Երևան, 22.Ապրիլ.2021,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա. yerevan.today

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Yerevan.today-ը գրում է. «Ռուսական ռազմարդյունաբերության եւ ռուսական սպառազինության առանցքային նշանակություն ունեցող «Իսկանդեր» հրթիռային հարձակվողական համակարգի մասին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի սկանդալային հայտարարարությունը առ այն, որ այն Արցախում  պատերազմի ժամանակ թերի է կրակել, այն է՝ 10 տոկոսով, շարունակում է ամենաբուռն քննարկվողը մնալ ռուսական եւ հայկական տեղեկատվական դաշտում:

Yerevan.Today-ը դիմեց ՀՀ ռազմական էլիտային՝ հասկանալու՝ արդյո՞ք  եղել են իրական հիմքեր՝ վարչապետի կողմից «Իսկանդերի» թերի կրակելու մասին հայտարարության համար եւ կա՞ դրա գերատեսչական եզրակացությունը, որով իրավամբ քաղաքական ղեկավարությունը պարտավոր էր առաջին հերթին այդ մասով ծառայողական քննություն սկսել ներսում, ապա անհրաժեշտության դեպքում անպայմանորեն դիմել «Իսկանդերը» արտադրող եւ վաճառքի հանած ՌԴ ռազմաքակաքական էլիտային: Հնարավո՞ր է  «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես պնդում է վարչապետ Փաշինյանը․ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղեց, հետո նոր պատասխանեց. «Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ(ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով եւ էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ:  Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։

Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձեւավորել»։

Ինչ վերաբերում է «Իսկանդերի» «թերի կրակոցով» ծառայողական քննություն սկսելուն, ԳՇ պետի առաջին տեղակալը ընդգծեց, որ նման բան չկա, որովհետեւ թերի կրակոց չի եղել։

Բարձրաստիճան ռազմական պաշտոնյան մի քանի անգամ հորդորեց, խնդրեց զգույշ վերաբերել այդպիսի զինատեսակի մասին մեկնաբանություններին եւ չմոռանալ ռազմական դաշնակցի հետ հարաբերություններին հետ կապված ավելորդ սրման տանող նրբությունների մասին:

Ընդգծենք, այս զինատեսակը  բավականին ծանրակշիռ դերակատարում ունի Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական հարաբերությունների մակարդակում: Բանն այն է, որ ՌԴ ռազմարդյունաբերական ոլորտի վերջին սերունդը համարվող հրթիռային համակարգի հարձակվողական այս միջոցը,  իրականում, որպես շատ լուրջ զինատեսակ, համալրում է ոչ միայն ռուսական բանակի սպառազինության  շարքերը, այլեւ ազդեցիկ գործոն է ՌԴ-ի հետ  գործընկեր պետությունների հետ ռազմամթերքի գործարքներում: Հետեւաբար, ավելորդ է նշել, որ թե որքան կարեւոր է այս զինատեսակի մասին  միջազգային արձագանքները՝ ՌԴ-ի համար: Իսկ երբ այդպիսի հայտարարությունն առանց մասնկագիտական եղզրակացության անում է ՌԴ դաշնակից պետության ղեկավարը, դա արդեն ոչ միայն ինչ որ տեղ պատվախնդրության հարց է ռուս էլիտայի համար, այլեւ հակառակը՝ անլուրուջ վերաբերմունք գործընկեր պետության ղեկավարի գիտելիքների եւ ունակությունների մասին:

Իրավիճակն ավելի է լրջացնում այն հանգամանքը, թե ինչու է Փաշինյանն այդ մասին առաջինը հայտարարողը եւ այն էլ միանգամից հրապարակային՝ առանց դրա հիմնավոր մասնագիտական վերլուծությանը հանգելու:

Մինչդեռ ռազմական գործարքով ձեռքբերված զինամթերքի որակի մասին պետք էր առաջինը տեղեկատվություն փոխանցել մատակարարող կողմին կամ գոնե հիմնավոր փաստարկներով քննարկում ձեռնարկել երկկողմ համապատասխան ֆորմատով»։

 

 

«Ես հայ եմ ու գիտեմ՝ ինչ օր է ապրիլի 24-ը»․ Մխիթարյանը նկարահանվել է տեսահոլովակումՄի խումբ կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ԱշոտյանԿարմիրբերետավորները հարձակվել ու դաժան ծեծի են ենթարկել պատերազմում վիրավորում ստացած քաղաքացուն53 օր գերության մեջ գտնված զինծառայողին Ռազմական ոստիկանությունը բռնել է. չի ցանկանում ծառայելԿառավարական առանձնատան մոտ վիճակը լարված է (տեսանյութ)Հայ ռազմագերիների վերադարձի հարցը քննարկվեց սուր ելույթներով. ԵԽԽՎ պատվիրակները պահանջում են խնդրի անհապաղ լուծում. Էդմոն ՄարուքյանՆիկո՛լ Փաշինյան, Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է. Արտակ Թովմասյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանի ծանրամարտի հավաքականին Այս «կինոյի» սցենարիստը հաշվարկել է Նիկոլի ծայրահեղ ոչ ադեկվատությունը. Սուրենյանց44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակը հավերժացնող հրաշափառ խաչքար կտեղադրվի. Արման Վարդանյան Ասեցի՝ չեմ ընդունում, դուռը փակեցի․ Շուռնուխցի կինը պատմում է Փաշինյանի անակնկալ այցի մասինՏեսանյութ. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները. Մաս 9 (շարունակելի)Ի՞նչ գործ ունեին դիմակավորված իրավապահները Սյունիքի քաղաքներում. իրավապաշտպանՊուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում անդրադարձել է ԼՂ հակամարտությանըՇուռնուխցիները հայհոյանքներով ճանապարհեցին Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը կրկին բարձրացել է․ ԿԲ «Գալիս է մի պահ, երբ հոգնում ես ներել, խնդրել, համոզել, վիճել, երբ ավելի հեշտ է ամեն ինչ գրողի ծոցն ուղարկել». Դիանա ՏոռեսՕդային տագնապ և շչակի գործարկում՝ 5 մարզերում․ ԱԻՆ-ը ուսումնական վարժանքներ է անցկացրելԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Սյունիք այցը՝ Փաշինյանի աչքերով. Կառավարության հրապարակած կադրերը Եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, Հայաստանը կարող է խոսել Նախիջևանի միջանցքի մասին․ Նիկոլ Փաշինյան ՌԴ ԱԳՆ է կանչվել ԱՄՆ դեսպանության ղեկավարի տեղակալը Հայաստանում տնտեսությունն արագ վերականգնվում է. Արայիկ Հարությունյան ««ՁԵՐ ՔԱՅԼ»-ն այլևս ավարտված է, պարո՛ն Փաշինյան». Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյանին Սյունիքում ուղեկցում է «Ալֆա» ջոկատըԱսադը Սիրիայում նախագահական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել Էրեբունիում 22-ամյա երիտասարդի են դանակահարել. ոստիկանություն Չավուշօղլուն՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության մասին Նախագահ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշումներ նյութական վնաս կրած անձանց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում. «Վեոլիա Ջուր» Ասեցի՝ չեմ ընդունում, դուռը փակեցի․ Շուռնուխցի կինը պատմում է Փաշինյանի անակնկալ այցի մասին Աննա Հակոբյանը հրամայել է բռնել սյունեցիներին «Նիկոլ դավաճան». ինչպես կապանցիները դիմավորեցին Փաշինյանին ԱԱԾ պետն ու Ոստիկանապետը շտապում են Սյունիք. Նրանց հետ են նաև մեծ թվով հատուկջոկատայիններԱնձրև, ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ եղանակը՝ առաջիկա օրերին Ոստիկանության զորքե՞ր են բերվում Սյունիք. Ծղուկի հատվածում նկատելի են կապիտուլյանտին օգնության շտապող համալրումներ. Էլբակյան 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով․ ՊԵԿ Շոյգուն հայտնել է նոր դիվիզիայի կազմավորման մասին. Այն նույն շրջանում է, որում գտնվում է Հայաստանում տեղակայված ռուսական բազան Նիկոլ Փաշինյանի որոշմամբ երկու փոխնախարար է ազատվել պաշտոնից Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն այսօր դառնում է 95 տարեկան Պղինձը թանկանում է Նոր մանրամասներ՝ կնոջ դաժան սպանությունից. սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս ամուսինը ՔԿ-ն՝ զինծառայողի մահվան դեպքի մասին Կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը․ «Գազպրոմ Արմենիա» Գյումիրում տղամարդը ձերբակալվել է՝ իր կնոջը սպանելու կասկածանքով․ ՔԿ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1033 նոր դեպք. մահացել է 30 մարդ Փաշինյանը հեռացավ Ագարակից. անվտանգության աշխատակիցները շրջապատել էին նրա մեքենան Էրդողանը վերադասավորումներ է իրականացրել Թուրքիայի կառավարությունում Նավթի համաշխարհային գներն ընկնում են