Երևան, 11.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Եթե երկու ոտքով ամուր չկանգնենք իրականության մեջ, այն փոխելու որևէ հնարավորություն չենք ունենա»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից հետո հասարակության մեջ կուտակվել է խիստ բացասական էներգիա։ Բացի դա, նկատելի է, որ մարդիկ շարունակում են հաշվի չնստել ուրիշների կարծիքի հետ, վիրավորել իրար, հանդուրժողականությունը զրոյական մակարդակի վրա է։ Հաշվի չեն առնում մեկը մյուսի կարծիքը, քաղաքական հայացքները։ Սա հատկապես նկատելի է համացանցային տիրույթում, որն անվերահսկելի է։ Սրա հետ մեկտեղ՝ գաղտնիք չէ, որ հետպատերազմական շրջանում մեր հասարակությունը պետք է առավել միասնական լինի երկիրը ոտքի հանելու համար, սակայն այդ միասնականությունը, մեծ հաշվով, նկատելի չէ, չհաշված անհատական նախաձեռնությունները։

Մինչդեռ հիմա, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է հոգեբանորեն կայուն և առողջ հասարակություն, որը խորապես կգիտակցի, թե ինչ է տեղի ունեցել երկրում, և որոնք են այս իրավիճակից դուրս գալու ելքերը։ Հոգեբան Խաչատուր Գասպարյանը նշում է՝ այս դեպքում ամենագլխավոր հարցերից մեկը հասարակության հոգեկրթումն է։ «Մարդը պետք է առաջին հերթին գիտակցի իր զգացումները, որովհետև հաճախ բոլորս մեր ներքին տագնապները, չլուծված խնդիրները նետում ենք ուրիշների վրա։ Հասարակությանը հոգեկան առողջության տեսանկյունից պետք է դարձնենք ավելի գրագետ։ Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տրավմաների արդյունքում մարդիկ դառնում են ավելի կոնֆլիկտային»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գասպարյանը։ Նշում է՝ բանալի հարցերից մեկն էլ հետևյալն է՝ իսկ ո՞վ է մեր թշնամին։ «Մենք թշնամու հստակեցված կերպար չունենք և հաճախ թշնամի փնտրում ենք մեր մեջ, որովհետև այդ էներգիան պետք է պարպենք։

Մենք մեծաթիվ զոհեր ենք ունեցել, տարածքներ ենք կորցրել։ Երկու տասնամյակից ավելի մենք հաղթողի կարգավիճակում էինք, հիմա անցել ենք հակառակ՝ պարտվողի կարգավիճակ։ Չունենք ազգային գաղափարախոսություն, եթե ունենք էլ, ապա այնտեղ հստակեցված չէ, թե ով է մեր թշնամին, ում ենք մենք պարտվել։ Հիմա մեզ մոտ անորոշություն է։ Այս ամենի հետ մեկտեղ ապագայի խնդիրները հստակ չեն, ամեն օր նոր սթրեսների ենք ենթարկվում։ Հոգեբանության մեջ դա կոչվում է դիսթրես, որի հետ միաժամանակ չունենք որևէ պոզիտիվ լուր, լրատվամիջոցներին հետևելիս միայն բացասական լուրերի տարափ է»,-նշում է մեր զրուցակիցը։ Ընդգծում է՝ բացասական ինֆորմացիան տագնապային կուտակումներ է առաջացնում՝ ապագայի անորոշություն, հուսահատություն, երեխաների համար մտահոգվածություն։

«Կա անհանգստություն, թե ինչպիսին է լինելու հաջորդ սերնդի կյանքը։ Այս բոլորը պոռթկում է մարդու ներսում։ Հոգեբանության մեջ ավելի լավ տարբերակներ կլինեն, եթե այս բացասական էմոցիաները պոռթկան արվեստի, սպորտի մեջ, մարդիկ այդ կերպ լիցքաթափվեն։ Բայց, ավաղ, ոչ բոլորն են կարողանում հատկապես այս համաճարակային իրավիճակում օգտվել այս միջոցներից։ Ստացվում է, որ ամբողջ լուտանքը, ներքին լարվածությունը, տագնապը թափվում է յուրայինների գլխին, և դա բացասական հետևանք է թողնում, կոնֆլիկտները սրվում են, հուսահատությունները շատ են»,-շեշտում է հոգեբանը։ Իսկ որո՞նք են այս հուսահատության ու տագնապի հաղթահարման ճանապարհները։ «Հաղթահարելու ճանապարհը հոգեկան առողջության ազգային ռազմավարության մշակումն է, որը չունենք։ Ավելին՝ չունենք անգամ հոգեկան առողջության օրենք, միայն հոգեբուժության մասին օրենք կա։ Բացի դա, շատ կարևոր է, թե ինչ մեսիջներ են մեզ գալիս քաղաքական այրերից, բարձր ատյաններից՝ առողջության, ապագայի, քաղաքականության տեսլականի վերաբերյալ։

Եթե դրանք խնդրահարույց են, հավատ չեն ներշնչում կամ բազմիցս հնչել են, բայց մնացել են խոստումների մակարդակում, պետք է փոխել լեզուն։ Շատ մտահոգիչ է պատանիների և մանուկների հոգեվիճակը, որոնք սպունգի նման իրենց մեջ են վերցնում այն տագնապները, որոնք ունեն մեծերը»,-ասում է Գասպարյանը։ Ընդգծում է՝ այսօր բոլորն են շահագրգռված, որ ունենանք ճանապարհային հստակ քարտեզ, ազգային գաղափարախոսություն։ «Ամենակարևորը՝ չխուսափենք հայտարարել, թե ով է մեր թշնամին, դա կարող է մեզ ավելի միավորել, ոչ թե ինքնախաբեությամբ շարունակենք ապրել»,-նշում է մեր զրուցակիցը։

Ի պատասխան մեր այն դիտարկմանը, որ գուցե ընդունելով մեր սխալները, պարտությունը, ստեղծված իրավիճակը՝ ավելի արագ դուրս գանք այս անորոշ իրավիճակից, հոգեբանն արձագանքում է՝ մինչև չհողակցվենք իրականության հետ, երկու ոտքով ամուր չկանգնենք նույն իրականության մեջ, մենք այն փոխելու որևէ հնարավորություն չենք ունենա։ «Ժամանակն է ոչ թե երազել, այլ կերտել ապագան, և դրա համար պետք է հաշիվ տանք մեզ, թե ինչ ունեինք, ինչ ունենք այսօր և ինչ ենք ուզում ազգովի։ Սա շատ կարևոր է»,-եզրափակում է Խաչիկ Գասպարյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Ազատության պողոտան` այսօր. 10 հոգով մեկ մարդու են բերման ենթարկում Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ Շեգունց Որևէ բացատրություն չտրվեց ԳՇ-ից՝ ի՞նչ քարտեզների և իրավական բազայով է իրականացվում դելիմիտացիան. Տիգրան Արբրահամյան Ոստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպանների հայտարարությունը «Մենք միասին կհասնենք այս գործընթացի հաղթական ավարտին»․ Բագրատ Սրբազանը՝ սփյուռքահայերին Շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են մեքենաները և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր Ոստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպաններ Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանըՄեկուսարանից... Նիկոլ, ես գալու եմ քո հետևից. ազատ արձակված Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել Վստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Բագրատ Սրբազանը կոչով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համարԼարսը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց էԱվտովթար՝ Կոտայքում. «Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Toyota»-ն Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայում առնվազն 28 մարդ է զոհվել Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները. ԱԳՆ Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժուման կոչը Ֆուտբոլին չի «հասնի», բայց միլիոնավորների սիրելին է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՄԱՅԻՍԻ)․ Խորհրդարանն ընդունել է աղմկահարույց կոնվենցիան. «Փաստ»«Պետք է հատիկ-հատիկ պայմանագիր ստորագրեմ ձեզ հետ, բայց ոչ քաղքացիական». Բագրատ Սրբազան Քննչական կոմիտեն՝ զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի մանրամասների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով Զելենսկին վատ լուրեր ունի Բերման է ենթարկվել Մենուա ՍողոմոնյանըԱրդյո՞ք կառուցողական այլընտրանք կառաջարկվի. «Փաստ»Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Արտակ ԶաքարյանՔիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը առաջին օրից ակտիվ մասնակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը«Այս պահին մեզ հասանելի տեղեկություններով 50 քաղաքացի է բերման ենթարկվել»․ Ասպրամ Կրպեյան Երևանից այս ժամի դրությամբ ակցիաների 41 մասնակից է բերման ենթարկվել Շնորհիվ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած պայքարի, հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն. Վարդան Ոսկանյան Այս պահին կա շուրջ 50 բերման ենթարկված քաղաքացի Նրա օրերը հաշված են. Տելեգրամյան ալիքները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին. «Փաստ»Դե, որ տունդ մտնեն թալանեն, հանկարծ 1-02 չզանգես, անցի՛․ կարմիրբերետավորը՝ ակցիա իրականացնող քաղաքացուն Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը, Բագրատ Սրբազանի կոչով, փակել է Թբիլիսյան խճուղի- «Երազ» այգի խաչմերուկըՃապոնիան կnչնչացնի COVID-19-ի դեմ գնված դեղամիջոցների 77 տոկոսը Գիրքը կարող է ձեռնարկ դառնալ կրթության ոլորտում, օգտակար կլինի նաև գործարար համայնքին. Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկերություններ և երկրներ» գիրքն ընթերցողի սեղանին է. «Փաստ»Էջմիածնի ավագանու ընդդիմադիր անդամներին ազատությունից զրկելու բուն պատճառը խաղաղ հավաքը խափանելն է. Ռուբեն Մելիքյան Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով «Աստծո նկատմամբ հավատքն ու իմ Արմանն են ուժ տալիս կյանքը շարունակելու». Սամվել Անանյանն անմահացել է 2020 թ.-ի հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը Անձրև, ամպրոպ. Նոր ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Կառավարության քաղաքականությունը՝ ոչ թե աջակցել, նպաստել, այլ մորթել տնտեսությունը. «Փաստ»Պարագլուխը պարտվում է օրակարգերի դաշտում, և դա նրա համար մահացու պարտություն է. Դավիթ ՍարգսյանՋուր չի լինի