահատվածում: «Նկարահանումները տեղի են ունեցել մոտ 20 օր առաջ, տեսահոլովակը սյուժետային գիծ ունի: Ցույց ենք տվել, թե հայ եղբայրներն ինչպես են սիրում իրենց քույրիկին, բերում մի տեղ, որտեղ երգիչը երգում է նրա համար: Դերասանների ընտրությունն իմն է եղել, ընկերներս են: Եղբայրներին մարմնավորում են դերասաններ Կարո Հովհաննիսյանն ու Արման Խաչատրյանը, քույրիկը սկսնակ դերասանուհի Մարին է, ով շատ տաղանդավոր աղջիկ է: Տեսահոլովակում նկարահանվել է նաև Գերմանիայի օպերայի, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տաղանդավոր թավջութակահար Նարեկ Գասպարյանը: Ամեն ինչ իմ պատկերացրածից էլ ավելի լավ ստացվեց»,- պատմեց նա:

Երգչի խոսքով՝ այս շրջանում իր զբաղվածությունը մեծ է. բացի իր հիմնական մասնագիտությունը, նկարահանվում է նաև «Ախթամար» հեռուստասերիալում: «Ուրախ եմ, որ նկարահանվում եմ տաղանդավոր թիմի ու դերասանների հետ, բայց երբ հեռուստասերիալն ավարտվի, որոշ ժամանակ չեմ նկարահանվի, որովհետև չեմ հասցնում բավականաչափ ժամանակ տրամադրել երգերիս ձայնագրության և տեսահոլովակներիս նկարահանումների համար: Ապագայում կրկին կնկարահանվեմ,– ասաց նա ու շեշտեց, որ ինքը դերասան չէ, երգիչ է։ –Չեմ կարող ինքս ինձ գնահատական տալ, բայց արձագանքները դրական են, համենայն դեպս, ինձ դրական կարծիքներ են հասել: Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ երգիչն ինչո՞ւ է նկարահանվում, բայց լավ կարծիքները գերակշռում են»:

«Ախթամար» հեռուստասերիալում Սարգիսը երկրորդ փորձն է անում որպես դերասան, նա նկարահանվել է նաև «Պատվից առավել» հեռուստասերիալում: Երգիչը շեշտեց՝ առաջին նախագծի համեմատությամբ հիմա նկարահանման գործընթացն ավելի հեշտ է տրվում:

«Նկարահանումների ընթացքում բարդություններ լինում են, բայց նկարահանման հրապարակում պրոֆեսիոնալ դերասաններ են, անհրաժեշտության դեպքում խորհուրդներ եմ հարցնում և ընդունում: Ես դերասան չեմ, պատրաստ եմ խորհուրդներ լսել ու սովորել: Եթե հասցնում եմ, դիտում եմ սերիաները, փորձում շտկել թերություններս: Շատ հետաքրքիր կլիներ, եթե դերասանի պրոֆեսիոնալ կրթություն ձեռք բերեի, բայց չեմ անի, որովհետև երգիչ եմ, մասնագիտությանս հետ ժամանակս չի ներում»,- եզրափակեց նա:

Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը