Ան­տա­ռա­յին ծա­ռա­յու­թյան գոր­ծա­ռույ­թը կլի­նի խախ­տում­ն... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Եր­կուսն էլ գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի հրե­շան­ման ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Սև­ա­նա լճի ջրի որա­կը պետք է մշտա­պես ուշադ­րու­թյան կենտ­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Այս իշխանությունների պատճառով հայտնվել ենք անդունդի եզրին․ «... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Բզկտված հասարակությունով երբևիցե չենք կարողանա պետություն կ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 03.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ճապոնիայի արևմուտքում տարածվում է կորոնավիրուսի բրիտանական մարէահիմքը. NHK Թուրքիան ուզում է մարտական ինքնաթիռներ ու հրթիռներ արտադրել Պակիստանի հետ՝ չինական տեխնոլոգիաներ ստանալու համար Նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան զանգել էր կնոջը. «Շրջափակման մեջ ենք. չգիտենք՝ հետ կգանք, թե՝ ոչ․ երեխեքին լավ կնայես…»… Արմավիրում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ BBC-ի ադրբեջանական ծառայությունը անդրադարձել է ՀՀ ՄԻՊ հայտարարությանը Վարչապետը հասավ իր քաղաքական նպատակին. համոզված եմ, որ վերջինս պարտվել է. Խոսրով Հարությունյան Բելորեչենսկում ադրբեջանցիները սպանել են 22-ամյա հայ երիտասարդի Սկանդալային բացահայտումներ՝ առևանգված հայկական ինքնաթիռից Աննա Հակոբյանը ևս անցել է Signal օգտագործելուն. Արամ Գևորգյան Ստեղծվում է հերթական պատային իրավիճակը.Երվանդ Վարոսյան Հռոմի պապը կանխատեսել է համաշխարհային նոր ջրհեղեղ Անթալիայում Թուրքիայի պետական դրոշը նետել են աղբամանը Հայրենիքը կորցնում ենք նաեւ նախագահի աթոռը զբաղեցնող մարդու հանցավոր անսկզբունքայնության արդյունքում. Սենոր Հասրաթյան Գեղարքունիքում 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է Ոստիկանության պարզաբանումը՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին Ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին. Լին Թրեյսի Չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերը պետականության պաշտպանության վերջին հնարավորությունն է. Տիգրան Աբրահամյան Խաչերի օրհնություն և հանձնում զինծառայողներին՝ «Թովմասյան» հիմնադրամի հովանավորությամբ (տեսանյութ) Թուրքիան լրացուցիչ տանկեր է կուտակում

Խաչիկ Ասրյան. Մերժե՛լ Փաշինյան Նիկոլին և նրան իշխանության բերած ու նրա հետ համագործակցած և համագործակցող բոլոր ուժերին

Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ Հայ ժողովուրդը խստագույնս մերժում է ինչպես Հայաստանի նախկին իշխանությունների կոռումպացված, թալանչի, Հայրենիքի պաշտպանությունից փախած մորթապաշտներին, այնպես էլ՝ ներկայումս գործող՝ ամերիկահպատակ, թրքապաշտ՝ նույնպես Հայրենիքի պաշտպանությունից փախած Փաշինյան Նիկոլին և նրա լակոտակրատիային:
 
Հայ ժողովրդը չի մոռացել և չի մոռանալու, որ 2018 թվականի մայիսի 8-ին Հայաստանի Ազգային Ժողովում իրենց քվեարկությամբ պետական հեղաշրջմանը մասնակցել ու ապազգային Փաշինյան Նիկոլին իշխանության են բերել այն կուսակցությունները, որոնք այսօր հանդես են գալիս որպես ընդդիմադիրներ՝ պահանջելով Փաշինյան Նիկոլի հրաժարականը:
 
Իմաստուն Հայ ժողովուրդն, առաջնորդվելով սեփական բանականությամբ, այլևս թույլ չի տալու, որ իրեն ներքաշեն հողատու ներկայի ու մերժված անցյալի արատավոր շրջապտույտի մեջ:
 
Իմաստուն Հայ ժողովուրդն ուղղակի պահանջո՛ւմ է, որ իրեն առաջնորդեն Ազգային Քրիստոնեական արժեքներ դավանող, սոցիալական-ռազմական պետություն կառուցելու հրամայականով առաջնորդվող, Հայրենիքի պաշտպանության համար կյանքները մշտապես զոհասեղանին դրած Հայածին ուժակիրներն, ովքեր էլ, Հայ ժողովրդի աջակցությամբ և մասնակցությամբ, հաստատապես ձևավորելու են Հայաստանի հաջորդ՝ Ազգային-Քրիստոնյա իշխանությունը և կառուցելու են Քրիստոնյա, ուժեղ, միասնական Հայաստան, ասել է թե՝ Օրենքի ու Արդարության Պետություն:
 
Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին պետական հեղաշրջմանը մասնակից քաղաքական կուսակցությունները Հայաստանում ոչ թե նոր՝ Ազգային-Քրիստոնյա իշխանության մեջ գտնվելու հույս պետք է փայփայեն, այլ պետք է ապաշխարեն և քաղաքական պարտադիր պատասխանատվություն կրեն՝ մեր Սուրբ Հայաստանն այսօրվա դառնալի վիճակին հասցնելու համար:
 
Հայաստանի հաջորդ իշխանությունը պետք է ձևավորեն միայն Ազգային Քրիստոնական արժեհամակարգ դավանող այն ուժակիրներն, ովքեր Հայաստանի ներքին քաղաքականության դաշտում չեն քարոզել եվրոարժեքներ ու չեն նպաստել հայ հասարակությանն իր ազգային-քրիստոնեական արժեքներից օտարվելուն, Հայաստանի արտաքին քաղաքականության դաշտում երբևէ չեն եղել և՛-և՛-ի քաղաքականության կողմնակիցներ, այլ մշտապես եղել են հայ-ռուսական անխախտ բարեկամության և եղբայրության ջատագովն ու նվիրյալը:
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան
website by Sargssyan