«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աչքի են ընկնում գործընկեր և դաշնակից երկրների հետ հարաբերութ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Աղանդ­նե­րը զգա­լի դեր են խա­ղա­ցել 2018 թվա­կա­նի թավ­շյա հ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ում ցան­կա­նում են ավե­լի ակ­տիվ մաս­նակ­ցել․ «Փաստ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երբ ուղեղի փոխարեն ստամոքսն է մտածում․ «Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 05.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Անհնար է չհիշենք Սպարապետի լքված արձանը Շուշիում. Սեյրան Օհանյան Հասարակություն Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է Խաչիկ Ասրյան. Չեղարկե՛լ Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը Ով է երեկ մահացած թուրք գեներալն ու ինչ մասնակցություն է ունեցել Արցախյան վերջին պատերազմում Հայաստանի մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք Ինչու՞ չի մատակարարվել 1 մլրդ 200 մլն դրամի զենքը. (Տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Նիկոլ Փաշինյանը չի վստահո՞ւմ ԱԱԾ-ին «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու «Ժողովուրդ»․ Մեկ տարի 10 ամսվա փոխարեն Դիլիջանի ղեկավարի ժ/պ Դավիթ Սարգսյանը քոլեջն ավարտել է առնվազն 3 տարում, իսկ այդ պաշտոնին նշանակվել է, քանի որ Սիփան Փաշինյանի մտերիմն է «Ժողովուրդ»․ Չորս համայնքի գործող և նախկին ղեկավարներ դիմել են ՍԴ, վիճարկում են գործադիրի կողմից տեղական ինք­նակառավարմանը միջամտող օրենք­ների դրույթների սահմանադրականու­թյունը «Ժողովուրդ»․ Փաշինյանը հրաժարական կտա, ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի «Հրապարակ»․ Միջազգային հանրության համար կարևորը Կովկասում իրենց պատկերացումները կյանքի կոչելն է, որը հրաշալի իրականացնում է Փաշինյանը «Ժողովուրդ»․ Ջերմոցատերերը դժգոհում են. դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով թանկացել են թունաքիմիկատները, պարար­տանյութը «Ժողովուրդ»․ Ոստիկաններն այս տարի կայացած ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար 2 անգամ պարգևավճար են ստացել «Հրապարակ»․ Քոչարյանը խոսել է Հայրենիքի փրկության շարժման մասին «Հրապարակ»․ Հիմա էլ որոշել են դատական համակարգը քանդել «Հրապարակ». Փաշինյանն ու իր թիմը «երես չունեն»,որ Արցախ մեկնեն

«Վայրի բնության տարածքները փորձում են դարձնել ուտել-խմելու վայրեր. սա խայտառակություն է»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկում է կազմակերպել։ Թեման՝ «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի «Ջրվեժ» անտառապարկի տարածքում հանգստի գոտու կազմակերպման աշխատանքներն են և դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Հարցը հայտնվել է բնապահպանների ուշադրության կենտրոնում։ Շատերը նշում են՝ այսպես թե այնպես, մարդիկ անօրինական ճանապարհներով մուտք են գործում արգելոցների տարածք, այս պարագայում ամեն ինչ կկանոնակարգվի։ Բնապահպանների մի խումբ էլ դեմ է սրան, ասում են՝ վայրի բնության և հատուկ պահպանվող տարածքներում չի կարելի տուրիզմ զարգացնել: Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է՝ խոսքը «Ջրվեժ» արհեստական անտառապուրակի մասին է, որտեղ բավականին լուրջ փոփոխություններ են նախատեսվում:

«Ուզում են այնտեղ էկոտուրիզմ զարգացնել: Շրջակա միջավայրի նախարարության կայքում հրապարակված նախագծից հասկանում ենք, որ անտառապուրակի տարածքում շինություններ են կառուցվելու՝ սրճարան, վրանային ռեստորան իր սեղաններով և այլն: Սա խայտառակություն է: Այս և նաև նախորդ կառավարությունները չեն հասկանում, թե ինչ ասել է էկոտուրիզմ: Նրանք մտածում են, որ մարդիկ գնան արգելոցների տարածք, ուտենխմեն, վայրի բնությունն այլանդակեն, վերադառնան տուն: Նրանց պատկերացմամբ՝ սա ինչո՞ւ է կոչվում էկոտուրիզմ, որովհետև գնում ես անտառ կամ արգելավայր: Սա անգրագիտության վերջնակետն է: Էկոտուրիզմն այն է, երբ մարդիկ կազմում են փոքրիկ խմբեր, որոնք ուտելիք են վերցնում իրենց հետ, չեն օգտագործում պլաստիկե շշեր կամ բաժակներ, և արշավներ են կազմակերպում»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը:

Նշում է՝ այո՛, բիզնեսը երկրում պետք է զարգացնել: «Ես այս առոմով ծայրահեղական մարդ չեմ, անգամ հանքարդյունաբերության պարագայում համարում եմ, որ այն հանքերը, որոնք տարիներ շարունակ աշխատել են, պետք է շարունակեն իրենց գործունեությունը: Սա անհրաժեշտություն է մեր երկրի տնտեսության համար: Իհարկե, պետք է հսկողությունն ուժեղացնել, ուշադրության կենտրոնում պահել առաջացող հարցերը: Արգելոցների հարցում ես ուզում եմ հասկանալ, թե ովքեր են խորհրդատուներն այն մարդկանց, որոնք ցանկանում են կառուցապատել պուրակները, որոնք արհեստականորեն ստեղծվել են որպես վայրի բնության մի կտոր: Տարիներ առաջ, երբ երեխաներին տարա այս նույն անտառապուրակ, հատուկ թույլտվություն ստացա նախարարությունից: Այն վայրի բնության մի հրաշալի կտոր է, որն, այո՛, անտերության էր մատնված: Պետք էր բույսերը ջրել, նոր բույսեր տնկել, մաքրությանը հետևել, կարելի էր անգամ թռչուններին նայելու դիտակետ տեղադրել:

Սրանք բիզնեսի հետ կապ չունեցող քայլեր էին, իսկ այս դեպքում չգիտես, թե ինչ է նախատեսվում անել: Մտավախություն ունեմ, որ նույնն արվելու է նաև Խոսրովի արգելոցի պարագայում: Այսինքն՝ բացում ենք մեր վայրի բնության տարածքները և փորձում ենք դրանք դարձնել ուտել-խմելու տեղեր: Սա խայտառակության գագաթնակետն է: Արգելոցները չպետք է լինեն տուրիզմի կետեր, այնտեղ պետք է այցելեն մասնագիտական խմբեր, որոնք գնում են ուսումնասիրություններ կատարելու, սա էլ պետք է թույլատրվի խիստ հսկողության պայմաններում: Որևէ կերպ չեմ կարող այս գաղափարի հետ համաձայնել: Շրջակա միջավայրի նախարարության մասնագետները, եթե, իհարկե, դրանք դեռ մնացել են, անպայման պետք է անդրադառնան այս հարցին»,-ասում է մեր զրուցակիցը: Ընդգծում է՝ պուրակի օրինակով, որի հարցով արդեն հանրային լսումներ են անցկացվում և նախագիծ է ներկայացվում, պետք է այս հարցերը բարձրացնել և փորձել ավելացնել ճնշումը պետական գերատեսչությունների վրա, որպեսզի թույլ չտան արգելոցները վերածել բիզնես տարածքների:

«Ոմանք ասում են՝ թույլ չեք տալիս, որպեսզի Հայաստանում տուրիզմը զարգանա: Խորհուրդ եմ տալիս՝ գնացեք Սևանի ազգային պարկի տարածք և տեսեք, թե ինչ է կատարվում, տեսեք տուրիզմի հետևանքները: Աղբանոց, ջարդ ու փշուր արված դիտակետեր, մաքուր ափերի բացակայություն և այլն: Սա՞ է տուրիզմը: Չեն կարողանում եղածը վերահսկել, դեռ մի բան էլ ուզում են նոր խնդիրներ ավելացնել»,-ասում է բնապահպանը: Նշում է՝ սպառողական մտածելակերպից չենք հրաժարվում, բայց այս դեպքում հարց է առաջանում: «Եթե ամեն ինչ սպառում ենք, որտե՞ղ ենք վաղն ապրելու: Կառավարությանն եմ ուզում այդ հարցը տալ: Արցախը հանձնեցիք, երկիրը քանդելով գալիս եք: Որտե՞ղ ենք ապրելու: Այս առումով կոչ եմ անում հասարակական սեկտորին ևս ակտիվանալ, մի վախեցեք գրանտներից, կապերից: Տարիներ առաջ նույն հասարակական սեկտորը մեծ աղմուկ բարձրացրեց և թույլ չտվեց, որ Խոսրովի արգելոցը վերածվի, այսպես կոչված, տուրիզմի կենտրոնի: Իսկ այսօր շատերը զարմանալիորեն լռում են»,եզրափակում է Սիլվա Ադամյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
website by Sargssyan