Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Դավիթ Գալստյանի պաշտպանները համոզված են, որ ինչ-ինչ շրջանակներին անհրաժեշտ է նրան կալանքի տակ պահել

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Royalsys Engineering ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, որը զենք զինամթերք է մատակարարել Հայաստանին և ներկայումս գտնվում է կալանքի տակ, վերջին շրջանում հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Տարածված հայտարարություններից, ըստ էության, պարզ է դառնում, որ կալանքի մասին որոշում կայացնելու ժամանակ դատարանը հաշվի չի առել պաշտպանական կողմի ներկայացրած որևէ փաստարկ: Բացի այդ, չի հետազոտել զենքի առք ու վաճառքի ամբողջ շղթան և, փաստորեն, տրվել է իշխանությունների մանիպուլյացիաներին:

Դ.Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը Orer.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչը կարող էր լինել դրա պատճառը, նշեց որ պատճառների մասին այս պահին չի կարող որևէ բան ասել, քանի որ Գալստյանի տարածված հայտարարությունների մեջ այդ ամենին անդրադարձ կատարվել է, բայց իր կարծիքով առաջին ատյանի դատարանը ամբողջությամբ անհիմն և ապօրինի որոշում է կայացրել՝ առանց հաշվի առնելու որևէ հանգամանք և, փաստորեն, զոհ է գնացել մանիպուլյացիաներին:

«Ըստ էության Դավիթ Գալստյանն իր հայտարարության մեջ հստակ նշել է, թե փաստերը վերլուծելով ինչ եզրահանգումների է հանգել: Ուստի այս պահի դրությամբ ոչինչ ավելացնել չեմ կարող, բայց հույս ունենք, որ այս դատական ատյանում գոնե գործն օբյեկտիվ քննության կարժանանա: Մենք ակնկալում ենք, որ մեր բողոքը կբավարարվի, քանի որ ոչ միայն Դավիթ Գալստյանին են ազատությունից ապօրինաբար զրկել, այլ ընդհանրապես քրեական հետապնդումն է անհիմն, քանի որ որևէ հանցակազմ չկա, որով այս պահին քննչական մարմինը մեղադրում է Դավիթ Գալստյանին: Այսինքն, հանցակազմը բացակայում է»,- ասաց Ա. Հարությունյանը:

Նշենք նաև, որ Դ. Գալստյանի կողմից հրապարակվել են մի քանի հայտարարություններ, որոնց համաձայն անդրադարձ է կատարվել այն հանագամանքներին, որոնց համաձայն նրա դեմ հարուցված քրեական գործը որևէ փաստական հիմք չունի:

«Այդ տեղեկությունները, որոնք տարածվել են Դ. Գալստյանի կողմից ենթադրյալ պաշտոններ զբաղեցնելու և այլ երևույթների մասին, ուղղորդված, կեղծ տեղեկություններ են, որոնց նպատակը Գալստյանին Պաշտպանության նախարարության հետ կապելն է: Այսինքն՝ փորձ էր արվում հանրության մեջ ստեղծել այնպիսի տպավորություն, թե՝ հանդիսանալով պաշտոնատար անձ իր ընկերությունների միջոցով անորակ մատակարարումներ է իրականացրել: Այս ամենը, իհարկե, հերյուրանքներ են, որոնք հերքվում են փաստաթղթերով»,- ասաց Ա. Հարությունյանը:

Դ. Գալստյանի մյուս պաշտպան Արմեն Անդրիկյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ դատաքննության ընթացքում իրենց կողմից ներկայացվել են բազմաթիվ անհերքելի փաստեր, որոնք ամբողջությամբ հերքում են իրենց պաշտպանյալի առնչությունը իրեն մեղսագրվող հնարավոր արարքի հետ:

«Մեր կողմից ներկայացված ապացույցներից պարզ է դառնում, որ մատակարարումն իրականացվել է պատշաճ քանակի և որակի համապատասխան: Այսինքն՝ այս պայմաններում անգամ Դ. Գալստյանը դեռևս շարունակում է մնալ կալանքի տակ, որը մեզ մոտ ողջամիտ կասկած է առաջանում այն մասին, որ այս գործը իրավական պրոցեսի հետ կապ չունի և պրոցեսից ելնելով կամ ինչ-ինչ անձանց շրջանակներին անհրաժեշտ է, որ Դ. Գալստյանը այս պահին գտնվի կալանքի տակ: Պաշտպանական կողմը արձանագրում է հետևյալ փաստը, որ բացակայում է Դավիթ Գալստյանի մեղքը, առավել ևս, որ մեր կողմից ներկայացվել են բազմաթիվ անհերքելի ապացույցներ, որոնցով հաստատվում է, որ Դ. Գալստյանի ընկերությունը մատակարարել է պահանջված որակի համապատասխան ապրանքը: Եվ այս պայմաններում, փաստորեն, նա շարունակում է մնալ կալանքի տակ, որը ամբողջությամբ անհիմն է և չի տեղավորվում իրավական գործընթացների մեջ»,- ասաց Ա. Հարությունյանը:

Արմինե Գրիգորյան

Orer.am

24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ