Yerevan, 29.March.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մարդկանց խաբելով՝ մոլորեցրել են. եկել ես Հայաստանի շունչը մարելո՞ւ»․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Խնդիրները մեր երկրում ոչ միայն չեն լուծվում, այլև ավելանում են: Կան հարցեր, որոնք արդեն հին համարվող այս իշխանությունների օրոք այդպես էլ վերջնական լուծում չստացան: Ոչ մի ոլորտ անմասն չմնաց այս խնդրից: «Փաստը» ոչ մեկ անգամ անդրադարձել է բնապահպանության ոլորտում առկա խնդիրներին: Ամուլսարում հանքի շահագործել-չշահագործելու հարցը շարունակում է առկախված մնալ: Թվում էր, թե կրքերը հանդարտվել են, համաճարակային իրավիճակը և պատերազմը հանքի շահագործման խնդիրը երկրորդ պլան են մղել, սակայն պարզվում է, որ դա այդքան էլ այդպես չէ: Օրերս շրջակա միջավայրի նախարարության գործունեության քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է, և այդ բնական պաշարների օգտագործումն իսկապես պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցրած վնասների հետևանքները լինեն կառավարելի:

Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձևակերպենք, շատ դառը արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք»: Միևնույն ժամանակ նշել է, որ մեր երկիրն այս առումով շատ լուրջ մարտահրավերներ ունի: Այնուհետև Փաշինյանը հարցազրույցներից մեկում նշել էր՝ «հավանականություն կա, որ Ամուլսարի հանքը կշահագործվի և այդ հավանականությունը մեծ է»: Բնապահպան Հակոբ Սանասարյանը նշում է՝ հանքարդյունաբերության ոլորտում ոչինչ չի փոխվել: «Ե՛վ տեխնոլոգիական, և՛ հարկային, և՛ Հայաստանին տված օգուտի և վնասի առումով ոչինչ չի փոխվել: Ազգային ժողովը հանձնաժողով էր ստեղծել հանքարդյունաբերության խնդիրները լուսաբանելու համար: Նրանց ներկայացրած եզրակացության, կուզեք՝ հաշվետվության մեջ պարզորոշ գրված է, որ մետաղական երեսուն հանքավայրերը, որոնցից մի մասը շահագործվում է, իրենց ակտիվ շրջանում ոչ մի կոպեկ շահութահարկ չեն վճարել: Հավանաբար՝ բոլորը նշել են, որ իրենք վնասով են աշխատում:

Եվ այս խայտառակությունը շարունակվում է: Ժամանակին հանքի շահագործումից ստացված շահույթի մաքուր քսան տոկոսը պետությանն էր, ութսուն տոկոսը պատկանում էր հանքի տիրոջը: Իսկ հիմա մաքուր շահույթի 98 տոկոսը հանքատիրոջն է, իսկ երկու տոկոսը՝ պետությանը: Բայց նրանք նույնիսկ այդ երկու տոկոսը չեն վճարում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սանասարյանը: Ընդգծում է՝ Հայաստանը, խոշոր և անդառնալի կորուստներից բացի, որևէ օգուտ չունի: «Հիմա ասում են՝ Ամուլսարը շահագործենք, նոր աշխատատեղեր կբացվեն, եկամտահարկ կվճարեն, պետական գանձարանը կհարստանա: Բայց դա չի կարող հանք բացելու արդարացում լինել: Բնական է, որ երբ ցանկացած ընկերություն սկսում է աշխատել, աշխատողներ է վարձում, նրանց աշխատավարձ վճարում, իսկ պետությանը՝ եկամտահարկ:

Ինչո՞ւ չի խոսվում այն մասին, որ բազմաթիվ ընկերություններ չեն վճարում հիմնական հարկերը, չեն վճարում այն թափոնների համար, որոնք արտանետվում են Հայաստանի տարածք: Դրանք դատարկ ապարներն են, պոչանքը և հանքանյութի մշակումից հետո առաջացած մնացած թափոնները: Դրանք բոլորը տարեկան տասնյակ միլիոնավոր տոննաներով աղտոտում են Հայաստանի Հանրապետության տարածքը, և դրա համար ընկերությունները ոչ մի կոպեկ չեն վճարում պետական գանձարան»,-նշում է մեր զրուցակիցը: Բնապահպաններից շատերը նշում են, որ, այո՛, մեր երկիրն իսպառ չի կարող հրաժարվել հանքարդյունաբերությունից, սակայն տարիներ ի վեր գործող հանքերը պետք է աշխատեն խիստ վերահսկողության պայմաններում՝ շրջակա միջավայրի աղտոտումը հասցնելով մինիմումի: Սանասարյանից հետաքրքրվում ենք՝ արդյո՞ք այս երեք տարվա ընթացքում ոլորտում որևէ տեսակի բարեփոխում կատարվել է, թե ոչ: «Բացի խոստումներից, ոչինչ չի արվել:

Դատապարտում էին նախկին իշխանություններին՝ սա այսպես կանենք, սա այնպես, բայց ոչինչ չարվեց: Մարդկանց խաբելով՝ մոլորեցրել են: Որևէ բան չարվեց ոլորտը կարգավորելու համար, մինչդեռ մենք գիտենք, թե որքան խնդիրներ կային ու կան: Ի՞նչ է նշանակում հանք շահագործել և հարկեր չվճարել: Բնական է, որ շահագործողը գերշահույթ է ստանում: Ու քանի որ բնական պաշարները ժողովրդի ու պետության սեփականությունն են, ապա ստացվում է՝ ժողովրդի ունեցվածքի գողություն: Բայց կարևոր է այն, որ մարդիկ գիտակցում են, թե ինչ է տեղի ունեցել մեր երկրում: Այս խայտառակ դավաճանությունից հետ, երբ հանձնվեց մեր հողը, մարդիկ գիտակցում են, որ իրենց կյանքի հենարանը հողն ու ջուրն է և թույլ չեն տա, որ այն թունավորվի: Ի՞նչ է նշանակում, երբ ասում են, թե հանքարդյունաբերության ոլորտում պետք է ցավալի որոշում կայացվի: Ի՞նչ է, եկել ես Հայաստանի շունչը մարելո՞ւ»,-եզրափակում է Հակոբ Սանասարյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offerAraratBank Donates to Regional Libraries: BOOKS FOR ALLAmeriabank set to join BOGG, a London Stock Exchange (LSE) listed financial group as a standalone entityWhich Book to Choose as a Gift for the Book Giving Day? A Piece of Advice from Idram and IDBankAMIO BANK will start the leasing process in the immediate futureFast Bank has received a Mastercard membership license Two new sports channels in Ucom's uTV channel listA bunch of smiles in the city. "Artsakh" branch of AMIO BANK has been reopened A network ready for the transition to 5G and qualitatively new television. Ucom signed official agreements with Nokia and MediaKindHow to Celebrate Love Days? A Piece of Advice from Idram and IDBankVisa Travel card - your best friend of the road Ardshinbank announces agreement to acquire HSBC ArmeniaFastex to Provide up to 5 Million $FTN to the “Olympionic” Sports FoundationAMD 3,665,972 to Armenian Mothers. In February, Cancer Awareness Month, The Power of One Dram will be directed to the City of Smile Ambassadors accredited to Armenia, Galaxy Group and Ucom leaders spoke at the largest event of the European Business Association Idplus Digital Fuel Cards: Everyone Makes a Plus