Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հայաստանը համաճարակը ծայրաստիճան ծանր է տարել, գուցե և ամենածանրը ամբողջ աշխարհում. արդյո՞ք ավարտվել է այդ աղետը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

naked-science.ru-ն «Կորոնավիրուսը Հայաստանում անկում է ապրում, բայց ոչ թե այն պատճառով, որ իշխանությունները կարողացել են հաղթահարել այն, այլ որ չեն կարողացել դա անել» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի պետական վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2020 թվականին 35% -ով ավելի շատ մարդ է մահացել, քան 2019 թվականին: Առաջին հայացքից ամեն ինչ տրամաբանական է. լայնամասշտաբ պատերազմն անխուսափելիորեն բերում է զոհերի: Այնուամենայնիվ, պաշտոնական վիճակագրությանը մանրակրկիտ հայացք գցելը ցույց է տալիս բոլորովին այլ բան. Հայաստանը համաճարակից իրականում շատ ավելի մարդ է կորցրել, քան պատերազմից: Ամենայն հավանականությամբ, տեղի բնակչության մեծ մասն արդեն իսկ հիվանդացել է կորոնավիրուսով, չնայած հաճախ անախտանշան:

Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանում կորոնավիրուսներից մահերի պաշտոնական թիվը ցածր է: Արդյո՞ք դա նշանակում է, որ համաճարակը «մարել» է, քանի որ «բոլորը հիվանդացել» են: Ցավոք, դա այնքան էլ պարզ չէ: 2019 թվականին Հայաստանում բոլոր պատճառներից մահացել է 26 186 մարդ, իսկ 2020-ին՝ արդեն 35371, կամ 35 % -ով ավելի: Երկու տարվա մահացության միջև տարբերությունը երբեք չի տալիս նման կտրուկ ցատկ առանց լուրջ ցնցումների: Դա կոչվում է «ավելցուկային մահացություն», իսկ անցյալ տարի Հայաստանի համար այն հասել է 9185 մարդու: Դա հսկայական ցուցանիշ է և բացատրության կարիք ունի: Առաջին բանը, որն ինքնին առաջ է գալիս, կատաղի պատերազմն է: Այո, բայց, ըստ պաշտոնական տվյալների, պատերազմում զոհվել է 2291 քաղաքացի (վիճակագրական տվյալների ամփոփման հատվածում, այսինքն՝ 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ-խմբ.):

Այսինքն, առկա է ևս 6894 մահվան «ավելցուկային» դեպք, որը պետք է բացատրվի այլ պատճառով: Բայց ինչո՞վ: Առաջին հայացքից դա չի կարող լինել կորոնավիրուսը: Պաշտոնական վիճակագրությունը ասում է, որ Հայաստանում Covid-19- ից մահացել է 3405 մարդ, որը 6894 լրացուցիչ մահվան դեպքերի կեսից էլ պակաս է: Ի՞նչն է ապահովել մնացածը: Ըստ վիճակագրության, 2020 թվականին գրանցվել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից 2987 «ավելցուկային մահացություն» (2020 -ի 17 056 մահերից հանած 2019 թվականի 14 069-ը): Միանգամից 21,2 % աճ: Շնչառական հիվանդությունների դեպքում 2020 թվականին «ավելցուկային մահացությունը» կազմել է 841 մարդ (3010-ից հանած 2169-ը), այսինքն՝ 38,8 % աճ: Ընդհանուր առմամբ, արյան շրջանառության և շնչառական համակարգերի հիվանդություններից մահացության աճը կազմել է 3828 դեպք:

Կարևոր է հասկանալ. կաթվածից և ինսուլտից մահացության 21,2 % -ով աճ առանց պատճառի չի կարող լինել, շնչառական համակարգի հիվանդություններից մահացության 38,8% -ոց աճ ևս առանց պատճառի չի լինում: Հայաստանի վիճակագրությունը նախկինում նման տատանումներ չի արձանագրել: Նման աճ առկա է նաև շատ այլ երկրներում: 2020 թվականին ամենուր` ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլն, վիճակագրությունը ցույց է տալիս սրտի և արյան անոթների, ինչպես նաև շնչառական համակարգի հիվանդություններից մահացության աճ: Պատճառն այն է, որ կորոնավիրուսը, ըստ էության, սպանում է ոչ միայն թոքաբորբով, այլ նաև այլ հիվանդություններով: Կորոնավիրուսը որոշակիորեն նման է Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպերի մարդասպաններին: Ճիշտ ինչպես նրանք, այս վիրուսն էլ հաճախ ինքն է սպանում՝ մեղքը «բարդելով» այլ հիվանդությունների վրա:

Բայց Հայաստանի համար կա նաև տխուր նորություն. Ռուսաստանում 2020 թվականին մահացության մակարդակը գերազանցել է 2019-ի մակարդակը ընդամենը 17,9 % - ով, միևնույն ժամանակ այդ երկիրը աշխարհում համաճարակից առավել տուժած երկրներից մեկն է համարվում: Իսկ Հայաստանում 2020 թվականին մահացության մակարդակը 35 % -ով է գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը (անգամ չհաշված պատերազմի զոհերը՝ այն հսկայական է՝ 26,3 %): Դա նշանակում է, որ Հայաստանը համաճարակը ծայրաստիճան ծանր է տարել, գուցե և ամենածանրը ամբողջ աշխարհում: Ինչո՞ւ է դա տեղի ունեցել։ Ամենաակնառու խնդիրը առողջապահական մարմինների վատ աշխատանքն է: Նրանք ժամանակին չեն կարողացել հասարակությանը բացատրել համաճարակային խնդրի լրջությունը:

Արդյունքում, բնակչությունը, ըստ էության, չի պահպանել հակահամաճարակային կանոնները, ինչը հանգեցրել է մահացության կտրուկ աճի: Թերևս դա մասամբ կապված է Հայաստանի առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ, որը ներկայումս ազատված է պաշտոնից: Բայց արդյո՞ք ավարտվել է այդ աղետը: Հասկանալի է, որ իշխանությունների կողմից համաճարակի դեմ ձախողված պայքարի պատճառով շատ են եղել հիվանդները: Հայտնի է նաև, որ հիվանդությունից հետո առաջին ամիսներին հիվանդ մարդը հազվադեպ է վարակվում: Հետևաբար, համաճարակը չկառավարելը ժամանակի ընթացքում բերել է վարակի նոր դեպքերի քանակի անկման, և Հայաստանում համաճարակը անկում է ապրել: Արդյո՞ք դա բավարար է հիվանդության հետագա տարածումը դադարեցնելու համար: Տեսականորեն վարակի տարածման ակտիվությունը նվազում է, երբ բնակչության 60 % -ը արդեն իսկ վարակված է լինում: Դժվար է հաստատապես ասել Հայաստանում բնակվող բնակչության իրական թիվը և դժվար է ասել իրական վարակվածների թիվը, բայց փետրվարից Հայաստանում նոր ախտորոշված դեպքերի թիվը սկսել է նվազել:

Ցավոք, ուրախանալու համար դեռ վաղ է: Կորոնավիրուսի բրիտանական շտամը տարածվում է ամբողջ աշխարհում: Դրա տարբերությունը նախկին՝ դասականից այն է, որ այն բարձր վարակելիություն ունի: Հետևաբար, այդ շտամի նկատմամբ կոլեկտիվ անընկալությունը կզարգանա, երբ հիվանդների թիվը կազմի ոչ թե 60 %, այլ 70-80 %: Ի վերջո, փաստացի չկա կարանտին Հայաստան մուտք գործողների համար։ Բացի դա, կա ևս մեկ տհաճ պահ: Հարավաֆրիկյան կորոնավիրուսի շտամը ցույց է տվել, որ կայուն է կորոնավիրուսի դասական շտամի հակամարմինների նկատմամբ: Եվ պարզ չէ, թե արդյո՞ք դա նշանակում է, որ նրանք, ովքեր տարել են «հին» Covid-19, չեն հիվանդանա «նոր» Covid-19-ով: Լուծումը բնակչության զանգվածային պատվաստումն է: Պատվաստումից հետո անընկալությունը առանձնահատկություններ ունի։

Օրինակ՝ երկու բաղադրիչով «Sputnik-V» - ով պատվաստվածների մոտ հակամարմինների մակարդակն ավելի բարձր է, քան հիվանդացած անձի մոտ: Պատճառն այն է, որ երկու ներարկումն է իմունային պատասխան առաջացնում, և արդյունքում անընկալությունն ինքնին «ավելի ուժեղ» է արտահայտվում: Ընդ որում, կա նաև կարծիք, որ այն պաշտպանում է ինչպես բրիտանական, այնպես էլ հարավաֆրիկյան կորոնավիրուսի շտամներից, և ըստ ամենայնի, դա այդպես է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении