Yerevan, 19.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Այսքան ապիկար, ապաշնորհ իշխանություն Հայաստանը երբեք չի ունեցել․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Շուրջ երեք տարի Հայաստանի Հանրապետությունն ունի նոր իշխանություններ։ Հիմա բնորոշումը վստահաբար այլ է՝ վայ իշխանություններ։ Երեք տարվա մեջ մենք չտեսանք գեթ մեկ որոշում, ստորագրված փաստաթուղթ, կայացած քննարկում և հանդիպում, որի վերաբերյալ հարցեր չառաջացան։ Նշանակումներ պաշտոններում, որոնք ոչ միայն անհասկանալի էին, այլ նաև անընդունելի։ Բարձր պաշտոնների նշանակվեցին մարդիկ, որոնք ոչ միայն կապ չունեին իրենց վստահված ոլորտի հետ, այլ նաև իրենց տգիտությամբ ու ապաշնորհությամբ վերջնականապես քանդեցին արդեն իսկ կայացած համակարգը։ Անհասկանալի ֆինանսական հոսքեր, անընդունելի պարգևավճարներ, աշխատավարձի և պարգևավճարի չափի քննարկում պատերազմական իրավիճակում գտնվող երկրում։

Էլ չենք խոսում պաշտոնյաների անընդունելի խոսքի մշակույթի մասին։ Երբեմն ուզում ես ասել՝ վերջ տվեք բռնություն գործադրել մայրենի լեզվի նկատմամբ, գոնե դա մի պղծեք, դա չեք հասցրել անել, գոնե դա իր տեղում թողեք։ Պատգամավորների, նախարարների մտքի գոհարներից երբեմն այնքան ես շոկի ենթարկվում, որ ակամա սկսում ես կարոտել Մաեստրոյին։ Նրա մեկնաբանությունները գոնե անվնաս էին, հումորային, իսկ ներկայիս իշխանավորների արտասանած ամեն մի խոսքը քեզ ստիպում է մեկ անգամ էլ հիասթափվել իրենցից։ Չնայած ոնց որ էլ տեղ չկա: Հիմա շատերը կասեն՝ բա՞ նախկինները, չէ՞ որ սա շատերի սիրելի արդարացումն է՝ ուզո՞ւմ եք նրանք վերադառնան։ Ինչևէ, «նախկիններին» կարելի է շատ մեղքերում մեղադրել, բայց նրանց դեպքում գոնե գործ չունեինք մարտնչող տգիտության հետ, ինչպես հիմա։ Երբեմն տպավորություն է, թե պաշտոն ստանալուց առաջ այսօրվա մեր իշխանավորները «հատուկ» թեստ են լրացրել ու լրացնում, հետո եթե համապատասխանել են որոշակի «պահանջներին», նոր նշանակվել են պաշտոնի կամ դարձել պատգամավոր։ Հայտնի անեկդոտի նման՝ «իսկ դա պարտադի՞ր է» հարցով:

Նկատե՞լ եք, թե որքան նման են նրանք իրար իրենց արտահայտած մտքերով, դեմքի արտահայտությամբ, իրենց չիմացությունը թաքցնել չկարողանալու հատկությամբ ու ապաշնորհությամբ։ Նիկոլ Փաշինյանը հաճախ է սիրում կիրառել «աննախադեպ» բառը, ինչ ոլորտի գնահատական է տալիս, ասում է աննախադեպ առաջընթաց է գրանցվել, քայլեր են արվել։ Ես, որպես Հայաստանի Հանրապետության արդեն ոչ հպարտ քաղաքացի, ավաղ, երեք տարվա մեջ որևէ աննախադեպ բան չտեսա, որևէ առաջընթաց չտեսա։ Այո՛, այս իշխանությունը վստահաբար աննախադեպ է մի հարցում. չեմ հիշում մի իշխանություն, որի հանդեպ այսքան ատելություն կար կուտակված, որին այսքան չէին հարգում, և որ հենց ինքը գեներացներ այդ ատելությունն իր շուրջը, ցավոք՝ նաև հանրության մեջ, միմյանց նկատմամբ։ Մեր այս իրականության մեջ անգամ տղամարդիկ ու կանայք են այլ։

Տղամարդիկ, որոնք չեն կարողանում զսպել իրենց, գարշելի վարք են դրսևորում, ի ցույց դնում իրենց տգիտությունը, անասնական բնազդները, կանայք, որոնք կարծիք են արտահայտում բացառապես փողոցային բառապաշարով, հայհոյախառն արտահայտություններ օգտագործելով։ Երբեմն ուղղակի քեզ հույս ես տալիս, թե գործ ունես ֆեյք էջերի հետ, բայց, ավաղ, պարզվում է, որ նրանք իրական, մեր կողքին ապրող մարդիկ են։ Այսքան ապիկար, ապաշնորհ իշխանություն Հայաստանը երբեք չի ունեցել, վստահ եմ՝ չի էլ ունենա։ Կառավարման համակարգում երբեք այս կարգի ամենաթողություն չի եղել, քաղաքացին երբեք այսքան անտեսված չի եղել, քաղաքացին երբեք այսքան ոտնատակ չի տրվել։ Օրերս միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը դատարկ էր։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատճառաբանությունը հետևյալն էր՝ առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չէին հասել Աբու Դաբի։

Մեր հարևաններից մեկն իր բարեկամներից մեկի մասին ասում էր՝ «դա մի կնիկ չի կարողանում տիրություն անի, ո՞ւր մնաց, թե դիրեկտոր աշխատի»։ Հիմա մերն է։ Ումից ինչ ենք պահանջում։ Լավ, այդ մեկ մարդը չի հասկանում, կողքից մի հասկացող չկա՞, որ նրան ասի, թե սա վերջն է, որ հայրենիքը տանուլ տալուց հետո ոստիկանական մեծաթիվ ուժերի միջոցով չես կարող երկար ժամանակով իշխանություն պահել։ Սա վերջն է, սրանից հետո ինչպե՞ս, ի՞նչ երեսով կարելի է մնալ իշխանության, քայլել փողոցում, դուրս գալ ժողովրդի մեջ։ Հեռանալու ժամանակն է, ուղղությունը՝ դատական նիստերի դահլիճ, իսկ հետո... Դա արդեն ապագայի հարց է։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!