Երևան, 17.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«168 ժամ»․ Նիկոլ Փաշինյան․ խեղճը. Նախկին Նիկոլից գրեթե ոչինչ չի մնացել

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վերջին բոլոր հանրային գործողությունները, ի թիվս այլ զգացողությունների, իսկ գուցե առավելապես առաջացնում են հիմնականում խղճահարություն։ Նորմալ մարդն այլ կերպ չի կարող վերաբերվել մեկին, ով մի քանի հարյուր մետր ճանապարհն անցնում է մի քանի հազար ոստիկանների ուղեկցությամբ, անցնում է գլխիկոր, վախվորած հայացքով։

Նիկոլ Փաշինյանը վախենում է, վախենում է այնքան, որ արդեն չի կարողանում, իսկ գուցե չի ցանկանում թաքցնել սեփական վախը։ Այդ վախն արտահայտվում է ոչ միայն ոստիկանապատ փողոցով քայլելիս։

Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը եւս վախի ու խեղճության համադրություն էր։ Նախկին Նիկոլ Փաշինյանից գրեթե ոչինչ չի մնացել․ չկան նախկին բղավոցներն ու հայհոյախոսությունը, նա կորցրել է նախկին էնտուզիազմն ու էներգիան։

Երբեմնի հարձակվող Նիկոլ Փաշինյանն այսօր ընդամենը պաշտպանվողի դերում է, ընդ որում, պաշտպանվում է շատ անտաղանդ՝ չգիտակցելով անգամ, որ հանուն ներքին հարաբերությունների պարզաբանման արված միջպետական ավանտյուրայի համար կարող է շատ թանկ վճարել։

Նիկոլ Փաշինյանին դա եւս չի հուզում, թերեւս, այն հույսով, որ նաեւ միջազգային գործընկերներն իրեն կվերաբերվեն խղճահարությամբ ու հաշիվ չեն պահանջի անպատասխանատու հայտարարությունների համար։ Դժվար է ստույգ ասել՝ արդյոք Փաշինյանն այս խղճահարություն առաջացնող կերպարի մեջ մտել է գիտակցված հաշվարկի արդյունքո՞ւմ՝ հույսով, որ հասարակությունը կառաջնորդվի «ընկածին չեն խփում» սկզբունքով, թե՞ իրականում իսկապես նրա վախերն այնքան շատ են, որ այլեւս չի կարողանում թաքցնել դրանք։

Անկախ ամեն ինչից, խղճահարություն առաջացնող երկրի ղեկավարը ծանր ու անթույլատրելի դեպք է։ Հատկապես, երբ իրականում այդ ղեկավարն իր գործողություններով ու անգործությամբ մսխել է անգամ խղճահարություն առաջացնելու պարզ, մարդկային իրավունքը։ Առավել եւս, որ խղճահարության որեւէ չափաբաժին նրան չի կարող ազատել այն պատասխանատվությունից, որը կրում է Արցախի 75 տոկոսը հանձնելու, 5000-ից ավելի զոհերի ու 10 հազարից ավելի հաշմանդամների համար։ Ընդամենը երկուսուկես տարվա ընթացքում ինքն իրեն  «ամենակարող» ներկայացնող Նիկոլ Փաշինյանը վերածվեց վախեցած, ոստիկանների թիկունքում թաքնվող, կցկտուր տեքստեր արտասանող մեկի։

Ժողովրդական սերը, որը նրան դարձրել էր «ամենակարող», վերափոխվել է ժողովրդական ատելության, որը Նիկոլ Փաշինյանն ամեն օր ավելացնում է՝ կառչած մնալով իշխանությունից։ Իշխանությունը նրա համար դարձել է փակ շրջան․իշխանության ամեն օրն ավելացնում է սեփական վախերը, բայց նա պատրաստ չէ հրաժարվել իշխանությունից, քանի որ միայն դրա պահպանման մեջ է տեսնում իր՝ գոնե ժամանակավոր փրկությունը։

Իսկապես խղճահարության արժանի իրադրություն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաքվի վանդալները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԻսրայելը պատասխան հարված կհասցնի ԻրանինՀայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԿոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր, հափշտակել մի քանի մլն-ի ոսկու հանքանյութ Տասնյակ հասցեներում լույս չի լինիՀայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է․ Լիաննա ՄանուկյանԳուամի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍորոսի հիմնադրամը դադարեցրել է իր աշխատանքը Ղրղզստանում Ակնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԴուբայում, որտեղ անձրևը մեծ շռայլություն է, այսօր խոշոր ջրհեղեղ է դիտվել. Սուրենյան (տեսանյութ) Թվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըԹբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ) «Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Ռուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Դուբայում սաստիկ փոթորիկ է. քաղաքը հեղեղվել է, չեղարկել է 45 չվերթ (տեսանյութեր) Արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել են Ճանապարհ է փակ լինելու, ՊՆ նախկին շենքն է պայթեցվելու57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկել Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՉինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրա Ինչպե՞ս են «Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանՎերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան