Բայդենը կանցկացնի համավարակի գրեթե 500 հազար զոհերի հիշատակին նվիրված լռության րոպեի արարողություն

ԱՄՆ վարչակազմի ղեկավար Ջո Բայդենը ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ միասին երկուշաբթի երեկոյան կանցկացնի կորոնավիրուսի հետեւանքով մահացած գրեթե 500 հազար մարդկանց հիշատակին նվիրված լռության րոպեի արարողություն: Այս մասին վկայում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած աշխատանքային ժամանակացույցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Բայդենն ու Հարիսը մոմեր կվառեն ի հիշատակ քաղաքացիների, որոնց կյանքը խլել է համավարակը: Պետության ղեկավարը հանդես կգա ելույթով:
Համավարակի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 28 մլն դեպք, մահացել է ավելի քան 498,8 մլն մարդ: