«Միակ անցնցում ճանապարհը վարչապետ Նիկոլ Փաշինյանի լիազորությունների դադարեցումն է». Փաստաբանների պալատի նախագահ
SOCIETYՓաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ՖԲ իր էջում գրում է.
«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:
Կուտակված և կուտակվող բացասական էներգիան վաղ, թե ուշ դուրս է գալու և որքան ուշ, այնքան՝ ավելի մեծ վնասով:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին արդեն միացել են բարձրաստիճան զինվորականները:
Փոխանակ հրաժարական տալու և երկիրը սահմանադրական ճանապարհով առողջացման տանելու, Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է կազմակերպում, շրջապատված զինված ոստիկաններով և թիկնապահներով:
Արկածախնդիր Նիկոլ Փաշինյանին սատարող պաշտոնատար անձինք այլևս կրելու են համապարտ պատասխանատվություն հետագա բացասական զարգացումների համար:
Միակ անցնցում ճանապարհը վարչապետ Նիկոլ Փաշինյանի լիազորությունների դադարեցումն է: Ստեղծված իրավիճակում այլ ճանապարհները բախումների են տանելու:
Քաղաքական բոլոր ուժերը պետք է իրենցից կախված ամեն ինչ անեն բախումներ թույլ չտալու համար»,-գրել է Արա Զոհրաբյանը: