Բոլոր զինվորականները բանակի ներսում են և բանակի կողքին. ԶՈՒ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աչքի են ընկնում գործընկեր և դաշնակից երկրների հետ հարաբերութ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Աղանդ­նե­րը զգա­լի դեր են խա­ղա­ցել 2018 թվա­կա­նի թավ­շյա հ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ում ցան­կա­նում են ավե­լի ակ­տիվ մաս­նակ­ցել․ «Փաստ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 05.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ինչո՞ւ միայն Լեւոն Արոնյանը․ Տիգրանն էլ, Գաբին էլ են ուզում հեռանալ Հայաստանից Բոլոր զինվորականները բանակի ներսում են և բանակի կողքին. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյան Արմեն Սարգսյանը գնաց Էդմոն Մարուքյանի՝ երրորդ ճանապարհով Անհետ կորածների հարցով ռուս խաղաղապահներին 2500 արցախցի է դիմել (Տեսանյութ) Ալիևը բոլորին հրավիրել է օգտվել Հայաստանի տարածքով անցնող ճանապարհից Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր Հայաստանը կարող է օգտվել, եթե իրեն նորմալ պահի. Ալիևը հերթական անգամ վիրավորել է մեզ Սյունիքի դեմ հատուկ են աշխատում Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ Անհնար է չհիշենք Սպարապետի լքված արձանը Շուշիում. Սեյրան Օհանյան Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է Խաչիկ Ասրյան. Չեղարկե՛լ Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը Ով է երեկ մահացած թուրք գեներալն ու ինչ մասնակցություն է ունեցել Արցախյան վերջին պատերազմում Հայաստանի մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք Ինչու՞ չի մատակարարվել 1 մլրդ 200 մլն դրամի զենքը. (Տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Նիկոլ Փաշինյանը չի վստահո՞ւմ ԱԱԾ-ին «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու

Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի՝ Արցախում գտնվող 45-50 կմ հատվածով, 15-20 օր է, երթևեկում են նաև ադրբեջանցիները․ Մարտակերտի վարչակազմի ղեկավարի տեղակալ

Արցախի Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող շուրջ 45-50 կմ ճանապարհահատվածով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ երթևեկում են նաև ադրբեջանցիները։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Գարի Վանյանը։

«Ադրբեջանցիները Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Մատաղիս գյուղից այդ ճանապարհով գնում են Քարվաճառ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Հայերը հայկական վերահսկողության տակ գտնվող ճանապարհահատվածից օգտվում են առանց ռուս խաղաղապահների ուղեկցության»,-մանրամասնեց նա։

Նրա տեղեկացմամբ՝ ադրբեջանցիները նշված ճանապարհահատվածից օգտվում են արդեն 15-20 օր, սակայն  Մարտակերտի բնակիչները որևէ պաշտոնական աղբյուրից նախապես չեն տեղեկացվել այդ մասին։ Եռակողմ հայտարարության մեջ այդ ճանապարհահատվածի վերաբերյալ նման կետ գոյություն չունի, սակայն, Վանյանի կարծիքով, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի մասին բնակիչները չեն տեղեկացվել։ Պաշտոնապես ոչ մի նամակ, գրություն չի եղել ո՛չ ԱՀ նախագահի կողմից, ո՛չ այլ կառույցից։ Մենք ևս չենք դիմել ԱՀ նախագահին, կառավարությանը։ Ենթադրում ենք՝ բանավոր պայմանավորվածություն է եղել»,-ասաց Վանյանը։

Նրա խոսքով՝ շուրջ 2 շաբաթ առաջ Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի բնակիչները փակել են ճանապարհն ու խաղաղ ակցիա արել՝ նշելով, որ եթե ադրբեջանցիները կարողանում են օգտվել հայկական ճանապարհահատվածից, արցախցիներն էլ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ օգտվեն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհահատվածից ՀՀ, մասնավորապես՝ Վարդենիս հասնելու համար։

«Քաղաքացիներն այդ պահանջը փոխանցել են ռուս խաղաղապահներին, վերջիններս էլ խոստացել են այն ներկայացնել ղեկավարներին։ Օրինակ՝ Մարտակերտի Գետավան համայնքից Վարդենիս հեռավորությունը 60 կմ է, բայց որ այսօր գետավանցին գնա Վարդենիս, 400-500 կմ ճանապարհ պետք է անցնի։ Եթե ադրբեջանցուն կարելի է, մեր համայնքների միջով անցնելով, գնալ Քարվաճառ, մեր բնակիչներն էլ ուզում են այդ ճանապարհով հասնել ՀՀ»,-նշեց Վանյանը։

Նրա խոսքով՝ նշված 15-20 օրվա ընթացքում անվտանգային խնդիրներ չեն առաջացել։

website by Sargssyan