«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աչքի են ընկնում գործընկեր և դաշնակից երկրների հետ հարաբերութ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Աղանդ­նե­րը զգա­լի դեր են խա­ղա­ցել 2018 թվա­կա­նի թավ­շյա հ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ում ցան­կա­նում են ավե­լի ակ­տիվ մաս­նակ­ցել․ «Փաստ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երբ ուղեղի փոխարեն ստամոքսն է մտածում․ «Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 05.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանը կարող է օգտվել, եթե իրեն նորմալ պահի. Ալիևը հերթական անգամ վիրավորել է մեզ Սյունիքի դեմ հատուկ են աշխատում Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ Անհնար է չհիշենք Սպարապետի լքված արձանը Շուշիում. Սեյրան Օհանյան Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է Խաչիկ Ասրյան. Չեղարկե՛լ Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը Ով է երեկ մահացած թուրք գեներալն ու ինչ մասնակցություն է ունեցել Արցախյան վերջին պատերազմում Հայաստանի մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք Ինչու՞ չի մատակարարվել 1 մլրդ 200 մլն դրամի զենքը. (Տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Նիկոլ Փաշինյանը չի վստահո՞ւմ ԱԱԾ-ին «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու «Ժողովուրդ»․ Մեկ տարի 10 ամսվա փոխարեն Դիլիջանի ղեկավարի ժ/պ Դավիթ Սարգսյանը քոլեջն ավարտել է առնվազն 3 տարում, իսկ այդ պաշտոնին նշանակվել է, քանի որ Սիփան Փաշինյանի մտերիմն է «Ժողովուրդ»․ Չորս համայնքի գործող և նախկին ղեկավարներ դիմել են ՍԴ, վիճարկում են գործադիրի կողմից տեղական ինք­նակառավարմանը միջամտող օրենք­ների դրույթների սահմանադրականու­թյունը «Ժողովուրդ»․ Փաշինյանը հրաժարական կտա, ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի «Հրապարակ»․ Միջազգային հանրության համար կարևորը Կովկասում իրենց պատկերացումները կյանքի կոչելն է, որը հրաշալի իրականացնում է Փաշինյանը «Ժողովուրդ»․ Ջերմոցատերերը դժգոհում են. դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով թանկացել են թունաքիմիկատները, պարար­տանյութը «Ժողովուրդ»․ Ոստիկաններն այս տարի կայացած ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար 2 անգամ պարգևավճար են ստացել

Ոստիկանության բաժիններում քաղաքացիները «Կալաշնիկովի» գնդացիրներ ու ինքնաձիգներ են հանձնել

Օրերս ոստիկանության Արարատի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման մի քանի դեպք։ Նախ ՀԱԱԳՎ-ում ստացված տեղեկությունների հիման վրա տարված բացատրական աշխատանքի արդյունքում 61-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է անցած տարի Արցախից բերված տարբեր տեսակի 40-ից ավելի նռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի և հրազենների 4000-ից ավելի փամփուշտ, ինքնաձիգի պահունակներ, օդաճնշիչ ատրճանակ և այլն։

Արարատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ  Ավշար գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրացան, պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Մի տղամարդ էլ զանգել է Արարատի բաժին ու հայտնել, որ Վեդի քաղաքի գերեզմանատան սկզբնամասում ատրճանակ է թողել։ Զանգողի նշած վայրում հայտնաբերվեց գործարանային համարը ջնջված, 9 մմ տրամաչափի ատրճանակ։ Մեկ այլ տղամարդ էլ Արարատ քաղաքի գերեզմանատան մոտ թողել էր «Կալաշնիկովի» գնդացիր, գնդացրի պահեստատուփ, ժապավենով  փամփուշտներ, պայթուցիչով նռնակ ու զանգել էր բաժին։

«Կալաշնիկովի» գնդացրի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի և Գյումրի քաղաքի Մուշի բաժիններում՝ շնորհիվ այդ ստորաբաժանումների քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։  Ոստիկանության Թալինի, Վաղարշապատի և Արթիկի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ նշված ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր։

Ինքնաձիգներից բացի, քաղաքացիները հանձնել են նաև ինքնաձիգի պահունակներ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ևս մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Ապօրինի պահվող զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Վարդենիսի և Նաիրիի բաժիններում։ Քաղաքացիները հիշյալ ստորաբաժանումներ են բերել պայթուցիչներով նռնակներ, ինքնաձիգի պահունակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլն։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։

website by Sargssyan