Մարտի 7-8-ը կդադարեցվի Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի ջրա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սպայի արժանապատվությունը պահանջում է միանալ ԳՇ հայտարարությա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատում... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 07.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Անհայտ անձանց կողմից «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները (լուսանկարներ) Չինաստանն անհատույց հակակորոնավիրուսային պատվաստանյութ է մատակարարում 69 երկրների Անցած տարի սուբվենցիոն ծրագրերով մոտ 150 կմ ներհամայնքային ճանապարհ է ասֆալտապատվել. ՀՀ կառավարություն Սենատն ընդունել է ԱՄՆ տնտեսությունը խթանելու միջոցառումների փաթեթ Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառները՝ 1 մլրդ դոլար պարտք, ավելցուկայնություն, արցախյան ՀԷԿ-երի կորուստ Վայբերով վիրուս է տարածվում, ջնջեք. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Ադրբեջանցի սահմանապահներն անցել են Կապանով և տեսագրել. Razm.info-ն ներկայացրել է, թե ինչ են խոսում նրանք տարածված տեսանյութում Եթե ասում եք սահմանագծում չեն իրականացնում, ապա ներկայացրեք ռուսական կողմի ներկայության դրդապատճառները․ Տիգրան Աբրահամյան Նիկոլի մնալը վարչապետի աթոռին նշանակում է նոր պատերազմ․ Անդրանիկ Թևանյան Մանուել Մանուկյանը հայտարարություն է տարածել Դիտե՛ք և արտահայտվեք, թե ինչպե՞ս հանգուցալուծել այս իրավիճակը. Էդմոն Մարուքյան «Այս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին»․ մարզպետ Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում մոտ 500 ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների կողմից սահմանի երկայնքով չափագրումներ անելու մասին տեղեկությունը բացարձակ մտացածին է. ՀՀ ՊՆ Ադրբեջանցիներն Ազատամուտում չափագրումներ չեն կատարում․ համայնքապետ Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետր բարձրությամբ հայկական եռագույնը Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները

Հայ տնտեսվարողները պաշտպանիչ միջոցներ են արտահանում

Հայաստանում տնտեսավարողները համավարակի ընթացքում պաշտպանիչ միջոցների ներմուծումից զատ, զարկ են տվել նաև տեղական արտադրությանը և անգամ սկսել են արտահանում իրականացնել: Ընկերություններից մեկը հավատարմագրման աշխատանքների հաջող ընթացքից հետո արտահանում կսկսի Գերմանիա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

 

«Մենք նաև իրականացնում ենք պաշտպանիչ միջոցների արտահանում: Ընդ որում, երրորդ երկրներ արտահանումից բացի, փորձում ենք վաճառք իրականացնել նաև ԵԱՏՄ տարածքում: Այսինքն՝ միասնական աշխատանքի շնորհիվ կորոնավիրուսը և առկա սահմանափակումները ձևակերպեցինք որպես հնարավորություն, և մեր տնտեսավարողները, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, ստեղծեցին բավարար հզորություններ՝ նախ տեղական շուկան բավարարելու, հետո արտահանելու համար»,-ասաց փոխնախարարը:

 

Հայկական արտադրության պաշտպանիչ միջոցների, օրինակ՝ դիմակների արտահանում իրականացվել է Վրաստան, Ուկրաինա: Բժշկական դիմակ արտադրող մեկ այլ ընկերություն էլ ներկայումս հավատարմագրման փուլում է, պետք է արտահանում իրականացնի Գերմանիա: Ընդ որում, այդ ընկերությունն արտադրությունը հիմնել է զրոյից:

 

Փոխնախարարի խոսքով՝ մինչև համավարակը Հայաստանը դիմակներ հիմնականում ներմուծել է: Սակայն շատ կարճ ժամանակում Հայաստանում ձևավորվել է ախտահանիչ միջոցների, դիմակների արտադրություն: Համավարակի դժվար փուլում Հայաստանն իր աջակցություն է ցուցաբերել նաև հարևան Իրանին՝ օգնելով համապատասխան արտադրություններ ձևավորելու գործընթացում: «Համավարակի ժամանակ արտահանում է իրականացրել, մեր տնտեսավարողները նրանց վաճառել են սպիրտը, որի հիման վրա վերջիններս ստեղծել են ախտահանող միջոցների տեղական արտադրություններ»,-նշեց Սիմոնյանը:

website by Sargssyan