Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հաղթելու ենք» կարգախոսի տրամաբանությամբ իշխանությունները տնտեսությունն անդունդն են գլորում․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թվականին Հայաստանն ունեցավ 2008-2009 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո ամենախոշոր անկումը՝ 7,5 տոկոս։ Եվ անցյալ տարվա իրավիճակն իներցիայով մեծապես ազդում է նաև այս տարվա տնտեսական դինամիկայի վրա։ Կորոնավիրուսի ճգնաժամին և պատերազմի ծանր հետևանքներին գումարվել են նաև Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների բռնազավթման հետևանքով լրացուցիչ տնտեսական կորուստները։ Սակայն առանց տնտեսության վերականգնման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է աննախադեպ հետճգնաժամային վերականգնման մասին, ներդրումային ծրագրեր է քննարկման դնում, տարաբնույթ ցուցանիշներ է ներկայացնում և այլն։

Ընդ որում, առանց հիմնավորման, մի տեսակ նախընտրական քարոզչության նման է այս ամենը: Ու հետաքրքրական է, որ տնտեսության մեջ դրական միտումներ ցույց տալու համար, իր սովորության համաձայն, Փաշինյանը մատնանշում է ՀԴՄ կտրոնների թվի ավելացումը։ Ինչպես ասում են՝ «արջը յոթ երգ գիտի, յոթն էլ» ՀԴՄ-ի մասին: Բայց տնտեսական վերականգնման համար առավել կարևոր են գործարքների ծավալային ցուցանիշները, այլ ոչ թե ՀԴՄ կտրոնների մեծ քանակը, քանի որ կարող է լինել մեծ քանակ, բայց փոքր ծավալ։ Եվ հետո, զարմանալի է, թե ինչպե՞ս է Փաշինյանն արդեն խոսում հետճգնաժամային իրավիճակի մասին, երբ հազարավոր բիզնեսներ շարունակում են փակվել կամ սնանկանալ։ Անգամ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ վերջերս խոստովանեց, որ բիզնեսի վիճակը շատ վատ է։ Դրան գումարած՝ շուկայում ներկայումս նկատվում են առաջին անհրաժեշտության ապրանքների էական թանկացումներ այն պարագայում, երբ բնակչության եկամուտները ոչ թե ավելացել են, այլ մեծապես նվազել։

Իսկ գործազրկությունը ժամանակի ընթացքում նորանոր ռեկորդներ է սահմանում, մարդիկ ստիպված թանկ տոմսեր են գնում, որ երկրից հեռանան։ Էլ չենք խոսում պետական պարտքի մասին, որն անասելի չափերի է հասել։ Բացի այդ, եթե իշխանությունների պատկերացրածով տնտեսության մեջ դրական տեղաշարժեր կան, ապա ինչո՞ւ էին եվրոբոնդեր թողարկում և նոր պարտք ծանրացնում պետության ուսերին ընդամենը ընթացիկ խնդիրներ լուծելու համար, կամ ինչո՞ւ էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած միջոցները փոխանցում պետբյուջե։ Ինչ վերաբերում է կառավարության կողմից ներդրումային ծրագրերի թեմայի շահարկմանը, որով հանրությանը փորձում են համոզել, թե Հայաստանում ներդրումներ կատարելու ուղղությամբ հետաքրքրություն է նկատվում, ապա նշենք, որ միշտ էլ կարելի է միլիարդավոր ղոլարների ներդրումային ծրագրեր քննարկել ու մանիպուլացնել հասարակությանը տարբեր խոստումներով։ Սակայն եթե ներդրումային ծրագրերը իրական են, ապա կարելի է դրանք առանց երկար-բարակ քննարկելու իրականացնել, ինչը չի արվում։

Չի արվում, որովհետև դրանք չկան ու չեն կարող լինել: Իսկ եթե այդ ծրագրերը միայն թղթի վրա են, ապա դրանց իրականացման մասին խոսելն իսկ ավելորդ է։ Տնտեսության շուրջ իշխանական քարոզչությունը շատ է նմանվում պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսի տրամաբանությանը, երբ հանրությունը հոգեբանորեն պատրաստվում էր հաղթանակի, բայց հանկարծակի վրա հասավ չսպասված պարտությունը։ Նույն կոնտրաստային էֆեկտը տնտեսությանն է վերաբերում: Ինչպես պատերազմից առաջ էին փորձագետները զգուշացնում, այնպես էլ հիմա են տնտեսագետները բարձրաձայնում, որ մեր տնտեսությունը պարզապես գահավիժում է, գնում ենք աղքատության խորացման ճանապարհով, այնինչ իշխանությունները տարբեր ձեռնածությունների միջոցով տարփողում են, թե իբր տնտեսությունը վերականգնվում է, ժողովուրդ ջան, մի քիչ էլ համբերեք, և ամեն ինչ լավ է լինելու, ձեր եկամուտներն ավելանալու են, աշխատատեղեր են ստեղծվելու և այլն:

Այնինչ, մեծ է հավանականությունը, որ շուտով պարզվի, թե այնպիսի ռիսկային շեմի ենք հասել, որ անգամ աշխատավարձերի և թոշակների վճարման խնդիր է առաջացել։ Ինչպես ասում են՝ «չի կարելի երկու անգամ մտնել նույն գետը», բայց իշխանությունները պետությունը տանում են այդ ուղղությամբ։ Հետո իշխանություններն իրենց ձախողումների համար միշտ էլ կարող են արդարացումներ գտնել կամ մեղավորներ նշանակել, դա, ստելուց բացի, մյուս բանն է, որ նրանց մոտ լավ է ստացվում, այնինչ վերստին տուժողը լինելու են երկիրն ու հասարակ ժողովուրդը։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Մայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց Իշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ) Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՔՊ խմբակցությունը պատասխանել է վարչապետի հրաժարականի վերաբերյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պահանջին Նիկոլ Փաշինյա՛ն, խոփդ քարին է կպել, պարզապես ժամանակ ես ձգում, մենք ավելի համառ ենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին Զգու՞մ եք ով է կառավարում մեր երկիրը. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ևս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար Բագրատ Սրբազանի երթն ու հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Մեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ Սրբազան Պետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մի 60 հոգի կանք չէ՞, ժողովու՛րդ, էսքան «նարկոբարոն» և «գործակալ» որտեղի՞ց են հավաքել. Սրբազան (տեսանյութ) Այն ժողովրդին է ահաբեկում, ում քվեն մուրացել ու գողացել է՝ դառնալով ահաբեկիչ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան Մեր շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրությունն է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի գլխավորությամբ տեղի է ունենում հանրահավաք․ ուղիղ «Տղերք, բարի օր, լա՞վ եք», «Հայաստան, Հայաստան». Սրբազանի գլխավորած երթը մոտենում է հրապարակին (տեսանյութ) Ոստիկանները որևէ ապօրինի քայլ չեն անի, ի՞նչ է անում ժողովուրդը, քայլելով Տավուշից եկել է Երևան Խոստացան խաղաղություն՝ բերեցին պատերազմ. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) ՀՀԿ-ն անցնցում իշխանափոխության կողմնակից է. Շարմազանով «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին ՈՒՂԻՂ. Համազգային հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում Դիմացը դիմակավոր ոստիկաններ են, էստեղ ատոմային զենք ունեցող չկա, մի’ փչացրեք էդ տղերքին. Սրբազան (տեսանյութ) Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ «Քյոխը», Հանրապետության հրապարակում է Քայլերթն ուղեկցող ոստիկաններից մեկին ավտոմեքենան հարվածեց. Տեսանյութ Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ սպիտակ սքեմը, որն այսօր կրում է Բագրատ սրբազանըՊետք եղավ՝ մահակի տակ էլ կընկնեմ՝ հանուն իմ եկեղեցու. Արման Աբովյան Զելենսկին Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան է նշանակել Զալուժնիին Տեղեկություններ ենք ստանում, որ պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում կհեռացվեն աշխատանքից. Ռուբեն Մելիքյան «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկած քայլերթը հասավ Հանրապետության հրապարակ Նահատակ հերոս Մխիթար Գալեյանի մայրը եկել է փոքրիկ Մխիթարի հետ Ձեռքերս բաց են, թող կալանավորեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ Լոս Անջելեսի հայ համայնքը միացել է Շարժմանը Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով Ոստիկանությունը ուժեր է կուտակում (լուսանկարներ) «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Երևան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներինԺողովրդի մոտ հավատի յուրահատուկ էներգիա կա, գնում ենք Հրապարակ, սպասենք առաջիկա կարևոր իրադարձությանը․ Աբրահամ Գասպարյան «Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ կամրջով այլևս երթևեկել չի լինի». Ոսկան Սարգսյան«ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանըԵթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Ովքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ Սրբազան