Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Իրենց դուր չի գա, որ այդ խոսքերն իրենց մայրերի ու քույրերի հասցեին գրեն». Անատի Սաքանյանի կտրուկ ոճափոխությունն ու քննադատությունները

ЛАЙФ

Դերասանուհի Անատի Սաքանյանը ոճափոխության է դիմել՝ երկար տարիների շիկահերը, այժմ ներկայանում է սև մուգ սանրվածքով։ Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է նոր սանրվածքի, երկար տարիներ շիկահեր լինելու, փոփոխությունների հեշտ գնալու և քննադատությունների մասին:

Անատիի խոսքով՝ մազերը վերջին անգամ մուգ գույնով են եղել 2012 թվականին: «Երկար տարիներ է՝ մազերս բաց գույնով են, միշտ ցանկացել եմ մգացնել, տեսնել՝ ինձ դուր կգա՞, թե՞ ոչ: Վերջին շրջանում հատկապես շատ էի մտածում այդ ուղղությամբ, որոշեցի չներկել, բայց մազերի արհեստական ավելացում անել և նոր սանրվածքի միջոցով հասկանալ՝ կարո՞ղ եմ ինձ ամեն օր մազերի այս գույնով տեսնել: Դեռ մեկ շաբաթ է, ինչ նոր սանրվածքով եմ, բայց արդեն ուզում եմ փոխել, սև գույնի մազերով ինձ դուր չեմ գալիս,– ասաց նա և հավելեց,– անկեղծ ասած, մայրիկիս համար ևս անսովոր էր, նա ինձ շիկահեր է սիրում, ասաց՝ վատ չի ստացվել, բայց լավ էլ չէ: Օրեր առաջ մազերս գեղեցիկ հավաքել էի և մայրս ասաց՝ այդպես շատ գեղեցիկ է, բայց միշտ չեմ կարող տոնական հավաքել»:

Դերասանուհին նկատեց, որ բաց երանգի մազերը պահելը շատ բարդ է, դրա համար իր մազերը չի մգացրել: «Մգացնելուց հետո բաց երանգին վերադառնալը բարդ կլինի: Երբ մուգ երանգը գունաբացում ես, մազերի որակը վատանում է, վերականգնելը բարդ է: Դժվար է նույնիսկ մազերի բաց երանգն ամեն անգամ ստանալ, որովհետև ամեն անգամ երանգը կարող է այլ լինել: Եղել է՝ գլխամաշկս վնասել եմ գունաբացող նյութերից. չնախատեսված նկարահանման էի, պետք է բաց գույնի մազերով լինեի, մեկ օրում մազերս գունաբացեցի և ներկեցի, բայց ճիշտն այդ գործողությունները երկու օրում անելն է»,- պատմեց նա:

Անատին նկատեց, որ հեշտ է գնում փոփոխությունների, ուղղակի մազերը վնասելու խնդիր ունի: «Եթե իմանամ՝ մազերս չեմ վնասի, հաճախ գունափոխություններ կանեմ: Երբ փոփոխություն եմ անում, արագ հարմարվում եմ: Փոփոխություններ անելուց առաջ երկար չեմ մտածում, եթե դրանք հետևանքային չեն: Այս սանրվածքի նկարը տեսել էի գիշերը, հաջորդ առավոտյան արդեն իրականացրի ցանկությունս, հաճախ նաև կեղծամներ եմ դնում, միապաղաղ կյանք չեմ սիրում»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է տարածված կարծիքին, որ կանանց ոճային փոփոխություններն ուղիղ կապ ունեն նրանց հոգեվիճակի հետ, Անատին ընդգծեց․ «Իմ ոճափոխություններն անձնական կյանքում տեղի ունեցող դեպքերի հետ կապված չեն: Ամեն ինչ տարիքից, այդ պահի տրամադրությունից է կախված, մեկ վայրկյանում կարող եմ ինչ-որ բան որոշել ու անել: Ես սիրում եմ ռիսկի դիմել, մոտ երկու տարի առաջ այդպես մազերս կարճ կտրեցի: Առհասարակ, երբ մտքումս մի բան պտտվում է, պետք է իրականացնեմ»:

Դերասանուհին շեշտեց, որ նորաձևության հետևից չի վազում: «Անում եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտնում, չեմ մտածում, որ ինչ-որ մեկն արդեն արել է այդպես, ես չանեմ: Ամեն մարդու համար տվյալ ոճափոխությունը մի կերպ է դիտվում: Պետք չէ մտածել հասարակության կարծիքի մասին, որովհետև չգիտենք՝ որքա՞ն ենք ապրելու: Կարևորն ինձ դուր է գալիս, միևնույն է, մարդիկ ինչ են մտածում: Երեկ լուսանկարիս մեկնաբանություններում գրել էին՝ տգեղ եմ. տգեղ եմ, թող չնայեն իմ լուսանկարները: Այդ մեկնաբանությունն ինձնից ոչինչ չի խլում, թեև, բնականաբար, եթե գրեն՝ գեղեցիկ եմ, ինձ շոյված կզգամ, շնորհակալություն կհայտնեմ, բայց վատ մեկնաբանություններ գրողներին ոչինչ ասել չեմ կարող, իրենք էությամբ այդպիսին են»,- ասաց նա:

Անատիի խոսքով՝ վատ մեկնաբանություններ գրողներին սև ցուցակ է ուղարկում: «Այդպես եմ վարվում, որպեսզի նկարս, օրս իրենց վատ մթնոլորտով չփչացնեն, բայց չեմ նեղսրտում: Տարիներ առաջ լացում էի, սիրտս արագ էր բաբախում, ստամոքսս ցավում էր, ծանր էի տանում այդ ամենը, օրեր շարունակ վատ մեկնաբանությունները մտքիցս դուրս չէին գալիս: Հիմա հասկանում եմ՝ իմ լաց լինելով մարդկանց չարությունը չեմ կարող հանել, իմունիտետ եմ ձեռք բերել: 10 տարուց ավելի է, ինչ ոլորտում եմ, այլևս ուշադրություն չեմ դարձնում այդ ամենին, նման մարդկանց խղճում եմ: Երբեմն, նույնիսկ պատասխանում եմ վատ մեկնաբանություններին, գրում եմ՝ իհարկե, ձեր մայրիկն ու քույրիկը նույնպես: Ուզում եմ հասկանան՝ իրենց դուր չի գա, որ այդ խոսքերն իրենց մայրերի ու քույրերի հասցեին գրեն, ես էլ եմ ինչ-որ մեկի քույրը կամ աղջիկը»,- եզրափակեց Անատին:

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию