Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Պետականության հանդեպ հանցավոր վերաբերմունք է դրսևորվում»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի կարծիքով, այն, ինչ վերջին շրջանում կատարվում է Հայաստանում, վկայում է իշխանության մոլեգնող վախերի մասին: Խոսքը, մասնավորապես, բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից կիրառվող գործողությունների, ձերբակալությունների, ինչպես նաև տարբեր կողմերից ոստիկանական ուժերով շրջափակված կառավարության շենքի մասին է, ինչի ականատեսը եղանք նախօրեին:

«Այն անձը, որը խոստանում էր, թե ժողովրդի պահանջով կլքի վարչապետի պաշտոնը, այսօր տեսնում ենք, թե ինչպես, ինչ դաժան մեթոդներով է գործում, և ինչ հրամաններ է արձակում: Իսկ ուժային կառույցը պետք է պաշտպանի օրենքը և ոչ թե իշխանավորին:Այն բոլոր դրվագները, որոնք կապված են ոստիկանության հետ, ամոթալի էջ են ոստիկանության պատմության մեջ: Տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ անօրինական հրամաններ կատարելը հավասարազոր է հանցագործության: Հիմա աջ ու ձախ տարօրինակ ատելություն կա ժողովրդի նկատմամբ: Եվ սա լիազորությունների չարաշահում չէ, որովհետև այն չի ենթադրում բռնի ուժ կիրառել: Այսօր կան անօրինական գործողություններ: Այսօր կան պետական մարմնի ներկայացուցչի կողմից հանցագործություն գործելու բոլոր հատկանիշները»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյանն այս իրավիճակում այլ խնդիր էլ է տեսնում: «Հիմա հասկանալի է, որ սրանք բոլորը Փաշինյան Նիկոլի ջղաձգություններն են: Բայց այստեղ այլ խնդիր կա. միջազգային կազմակերպությունները պարտավոր են դիտարկել ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի և հավաքների ազատության հետ կապված օրը ցերեկով տեղի ունեցող բոլոր ոտնահարումները:Այդուհանդերձ, տպավորություն է, որ, կարծես, միջազգային համապատասխան կազմակերպություններն այս ամենը չեն տեսնում»,-նշեց նա՝ միաժամանակ շեշտելով, որ հասարակությունը պետք է սթափվի ու հասկանա, որ խնդիրն իրենց և իրենց երեխաների ապագային է վերաբերում:

«Այսօր գործ ունենք ոչ թե անիշխանության, այլ միապետության ամենագռեհիկ ձևի դրսևորման հետ: Իրապես չտիրապետելով կառավարման որևէ գրագետ մեթոդի՝ այս ամենը ուղղակի փողոցային կռվի է վերածվում: Իշխանության լծակներն ունենալով՝ նրանք փորձում են աղավաղել պետության կառավարման համակարգին հատուկ սկզբունքներն ու մեթոդները: Ու սա չի արվում միայն այն պատճառով, որ չեն տիրապետում կառավարման ճիշտ ձևերին: Նաև այլ պատճառ կա, և մենք պետք է վերջապես փարատենք մեր այն կասկածները, ըստ որոնց, իրականացվողի հիմքում հանցավոր գործողություններով ու քաղաքականությամբ ղեկավարվող խմբապետական համակարգն է:

Ես երբեք «Իմ քայլը» քաղաքական ուժ չեմ համարել: Միշտ ասել եմ, որ սա մարդկանց խումբ է, որոնք պատահական չեն հավաքվել, և իրենց նպատակը մեկն է՝ ամբողջովին տապալել, փորձել 21-րդ դարի այս տարիները հայոց պետականության վերջը դարձնել: Պետք է հասկանալ այս ազգային աղետի խորությունը և իրականության հետ առերեսվելու ուժ ունենալ: Այս իրականությունն ուղղակի վտանգ է հայկական պետականության և հայության համար»,-նկատեց մեր զրուցակիցը:

Լարիսա Ալավերդյանի խոսքով, այսօր բողոքի գործողություններին զուգահեռ՝ այլ աշխատանքների անհրաժեշտություն ևս կա. «Հնարավոր է, որ այս իշխանության՝ չեմ ասում բոլոր, բայց ամենանեղ շրջանակն ամենամութ ուժերի և մասնավորաբար թուրք-ադրբեջանական քաղաքականության ներքո դեռ չիրականացրած պարտավորություններ ունի: Սա ենթադրություն է, բայց եթե դատենք արդյունքներով՝ այս ամենն ամբողջովին համընկնում է այսպիսի մոտեցման հետ:Դրա համար կարծում եմ, որ բոլոր դեպքերում ոչ միայն բողոքի ներքին մեխանիզմները պետք է օգտագործվեն ու կիրառվեն, այլև պետք է միջազգային տարբեր հաստատությունների դիմել»:

Լ. Ալավերդյանի խոսքով, պատերազմի հետևանքով առաջացած այն ցավոտ խնդիրները, որոնք կապված են մարդկային ճակատագրերի հետ, այս իշխանության օրոք և այս իշխանության կողմից չեն կարող լուծվել: «Այդ խնդիրները չեն կարող լուծվել այն իշխանության կողմից, որը մեղավոր է այդ սարսափելի մեծ կորուստների համար: Բայց հարցն այն է նաև, որ միայն դատական իշխանությունը կարող է հստակեցնել, վճիռ կայացել, պատասխանել հարցերին՝ արդյ՞ոք այդ ամենն արվել է միտումնավոր և այլ ազգային շահերի օգտին, կա՞ն արդյոք պարտականություններ այդ պետությունների առնվազն ղեկավարների առջև, թե այս ամենը պարզապես ոչ ունակ իշխանության հետևանքն է:Բավականին լրջագույն խնդիր է սա: Այսօր պետականության հանդեպ հանցավոր վերաբերմունք է դրսևորվում: Բացի բնական դաշնակիցներ ունենալուց, Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է: Ու այն մարդիկ, որոնք հստակ տեսնում են ազգային աղետի խորությունը, պետք է դիմեն միջազգային հաստատություններին, ինչի համար հստակ մեթոդներ ու ձևեր կան»,-եզրափակեց Լ. Ալավերդյանը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым