Ան­տա­ռա­յին ծա­ռա­յու­թյան գոր­ծա­ռույ­թը կլի­նի խախ­տում­ն... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Եր­կուսն էլ գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի հրե­շան­ման ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Սև­ա­նա լճի ջրի որա­կը պետք է մշտա­պես ուշադ­րու­թյան կենտ­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Այս իշխանությունների պատճառով հայտնվել ենք անդունդի եզրին․ «... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Բզկտված հասարակությունով երբևիցե չենք կարողանա պետություն կ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 02.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ստեփանակերտից մինչև Ալիևի նստավայր 247 կմ է, «Իսկանդերն» այն անցնում է 2 րոպե 10 վայրկյանում. Էնֆիաջյան Ինչպես և ենթադրելի էր՝ Արմեն Սարգսյանը հերթական անգամ գործարքի գնաց իշխող ուժի հետ. Գոհար Մելոյան Նոր նշանակում՝ Արցախում Երկրի վրա դարձյալ մագնիսական փոթորիկ է սկսվել Գոհար Ավետիսյանը 25 մլն ռուբլի արժողությամբ ավտոմեքենա է նվիրել իր հայրիկին Մեծ Բրիտանիայում վիկտորյանական դարաշրջանի բանտի պատին հայտնվել է ուշագրավ գրաֆիտի, որի հեղինակը, ենթադրաբար, Բենքսին է (լուսանկարներ) Դոլարն ու եվրոն էժանացել են «Այս ոլորտը սպիտակամորթներն են կառավարում»․ Էդի Մերֆին խոսել է կինոարտադրությունում առկա ռասիզմի և բազմազանության պակասի մասին (լուսանկարներ, տեսանյութ) Մարդիկ, «մարդիկ», «մարդիկ»… Մի մոնտաժի պատմություն Արմեն Սարգսյանը փաստացի ազատեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին Գերագույն շտաբի պետի պաշտոնից. Վարուժան Ավետիքյան Կանխատեսումը, ցավոք սրտի, իրականացավ. Գրիգորյան Արտահերթ ընտրությունների հարց ԲՀԿ-ն չի քննարկել․ Նաիրա Զոհրաբյան Արմեն Սարգսյանն Օնիկ Գասպարյանի հարցով դիմեց ՍԴ Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ. (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց գեներալ Վրեժ Գաբրիելյանին Էդմոն Մարուքյանը գնացել է Արմեն Սարգսյանի տուն

Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Արցախյան ազգային-ազատագրական պայքարը հայ ժողովրդի պատմության ամենակարևոր էջերից է։ Ղարաբաղյան շարժումը պայքար էր հանուն պատմական արդարության, ազգային ինքնության և արժանապատվության պահպանման, քաղաքացիական իրավունքների և համամարդկային արժեքների, պատմական հայրենիքում ազատ ապրելու և արարելու։

Արցախահայության ժողովրդավարական, խաղաղ և օրինական կամարտահայտմանն ի պատասխան Ադրբեջանը փորձեց բռնության միջոցով ահաբեկել մեր ժողովրդին և ստիպել նրան հրաժարվել իր իրավունքների իրացման հարցադրումից: Ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի հայաշատ այլ քաղաքներում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի բնակավայրերում իրական ացվեցին հայ բնակչության ցեղասպանություն, ջարդեր և զանգվածային տեղահանումներ։ Հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, ավելի քան կես միլիոն հայ դարձավ փախստական։ Արցախի խաղաղ բնակչությունը նույնպես դարձավ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի թիրախ։

Արցախահայությունը, սակայն, միավորվեց և թիկունքում ունենալով աշխարհասփյուռ հայության աջակցությունը՝ կարողացավ իրեն պարտադրված պատերազմում պաշտպանել իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը և կերտել անկախ պետականություն՝ Արցախի Հանրապետությունը։

Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքին բռնանալու և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի իշխանությունների հերթական փորձն էր 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիան, որն ուղեկցվեց բազմաթիվ պատերազմական հանցագործություններով, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով և զգալի մարդկային կորուստներով։

2STOPPED
Չնայած այդ արհավիրքներին, Արցախը կանգուն է։ Այս խորհրդանշական օրը մենք խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանների և ազգի նվիրյալների առջև, ոգեկոչում մեր բոլոր մարտիրսների հիշատակը։

Կեցցե՛ ազատ և անկախ Արցախը:

Արցախի Հանրապետության ԱԳՆ

website by Sargssyan