Yerevan, 19.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեղրիում միջանցք չպետք է լինի, պետք է լինի սովորական տարանցիկ ճանապարհ՝ երկու մաքսակետով». Հենրիկ Քոչինյան

INTERVIEW

ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ իր համար մի փոքր անհասկանալի է, թե կոնկրետ ո՞ր երկրներին է վերաբերում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ տարածաշրջանի ապաշրջափակումը, կոմունիկացիաների բացումը:

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանը շրջափակված չէր և չի, եթե նրանք շեշտադրում են անում, որ Նախիջևանը ապաշրջափակեն, ապա 1993թ. վերջից Նախիջևանը շատ կայուն, բավականին լավ ավտոմայրուղով, Իրանի տարածքով կապվում էր Ադրբեջանին: Նրանց շրջափակված վիճակը խիստ պայմանական հասկացողություն է: Եթե հարցը վերաբերում է նրան, որ Նախիջևանով երկաթուղի չի աշխատել, ապա պետք է ադրբեջանցիներին հարցնել, թե ինչո՞ւ են Նախիջևանի տարածքում  երկաթուղին քանդել, դուք կարող էիք Իրանի հետ երկաթուղային հաղորդակցություն ունենալ, ինչպես Խորհրդային Միության տարիներին, իրենք իրենց ձեռքով քանդել են, հիմա փորձում են վերականգնել, թող վերականգնեն, դա Հայաստանին վերաբերելու խնդիրը չէ: Եթե խնդիրը կապված է Թուրքիայի հետ, ապա ոչ թե Թուրքիան է շրջափակվել, այլ Թուրքիան է մեզ շրջափակել 1993թ. ապրիլի 1-ից, երբ Քարվաճառի ազատագրումից հետո թուրքերը հայտարարեցին, որ Գյումրի-Կարս ճանապարհը կփակենք, մինչև այդ տարածքը ետ չվերադարձվի Ադրբեջանին, հիմա այդ խնդիրը չկա, գրավել են Քարվաճառը, ինչո՞ւ Թուրքիան սահմանները չի բացում, երևի լուրջ քաղաքական խնդիրներ են, բացի տնտեսականից»,- ասաց Քոչինյանը:

Վերադառնալով մեր խնդրին, թե  ի՞նչ կշահի Հայաստանն այս ապաշրջափակումից,  նախկին նախարարն ասաց.

«Բեռների փոխադրումը դեպի արևելք և արևմուտք՝ Ադրբեջան և Թուրքիա, ես մոտ ապագայում չեմ տեսնում, դեպի հյուսիս և հարավ՝ Իրան և Ադրբեջանի տարածքով՝ դեպի Ռուսաստան, տեսնում եմ, որ այդպիսի հնարավորություն կարող է ստեղծվել, բայց մենք հաճախ մտածում ենք, որ եթե տեխնիկական խնդիրները լուծեցինք, ապա ամեն ինչ դրանով ավարտվեց,  և կարելի է հանգիստ խղճով բեռներ ուղարկել, մարդկանց փոխադրում կազմակերպել, բայց մեծ խնդիրներ կան, որ պետք է ուշադրություն դարձնել, որոնցից առաջինն անվտանգության խնդիրն է, եթե այդ խնդիրները լուծում ենք, ապա անմիջապես հետևում է հարցը՝ ի՞նչ գնով: Ի վերջո, ցանկացած սեփականատեր, տվյալ դեպքում՝ դիցուք, Ադրբեջանի երկաթգծի սեփականատերը՝ պետություն թե մասնավոր, սակագներ են սահմանելու մեր բեռների համար, ի՞նչ սակագներ, դրանք կլինեն ուրիշների համար սահմանվածի սահմաններում, թե ավել, թե պակաս»:

Քոչինյանի խոսքով՝ պետք է նաև հաշվարկել, թե պատրա՞ստ է Հայաստանը տարածաշրջանի ապաշրջափակմանը, պատրա՞ստ են մեր ճանապարհներն այդ ծավալի բեռնափոխադրումների համար: Անդրադառնալով հայտարարության՝  Մեղրիով դեպի Նախիջևան Ադրբեջանի համար ճանապարհ ապահովելու կետին, Քոչինյանն ասաց.

«Ինձ մի բան ուրախացրեց վերջերս, մեր Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Մեղրիում հսկողություն իրականացնելու են մեր զինված ուժերը, մինչև այս հայտարարությունը մտածում էի, թե ո՞ւմ վերահսկողության տակ է լինելու: Շատ ուրախ կլինեմ, որ Վաղարշակ Հարությունյանի ասածն իրական լինի, եթե այդպես չի լինելու, ապա ում վերահսկողության տակ էլ լինի՝ ի վնաս մեզ է լինելու: Մեղրիում միջանցք չպետք է լինի, պետք է լինի սովորական տարանցիկ ճանապարհ՝ երկաթուղային, ավտոմոբիլային, ինչպես ուզում է՝ լինի, մի կետում՝ մաքսակետ, մյուս կետում մաքսակետ, բոլորը գալիս-գնում են, միջազգայնորեն ընդունված բոլոր չափորոշիչներով: Այստեղ մենք չենք կորցնի, կշահենք, աշխատող ճանապարհն իր շուրջն ակտիվություն է ստեղծում, իսկ եթե պետք է միջանցք լինի, ապա միջանցքը կունենա նաև տեր, եթե տերը մենք չենք, ուրեմն ռիսկերը կմեծանան»,- ասաց նա:

Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!