Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում ժողովուրդն է իշխանության լեգիտիմ աղբյուրը։ Իսկ ժողովրդի կառավարման հետ փոխկապակցված են մի շարք այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ քաղաքական և սոցիալական հավասարությունը, օրինականությունը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները և այլն։ Ժողովուրդը կարող է ընտրությունների արդյունքում իշխանություն ձևավորել, նաև պահանջել իր կողմից ձևավորված իշխանությունների հեռացումը, եթե իշխանությունները չեն արդարացրել հանրային լայն շրջանակների ակնկալիքները։ Դրա արդյունքում է, որ ժողովրդի մեծամասնության վստահությանն արժանանալու նպատակով քաղաքական ուժերի միջև թեժ մրցակցություն է ընթանում՝ հատկապես ընտրությունների փուլում։

Քաղաքական ուժերը հանրությանը ներկայացնում են իրենց ծրագրերը և տեսլականը, իսկ ժողովուրդը կատարում է իր ընտրությունը՝ ելնելով որոշակի նախընտրություններից։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ լինում են դեպքեր, երբ ժողովրդին շատ հավակնոտ խոստումներ են ներկայացվում, որոնք իրականության մեջ այդպես էլ մնում են անկատար։ Հենց այստեղ է, որ իր դերակատարությունն է ունենում ժողովրդահաճությունը կամ պոպուլիզմը, երբ քաղաքական ուժերն իրենց իրական նպատակները թաքցնում են ժողովրդի համար գայթակղիչ գաղափարների ներքո՝ այնպես ներկայացնելով, թե իբր արտահայտում են բնակչության մեծամասնության շահերը։ Իսկ շատ հաճախ ժողովուրդ հասկացությունը դառնում է քաղաքական շահարկումների առարկա, որի վառ օրինակն այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն են։

Մեզանում, կարծես, ընթացիկ երևույթ է դարձել որևէ քաղաքական ուժի կողմից ժողովրդի հետ նույնականացվելը և սեփական ցանկությունը ներկայացնելը որպես ժողովրդի ցանկություն։ Կամ քաղաքացիների մի մասին համարել ժողովուրդ, իսկ մյուս մասի կարծիքի հետ հաշվի չնստել։ Այսպես, օրինակ՝ սկզբնական փուլում ընդդիմության հավաքին 5 հազարի չափ մարդ էր մասնակցում, ապա գնալով այդ թիվը մեծացավ։ Իսկ վերջին մեծ հանրահավաքին, ըստ տարբեր գնահատականների, 20-ից մինչև 30 հազար քաղաքացի էր մասնակցում։ Բայց այդ մարդիկ Փաշինյանի համար ժողովուրդ չեն: Նա կարծում է, որ նրանք չեն ներկայացնում ժողովրդի կարծիքը։ Մյուս կողմից՝ Փաշինյանի տրամաբանությամբ, ժողովուրդ չեն բանակի գեներալները, կաթողիկոսները, նախկին նախագահները, գիտնականները, դասախոսները, մշակույթի և արվեստի բոլոր այն գործիչները, որոնք կառավարության հրաժարականն են պահանջում։

Փոխարենը վերջինիս համար ժողովուրդ են իր կողմից կազմակերպված ու պետական ողջ ռեսուրսի ներդրմամբ կազմակերպված հավաքին մասնակցող 5 հազար մասնակիցները։ Լավ, թող լինի 10 հազար: Ոչինչ, որ այդ մասնակիցների մի մասը զգեստափոխված ոստիկաններ էին, իսկ մյուս մասը պետական գերատեսչությունների աշխատակիցներ, որոնց աշխատանքային ժամին ստիպելով բերել էին հավաքին մասնակցելու։ Կարևորը, որ Նիկոլի համար դա ժողովուրդն էր, որին իբր հարց էր տալիս, իբր պատասխան ստանում ու իբր որոշում կայացնում: Ստացվում է, որ Փաշինյանի «կողմնակիցները» ժողովուրդ են, իսկ մնացյալը՝ ոչ։ Սա արդեն նույնիսկ զավեշտ չէ, սա մեծագույն ողբերգություն է: Վերջապես, արդեն ի՞նչ է նշանակում մրցավազքի մեջ մտնել հանրահավաքի մասնակիցների քանակով: Լավ, իշխանությունը դուրս կբերի, ասենք 10 հազար մարդ, ընդդիմությունն էլ այդքան։

Լավ, մեկնումեկն ավելի շատ մարդ դուրս կբերի: Լավ, միասին հավաքի կհրավիրեն 50 հազար, 100 հազար մարդու: Մի կողմից՝ դա կդառնա Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական բախման հրահրումը, մյուս կողմից ստացվում է, որ հերթական անգամ մի 100 հազար մարդը պետք է որոշի երկրի ճակատագիրը: Իսկ ո՞վ պետք է հաշվի առնի 2,5 մլն-ից ավելի այն քաղաքացիների տեսակետը, որոնք չեն մասնակցում այս կամ այն կողմի հավաքին կամ էլ քաղաքականապես այնքան է ակտիվ չեն ընթացիկ քաղաքական գործընթացներում։ Եվ վերջապես, քաղաքական գործընթացների տրամաբանությունը ցույց է տալիս, որ ժողովրդական տրամադրությունները խիստ փոփոխական են։ Եթե ինչ-որ պահի հանրության մեծամասնությունը սատարում է որևէ քաղաքական ուժի, ապա դա չի նշանակում, որ միշտ այդ ուժը ժողովրդի մեծամասնության աջակցությունն է վայելելու։ Նիկոլը՝ ձեզ վկա...

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспоры