Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Տնտեսագետ. «Ներգրավված միջոցների զգալի մասն ուղղակիորեն չի ներարկվում տնտեսության մեջ». «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսագետ Կարեն Սարգսյանի հետ զրուցել ենք պետական պարտքի մեծացման, Հայաստանից կապիտալի արտահոսքի մասին, անդրադարձել նաև սպառողական շուկայում առկա գնաճին ու դրա հետևանքներին:

Պետական պարտքի ծավալը մոտեցել է «կարմիր գծին»

Տնտեսագետի խոսքով, այսօրվա դրությամբ ՀՀ պետական պարտքի ծավալն արդեն հասել է 8,85 մլրդ դոլարի կամ մեր ՀՆԱ-ի շուրջ 70 տոկոսին, որից միայն արտաքին պարտքը կազմում է 6,73 մլրդ դոլար, ինչը կազմում է ՀՆԱ-ի 49 տոկոսը։ «Համավարակի հետևանքով 2020 թ. նախնական պլանավորվածի համեմատ ՀՀ պետական պարտքն աճել է շուրջ 14 տոկոսով։ Ընդ որում, այս աճը տեղի է ունեցել առավելապես արտաքին պարտքի հաշվին՝ 941 մլն դոլար չափով։ Ճգնաժամային իրավիճակում պետական եկամուտների կրճատման և ծախսերի անխուսափելի ավելացման պարագայում պետական պարտքի աճը ևս անխուսափելի է, և աշխարհի բոլոր երկրները բախվել են այս խնդրին։ 2020 թ. ընթացքում համաշխարհային համախառն պարտքն աճել է 15 %-ով, և, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած զեկույցի, 2021 թ. սկզբի դրությամբ աշխարհի բոլոր երկրների պետական ընդհանուր պարտքի ծավալը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 98 % -ը։

Կանխատեսվում է, որ ընթացիկ տարում այդ ցուցանիշը կրկին կաճի՝ տարեվերջին հասնելով համաշխարհային ՀՆԱ-ի 101,5 %-ի: Սա միանգամայն տրամաբանական է, եթե հաշվի առնենք 2020 թ. վերջին համավարակի պատճառով բազմաթիվ երկրների կառավարությունների կողմից ազգային տնտեսություններին տրամադրված մեծ ծավալով ֆինանսական աջակցությունը։ Հայաստանի պարագայում ներգրավված միջոցների զգալի մասն ուղղակիորեն չի ներարկվում տնտեսության մեջ, այլ ծախսվում է այլ ուղղություններով՝ կառավարության ընթացիկ ծախսերի համար։ Սակայն ակնհայտ է, որ այդ պարտքերի վերադարձը պետք է ապահովվի հենց տնտեսության գեներացրած ավելացված արժեքի հաշվին, իսկ եթե դա առկա չէ՝ ստիպված նոր պարտքերի ներգրավման ճանապարհով։

Բայց Հայաստանի ոչ բարվոք տնտեսական հիմնարարների առկայության պայմաններում շատ հնարավոր է, որ նոր վարկեր նաև չտրամադրվեն, իսկ եթե անգամ տրամադրեն, ապա շատ ավելի թանկ և ոչ բարենպաստ պայմաններով։ Պետական պարտքի ծավալը մեր տնտեսական իրողությունների դեպքում արդեն իսկ մոտեցել է «կարմիր գծին», և եթե տնտեսության կառավարման մոտեցումները չփոխվեն, ապա շատ մոտ ապագայում էլ ավելի լուրջ ֆինանսական ճգնաժամի մեջ կարող ենք հայտնվել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Կարեն Սարգսյանը:

Ռիսկեր՝ կապիտալ ներդրումների համար

Անդրադառնալով ցուցանիշներին, որոնք վկայում են Հայաստանից կապիտալի արտահոսքի մեծացման մասին, տնտեսագետը նշեց, որ, ըստ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների, Հայաստանի վճարային հաշվեկշռի կապիտալի հաշվի զուտ ներհոսքը 2020 թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 26,7 մլն դոլար՝ նախորդ տարվա 36,4 մլն դոլարի դիմաց, այսինքն՝ պակասել է շուրջ 10 մլն դոլարով. «Ուղղակի ներդրումների գծով պարտավորությունների զուտ ստանձնումը 2020 թ. հունվար-սեպտեմբերի ընթացքում կազմել է 112,4 մլն դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 73,2 մլն դոլարով: Նույն ժամանակահատվածում ուղղակի ներդրումների գծով զուտ ակտիվները նվազել են 31,8 մլն դոլարով։ Հարկ է նշել, որ 2020 թ. 9 ամիսների ընթացքում ուղղակի ներդրումների գծով զուտ ակտիվները 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 67 մլն դոլարով: Բնականաբար, այն իրավիճակում, որում ներկայումս գտնվում է Հայաստանը, կապիտալ ներդրումների համար բավական բարձր ռիսկեր կան:

Պատճառներն ակնհայտ են՝ պատերազմական վիճակ, քաղաքական անկայունություն։ Սակայն մինչ այդ էլ Հայաստանի ներդրումային միջավայրը բարձր գրավչություն չի ունեցել ներդրողների համար՝ կապված ինչպես օրենսդրական դաշտի անկատարության, այնպես էլ անհրաժեշտ ենթակառուցվածքների թերզարգացածության հետ։ Բացի այդ, կառավարության ներկայիս տնտեսական քաղաքականությունը չի նպաստում ներդրումների խթանմանը»: Խոսելով տնտեսական անկման մասին՝ Կարեն Սարգսյանը շեշտեց, որ համավարակով պայմանավորված՝ 2020 թվականը համաշխարհային տնտեսության համար դարձավ անկման տարի:

Տնտեսության ոչ բավարար ֆինանսավորումը չի կարող բարձր տնտեսական աճ ապահովել

«Սակայն պետք է նշել, որ անկման չափն ըստ երկրների տարբեր է՝ կախված այդ երկրների կառավարությունների իրականացրած հակաճգնաժամային միջոցառումների բնույթից և ծավալից։Հայաստանի դեպքում համավարակի տնտեսական ազդեցություններին գումարվեցին նաև պատերազմական գործողությունների բացասական հետևանքները, նաև դրանով է պայմանավորված, որ Հայաստանի տնտեսական անկումն էապես գերազանցեց տարածաշրջանի համար կանխատեսված միջին ցուցանիշը՝ 3 %-ը, ու հասավ մինչև 8 %-ի: Պետք է փաստել, որ անցած տարվա բավական մեծ անկումից հետո ընթացիկ տարվա համար Հայաստանի տնտեսական աճի իրական հնարավորությունը կանխատեսվում է առավելագույնը 1-2 տոկոսի չափով, ու սա այն պարագայում, եթե տնտեսությունն այդ ընթացքում այլ շոկերի չբախվի (համավարակի երրորդ ալիք, էներգետիկ ճգնաժամ և այլն)։

Ինչպես 2020 թ. անկումը, այնպես էլ ընթացիկ տարվա բավական աննշան աճի հնարավորությունը մեծապես նաև կառավարության կողմից տնտեսության մեջ կատարած բավական փոքրածավալ ֆինանսական ներարկումների հետևանքն են։ Եթե ասվածին թվային գնահատական տանք, ապա անցած մեկ տարում մեզ մոտ պետական պարտքն ավելացել է մեր երկրի ՀՆԱ-ի շուրջ 14 տոկոսով, սակայն համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման նպատակով տնտեսության մեջ կատարված ներարկումների ծավալը կազմել է ՀՆԱ ընդամենը 2,3 տոկոսը։ Ինքնին մտահոգիչն ավելի շատ այս հանգամանքն է, քանի որ տնտեսության ոչ բավարար ֆինանսավորումը չի կարող բարձր տնտեսական աճ ապահովել։ Ուստի, անհրաժեշտ է փոխել տնտեսության հակաճգնաժամային կառավարման մոտեցումները և սկզբունքները»,շեշտեց մեր զրուցակիցը:

Գնաճը սոցիալական անապահով խավի համար շատ լուրջ հարված կարող է լինել

Ինչ վերաբերում է սպառողական շուկայում արձանագրված 4,5 տոկոս գնաճին, տնտեսագետը նկատեց, որ առհասարակ համաշխարհային շուկայում հիմնական պարենային ապրանքների գները վերջին ութ ամիսներին անընդմեջ վերելք են ապրել բերքի ծավալների անկման, ասիական երկրների կողմից խոշորածավալ պահուստային գնումների, ինչպես նաև սպեկուլ յատիվ կապիտալի հոսքի ավելացման հաշվին, ինչն այդ շուկաներում անխուսափելիորեն գնաճ է առաջացնում: «Ըստ FAO-ի (ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն) հրապարակած տվյալների, պարենի համաշխարհային գների ցուցիչը 2021 թվականի հունվարին գերազանցել է նախորդ 6 տարիների ռեկորդը: Բնականաբար, հանդիսանալով պարեն ներկրող երկիր՝ Հայաստանը չէր կարող խուսափել նման գնային տատանումներից, ինչին գումարվեց նաև դրամի արժեզրկումը։ Ընդ որում, 2021թ. հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է բավական բարձր երկնիշ գնաճ. բուսական յուղը թանկացել է 44,3 %-ով, շաքարավազը թանկացել է 40,7 %-ով, ձուն թանկացել է 26,4 %-ով, ալ յուրը թանկացել է 12,5 %-ով, միրգը թանկացել է 12 %-ով։

Նման բարձր գնաճը փաստացիորեն վերացնում է ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության հետագա մեղմացման հնարավորությունը, և, թերևս, սա էր պատճառը, որ վերջին 2 ամիսների ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը երկու անգամ բարձրացվեց: Թեև սննդամթերքի պակասի սպառնալիք այս պահին առկա չէ, սակայն սոցիալական անապահով խավի համար սա շատ լուրջ հարված կարող է լինել։ Համավարակի արդյունքում նաև բազմաթիվ քաղաքացիներ կորցրել են իրենց եկամուտները, և եթե կտրուկ միջոցառումներ չիրականացվեն կառավարության կողմից, սա կարող է սոցիալական լուրջ հետևանքներ ունենալ մեր երկրի ազգաբնակչության համար»,-նշեց նա: Ամփոփելով՝ Կարեն Սարգսյանը հավելեց. «Որպեսզի տնտեսությունը բնականոն գործի և պարտքերի սպասարկման հետ կապված խնդիրներ չառաջանան՝ տնտեսական աճի տեմպը պետք է առնվազն գերազանցի վարկային տոկոսադրույքի մակարդակը։

Այսինքն, պետք է ապահովել շուրջ 6 տոկոսանոց տնտեսական աճ, որը նման քաղաքականության շարունակության պայմաններում իրատեսական չի կարող համարվել։ Նախևառաջ, անհրաժեշտ է որդեգրել համակարգված ընդլայնողական մակրոտնտեսական քաղաքականություն՝ ինչպես հարկա-բյուջետային, այնպես էլ դրամավարկային ուղղություններով։ Տնտեսության մեջ ֆինանսական ներարկումների ծավալ ը պետք է կտրուկ մեծացնել, որպեսզի տնտեսական կայուն բարձր աճ հնարավոր լինի գեներացնել։ Միաժամանակ, ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ օրենսդրական լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ