Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել ԳՇ պետին ու ասել, որ ուզում է ազատվել բոլոր հներից. Սեյրան Օհանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյս պատերազմի ժամանակ բանակը մենակ հայտնվեց հակառակորդի դիմաց, մնաց առանց թիկունքի: Հայ հրամանատարը, զինվորականը քաջաբար կռվել են, իրենց կյանքն են տվել մեր հայրենիքի, ժողովրդի արժանապատվության համար: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Օհանյանը նշեց, որ այս իշխանությունները բանակի նկատմամբ իրենց ռազմավարությունը կառուցել են ոչ թե ռազմավարական բարձր նշակետից, այլ իջեցրել են մինչև մարտավարական, նույնիսկ՝ վարտիքի մակարդակի՝ հնի ու նորի բաժանելով հասարակությունը. «Բանակն էլ են բաժանել հնի ու նորի»:
«Տեղեկացնեմ ձեզ, որ ՀՀ ԳՇ պետ գեներալ գնդապետ Մովսես Հակոբյանին փոխելու ժամանակ, անօրինական քայլ է կատարվել նրա նկատմամբ:
Այս իշխանությունների ղեկավարը հրավիրել է ԳՇ պետին ու ասել, որ ուզում է ազատվել բոլոր հներից, ինչպե՞ս կարելի է հասկանալ դա: Ի՞նչ է նշանակում բանակում «հինը»: Դա նշանակում է համապատասխան գիտելիքներով, հմտություններով ու ունակություններով մարդ, բարձր պաշտոնատար անձ, ով ավելի լավ է տիրապետում ռազմական թատերաբեմը»,-ասաց նա: