Բանակի տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ. ԳՇ-ն նոր հայտարարություն է տարածել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշում է, որ մեկ անգամ ևս հաստատում են իրենց հստակ դիրքորոշումը:
«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը»,- ասված է հայտարարության մեջ: