Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«17 տարի այդ երազանքն եմ մտապահել». Իլոնա Մկրտչյանը՝ 18-ամյակը չնշելու պատճառի, նոր ֆոտոշարքի և «Դեպի ճամբար»-ում իրենից մեծ աղջկա մարմնավորելու մասին

ԼԱՅՖ

Դերասանուհի Իլոնա Մկրտչյանն օրերս դարձել է 18 տարեկան: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է օրը չնշելու պատճառի և «Դեպի ճամբար 2» նախագծում իր կերպարի մասին: Իլոնան նաև նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life–ին։

Իլոնայի խոսքով՝ նախկինում մտածում էր՝ 18-ամյակը մեծ շուքով կնշի, բայց այդպես չարեց: «Կեսգիշերին ընկերներիցս մեկը տորթով, փուչիկներով և ծաղիկներով եկավ մեր տուն: Հետո ես ու մայրս գնացինք Դիլիջան, քանի որ այս տարի չցանկացա մեծ խնջույք կազմակերպել, նախորդ տարվա դեպքերից հետո տրամադրություն չունեի, կոտրված իրավիճակ էր: Դիլիջանում հետաքրքիր օր ունեցա, մայրիկիս հետ էի, որտեղ էլ լինեի, օրս չէր կարող վատ անցնել: Այս տարի տորթի մոմերը փչելիս երազանք եմ մտապահել, որ խաղաղություն լինի, որ 2020 թվականն այլևս չկրկնվի: Ամեն ամիս ներքին փոփոխություններ եմ զգում բնավորությանս և մտածելակերպիս հետ կապված, որովհետև ամեն անգամ ավելի շատ բան եմ հասկանում, ենթադրություններ անում, փոխվում, մեծանում, հասունանում: Նախկինում որոշումներիս մեջ փոփոխական էի, հիմա կայուն եմ, թեև հասունանալու տեղ միշտ կա, ամեն տարիք հասունանալու իր չափանիշն ունի»,- ասաց նա:

Դերասանուհին ընդգծեց, որ արդեն վստահ է՝ երազանքներն իրականանում են: «Մանկուց երազել եմ հեռուստատեսությունում լինելու մասին: Չեմ թաքցնի, ծննդյանս տորթի մոմերը փչելիս 17 տարի այդ երազանքն եմ մտապահել, որը կատարվեց 17 տարեկանում: Վստահ եմ՝ մյուս բոլոր երազանքներս էլ կկատարվեն: Ուզում էի հեռուստատեսություն մտնել ոչ թե հայտնիության, այլ դերասանի գործով զբաղվելու համար: Հետագայում ուզում եմ այդ գործով զբաղվել, բայց նաև այլ գաղափարներ ունեմ, չգիտեմ՝ որ ուղղությամբ կգնամ»,- նշեց նա:

Իլոնան օրերս նոր ֆոտոշարք է իրականացրել, պատմեց, որ գաղափարը վաղուց ուներ: «Որոշել եմ հետևորդներիս կերպարային ֆոտոշարքեր հաճախ ներկայացնել: Այս անգամ ընտրեցի հրեշտակի կերպարը: Լուսանկարվել շատ եմ սիրում, բայց դա էլ իր բարդություններն ունի, անընդհատ պետք է դիրք փոխես, երբեմն զգեստը հարմար չէ: Այս անգամ հրեշտակի թևերն անհարմար ու ծանր էին, բարդ է նկարին թեթևություն հաղորդել և թաքցնել ծանրությունն ու անհարմարավետությունը»,- շեշտեց նա:

Իլոնան զբաղվածություն ունի «Դեպի ճամբար 2» նախագծում: Նա նկատեց, որ իր կերպարն այն չէ, ինչպես կարող է թվալ սկզբում: «Մարմնավորում եմ 22 տարեկան աղջկա, ով բնավորության կամակոր գծեր ունի: Կերպարս վերցված է իրական կյանքից, նման շարժուձևով մարդ իրականում ևս կա, որի հատկանիշները փորձել եմ ներկայացնել։ Ինքս շփվում եմ տարիքային տարբեր խմբի մարդկանց հետ և փորձում վերցնել նրանց խոսելաձևը, շարժուձևը, հետո դա ներառում եմ կերպարիս մեջ,- ասաց նա և հավելեց, որ իրենից տարիքով մեծ աղջկա մարմնավորելը բարդ է,- Ամեն կերպար իր բարդություններն ունի, ինձ հաճելի է կերպարի մեջ մտնել: Նույնիսկ այնքան եմ խորանում, որ մտածում եմ՝ կերպարս արմատներով որտեղի՞ց է, ինչպիսի՞ն է»:

Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները Կենդանակերպի նշաններ, ովքեր երջանկություն և հաջողություն կունենան 2024 թվականի ապրիլի վերջին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի ՍարգսյանՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Եգիպտոսը վերադարձրել է Ռամզես 2-րդի 3,400-ամյա արձանի գողացված գլուխը Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ռուսաստանում առաջիկա ամսում հրաժարականներ են սպասվում. Ведомости Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին Ինչպես են դիմավորում փեսային հարսի տանը. Սա տեսնել է պետք 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 41-ը՝ վիրավորվել Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան Քրիստինան հուզվեց մայրիկին տեսնելիս. Նոր ու բացառիկ կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքից Որպես անհետ կորած որոնվող Նաիրա Պետրոսյանը հայտնաբերվել է 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհըՈւ՞մ ճնշման ներքո է Իսրայելը հրաժարվել Իրանին ավելի լայնածավալ պատասխան հարված հասցնելուց. NYT Ո՞վ էր մետրոյի գնացքի տակ իրեն նետած երիտասարդը. մանրամասներ