Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Միայն մանիպուլյացիա, սուտ և ուրիշ ոչինչ. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում իշխանափոխության պահանջը աստիճանաբար ավելի է ահագնանում։ Եվ ժամանակի ընթացքում առավել մեծ թվով մարդիկ են միանում Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգին։ Պատահական չէ, որ կառավարության հրաժարականի պահանջով գրեթե ամեն օր անհնազանդության տարբեր ակցիաներ և երթեր են տեղի ունենում։ Խնդիրն այն է, որ Փաշինյանը պատերազմից հետո հանրության շրջանում լիովին ասոցացվում է որպես պարտության, կապիտուլ յացիայի ու արյան սիմվոլ, ում՝ որպես պետության ղեկավարի առաքելությունը պետք է վաղուց ավարտված լիներ։ Դա պահանջում է հանրության մեծ մասը, նույնիսկ այն մարդկանցից շատերը, ովքեր պատերազմից առաջ Փաշինյանի մոլի ջատագովներն էին։

Փոխվել է նաև Փաշինյանի իշխանության նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը, քանի որ այն, սեփական օրակարգն առաջ տանելու հարցում իր մեջ ուժ գտնելու փոխարեն, անշեղորեն առաջ է շարժվում միայն թուրք-ադրբեջանական պահանջներին համապատասխան։ Ավելին՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը հրապարակային ձևով վիրավորում է Հայաստանի ղեկավարին, հայ ժողովրդի արժանապատվությունը ոտնահարող հայտարարություններ թույլ տալիս իրեն, սակայն Փաշինյանը նախընտրում է ոչ մի կերպ չարձագանքել նրան և անգամ Մոսկվայում ճաշել վերջինիս հետ։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանի կառավարությունը կորցրել է իր հեղինակությունը ոչ միայն հանրության շրջանում, այլև դիվանագիտական հարթակում և ի վիճակի չէ հավուր պատշաճի ներկայացնել մեր երկիրը բանակցային սեղանի շուրջ։ Տարածքային, մարդկային և նյութական կորուստները, ապա նաև կապիտուլ յացիոն հրադադարի ստորագրումը անդառնալի լուրջ հարված են հասցրել մեր պետականությանը։

Սրա արդյունքում է, որ երկրի կառավարումը և պետական ինստիտուտների գործունեությունը բարձիթողի վիճակում է հայտնվել, ինչի արդյունքում ավելի են խորանում մեր անվտանգային մարտահրավերներն ու սոցիալ-տնտեսական ճգնաժամը։ Հայաստանի՝ սահմանամերձ դարձած բնակավայրերի անվտանգության ապահովման հարցը լուծված չէ, իսկ տնտեսությունը կքել է պարտքային բեռի տակ։ Համատարած թանկացումների և եկամուտների նվազման ֆոնին քաղաքացիների մոտ գնալով արմատանում է արտագաղթի ուղին բռնելու մտայնությունը։ Եվ այսպիսի ազդակներից հետո էլ Նիկոլը շարունակում է կառչել աթոռին՝ ձևացնելով, թե իբր վայելում է հանրության աջակցությունը։ Սակայն եթե նախկինում քաղաքացիներն ամեն քայլափոխին ողջունում էին նրան, ապա այժմ նա քաղաքացիներից պատսպարվում է մեծ թվով անվտանգության աշխատակիցների ու հազարավոր ոստիկանների հետևում և ստիպված է լինում քայլել անվանարկող բղավոցների ներքո։

Դրանով է պայմանավորված, որ Փաշինյանը հարկադրված է իր «բարձր» վարկանիշի առկայությունը ցույց տալ քաղաքացիների հետ արհեստական հանդիպումներ բեմականացնելու միջոցով։ Ավելին, նա ուզում է ցույց տալ, թե իբր արտառոց բան չի եղել, դե, հիմա, բան էր, պատահեց... Դրա վառ վկայությունն է օրերս լրատվականներից մեկին Փաշինյանի տված հարցազրույցը, որով նա իբր պետք է փարատեր հանրության մտահոգությունները։ Ինչպես միշտ, այս անգամ ևս Փաշինյանի հարցազրույցն աչքի ընկավ մանիպուլ յացիաներով և իր ձախողումն արդարացնելու զուր ճիգերով, ու ամենակարևորը՝ ստերով: Ավելին, ամբողջ հարցազրույցի ընթացքում որևէ տրամաբանական միտք չհնչեց:

Վարչապետի աթոռից կառչած անձը փորձեց հերթական անգամ խուսափել պարտության պատասխանատվությունն իր վրա վերցնելուց և սահուն անցում կատարեց իր նախորդների կառավարման ժամանակաշրջանին՝ փորձելով հարց բարձրացնել, թե արդյո՞ք պարտությունը ծագել է իր կառավարման երկուսուկես տարվա արդյունքում, թե՞ դրա պատճառներն ավելի խորն են։ Պատահական չէ, որ վերջինս հիշատակեց, թե 7 շրջանների վերադարձը 1998 թվականից է եղել բանակցային գործընթացի նվազագույն պայմաններից մեկը։ Փաշինյանի խոսքը շատ նման էր տղեկի պահվածքին, որին փողոցում վիրավորել են, ու ինքը իբր պատասխանում է «սամ դուռակ» ոճով:

Մյուս կողմից՝ Նիկոլին հաջողվեց «քար նետել» նաև Ռուսաստանի բոստանը՝ կապված «Իսկանդերի» հետ, ինչին արդեն բավականին կոշտ արձագանքել են ոչ միայն ռուսական լրատվամիջոցները, այլև պաշտոնական շրջանակները՝ Փաշինյանին մեղադրելով ստախոսության մեջ: Մի խոսքով, հերթական անբովանդակ հարցազրույցը, որի շուրջ քննարկում ծավալելը կամ վերլուծություն կատարելը ոչ միայն անիմաստ է, այլև վիրավորական: Պատահական չէ, որ քաղաքացիների գերակշռող մասի մոտ Փաշինյանի հարցազրույցը ասոցացվում է «հաղթելու ենք» կարգախոսի վերջին ակորդի հետ, քանի որ «Իմ քայլի» ձևավորած կառավարությունը վաղուց այլևս սպառել է իրեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении