Երևան, 22.Ապրիլ.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի համաձայնությամբ Սոթք, Կաշեն և Զանգելանի հանքավայրերը կշահագործվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի հունվարի վերջին, Ադրբեջանի կառավարության և Անգլո Աժիան Մայնինգ (Anglo Asian Mining plc) ընկերության միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ այդ բրիտանական ընկերությունը սկսելու է շահագործել երեք հետևյալ հանքավայրերը` (1) Սոթք, (2) Կաշեն և (3) Վեջնալի (Զանգելան)։ Պետք է նշել, որ մինչև Արցախյան երկրորդ պատերազմը այդ հանքվայրերը շահագործվել են հայկական ընկերությունների կողմից` Գեոպրոմայնինգ Գոլդ (Սոթք) և Վալլեքս Գրուպ (Կաշեն), որոնք այդ տարածքներում կատարել էին մեծ ներդրումներ (մոտ 250 միլիոն ԱՄՆ դոլար)։

Այսպես, պատերազմից փաստացի երեք ամիս անց, Ադրբեջանը բրիտանական ընկերությանը ստորաբար վերահաստատել է ընդերքօգտագործման համար անհրաժեշտ թույլտվությունները, որը, իհարկե, Հայաստանի կառավարության պահանջատեր չլինելու արդյունք է։ Ադրբեջանը այդ հանքավայրերը տրամադրել է շահագործման ընդհանուր երեսուն տարի ժամկետով։ Սկսած հունվար ամսից, Անգլո Աժիան Մայնինգը սկսել է տեղեկություններ տրամադրել ներդրողներին, թե’ հանքավայրերի շահագործման իր իրավունքի, և թե’ հանքերի ծավալների և տեսակների վերաբերյալ։ Օրինակ` առ 2019 թվականի հունվարի դրությամբ Սոթք հանքավայրի ծավալները, ըստ Ադրբեջանի, հասնում էին մինչև 74,7 տոննա, որը գումարային կազմում է մոտ 4,4 միլիարդ ԱՄՆ դոլար։

Ավելին, բրիտանական ընկերության պնդմամբ Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությունը Սոթքում չի իրականացնում որևէ աշխատանքներ, և հանքավայրի ավելի քան 75%-ը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Հարց է առաջանում, թե ինչու է Հայաստանի կառավարությունը անգործության մատնել Կովկասի ամենամեծ հանքավայրը, որտեղ գործում էր օտարերկրյա կապիտալով Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը։

Անգլո Աժիան Մայնինգը իր ներդրողներին հայտարարել է, որ սկսած 1994 թվականից Հայաստանը փաստացի այդ երեք հանքավայրերը օգտագործել է անօրինական, որով վնաս է հասցվել թե’ բրիտանական ընկերությանը (ի միջի այլոց տեղեկություններ կան, որ Ալիևի ընտանիքը ունի անուղղակի մասնակցություն այս ընկերությունում) և թե’ Ադրբեջանին։

Այսինքն, այս ընկերությունը իրավական հող է նախապատրաստում փոխհատուցման հայց ներկայացնել ընդդեմ Հայաստանի, որի մասին բազմիցս հրապարակայնորեն բարձրաձայնվել է, սակայն մնացել է անարձագանք Փաշինյանի կառավարության կողմից։ Ավելին, ներկայումս, Անգլո Աժիան Մայնինգը սպասում է, որ Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունը տրամադրի հաստատում, որ տարածքներն ազատագրված են և ապահով են ընկերության գործունեության համար։ Այստեղ պետք է նորից բարձրացնել այն հարցը, թե ինչու է Հայաստանի գործող իշխանությունը շարունակում անտեսել այս խնդիրը` չներկայացնելով որևէ պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Գործող իշխանությունները անհապաղ պետք է հանրաթյանը ներկայացնեն քաղաքական (դիվանագիտական) օրակարգերը։

Հատկանշական է, որ բրիտանական ընկերությունը հայտարարել է իր ներդրողներին, որ Սյունիքով կառուցվող տրանսպորտային կորիդորը լայն հնարավորություն կտա ընկերությանը շահագործելու Օրդուբադի հանքավայրը, որը գտնվում է Նախիջևանում։ Ըստ Անգլո Աժիան Մայնինգ ընկերության պաշտոնական փաստաթղթի, տրանսպորտային կորիդորը բաղկացած է լինելու նոր ուղիղ երկաթուղուց և ավտոմոբիլային ճանապարհից։ Հայաստանի կառավարությունը անհապաղ պետք է բացահայտի բոլոր պայմանավորվածությունները, որոնք առնչվում են Սյունիքով կառուցվող տրանսպորտային կորիդորին։

Սարգիս Գրիգորյան, GPartners իրավաբանական ընկերություն

Ոստիկանական 5 ավտոբուս քիչ առաջ ժամանել է Կապան (տեսանյութ)«Ես հայ եմ ու գիտեմ՝ ինչ օր է ապրիլի 24-ը»․ Մխիթարյանը նկարահանվել է տեսահոլովակումՄի խումբ կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ԱշոտյանԿարմիրբերետավորները հարձակվել ու դաժան ծեծի են ենթարկել պատերազմում վիրավորում ստացած քաղաքացուն53 օր գերության մեջ գտնված զինծառայողին Ռազմական ոստիկանությունը բռնել է. չի ցանկանում ծառայելԿառավարական առանձնատան մոտ վիճակը լարված է (տեսանյութ)Հայ ռազմագերիների վերադարձի հարցը քննարկվեց սուր ելույթներով. ԵԽԽՎ պատվիրակները պահանջում են խնդրի անհապաղ լուծում. Էդմոն ՄարուքյանՆիկո՛լ Փաշինյան, Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է. Արտակ Թովմասյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանի ծանրամարտի հավաքականին Այս «կինոյի» սցենարիստը հաշվարկել է Նիկոլի ծայրահեղ ոչ ադեկվատությունը. Սուրենյանց44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակը հավերժացնող հրաշափառ խաչքար կտեղադրվի. Արման Վարդանյան Ասեցի՝ չեմ ընդունում, դուռը փակեցի․ Շուռնուխցի կինը պատմում է Փաշինյանի անակնկալ այցի մասինՏեսանյութ. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները. Մաս 9 (շարունակելի)Ի՞նչ գործ ունեին դիմակավորված իրավապահները Սյունիքի քաղաքներում. իրավապաշտպանՊուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում անդրադարձել է ԼՂ հակամարտությանըՇուռնուխցիները հայհոյանքներով ճանապարհեցին Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը կրկին բարձրացել է․ ԿԲ «Գալիս է մի պահ, երբ հոգնում ես ներել, խնդրել, համոզել, վիճել, երբ ավելի հեշտ է ամեն ինչ գրողի ծոցն ուղարկել». Դիանա ՏոռեսՕդային տագնապ և շչակի գործարկում՝ 5 մարզերում․ ԱԻՆ-ը ուսումնական վարժանքներ է անցկացրելԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Սյունիք այցը՝ Փաշինյանի աչքերով. Կառավարության հրապարակած կադրերը Եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, Հայաստանը կարող է խոսել Նախիջևանի միջանցքի մասին․ Նիկոլ Փաշինյան ՌԴ ԱԳՆ է կանչվել ԱՄՆ դեսպանության ղեկավարի տեղակալը Հայաստանում տնտեսությունն արագ վերականգնվում է. Արայիկ Հարությունյան ««ՁԵՐ ՔԱՅԼ»-ն այլևս ավարտված է, պարո՛ն Փաշինյան». Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյանին Սյունիքում ուղեկցում է «Ալֆա» ջոկատըԱսադը Սիրիայում նախագահական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել Էրեբունիում 22-ամյա երիտասարդի են դանակահարել. ոստիկանություն Չավուշօղլուն՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության մասին Նախագահ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշումներ նյութական վնաս կրած անձանց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում. «Վեոլիա Ջուր» Ասեցի՝ չեմ ընդունում, դուռը փակեցի․ Շուռնուխցի կինը պատմում է Փաշինյանի անակնկալ այցի մասին Աննա Հակոբյանը հրամայել է բռնել սյունեցիներին «Նիկոլ դավաճան». ինչպես կապանցիները դիմավորեցին Փաշինյանին ԱԱԾ պետն ու Ոստիկանապետը շտապում են Սյունիք. Նրանց հետ են նաև մեծ թվով հատուկջոկատայիններԱնձրև, ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ եղանակը՝ առաջիկա օրերին Ոստիկանության զորքե՞ր են բերվում Սյունիք. Ծղուկի հատվածում նկատելի են կապիտուլյանտին օգնության շտապող համալրումներ. Էլբակյան 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով․ ՊԵԿ Շոյգուն հայտնել է նոր դիվիզիայի կազմավորման մասին. Այն նույն շրջանում է, որում գտնվում է Հայաստանում տեղակայված ռուսական բազան Նիկոլ Փաշինյանի որոշմամբ երկու փոխնախարար է ազատվել պաշտոնից Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն այսօր դառնում է 95 տարեկան Պղինձը թանկանում է Նոր մանրամասներ՝ կնոջ դաժան սպանությունից. սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս ամուսինը ՔԿ-ն՝ զինծառայողի մահվան դեպքի մասին Կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը․ «Գազպրոմ Արմենիա» Գյումիրում տղամարդը ձերբակալվել է՝ իր կնոջը սպանելու կասկածանքով․ ՔԿ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1033 նոր դեպք. մահացել է 30 մարդ Փաշինյանը հեռացավ Ագարակից. անվտանգության աշխատակիցները շրջապատել էին նրա մեքենան Էրդողանը վերադասավորումներ է իրականացրել Թուրքիայի կառավարությունում