Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչ-որ բան անելու պարզապես ունակ չեն․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Գլոբալ կամ տարածաշրջանային ընդգրկում ունեցող ժամանակակից մարտահրավերներին անհնար է դիմագրավել առանց այլ պետությունների հետ փոխգործակցության։ Խնդիրն այն է, որ ներկայիս աշխարհում պետությունները միմյանց փոխկապակցված են բազմաթիվ թելերով, ուստի եթե մի երկրում որևէ ցնցում է տեղի ունենում, ապա այն կարող է իր ազդեցությունն ունենալ ողջ աշխարհի վրա։ Անցած տարի ականատես եղանք, թե ինչպես Չինաստանում սկսված կորոնավիրուսի համավարակը հետո տարածվեց ամբողջ աշխարհով մեկ՝ սկիզբ դնելով գլոբալ պանդեմիային, որի հետևանքները մինչև այսօր շարունակվում են։ Իսկ շատ երկրներում էլ անգամ կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքն է նոր թափ հավաքում։ Այնպես որ, ներկայիս յուրաքանչյուր լուրջ սպառնալիք ինչ-որ առումով իրենից կարող է նաև համամարդկային սպառնալիք ներկայացնել։

Ու սա վերաբերում է նաև կլիմայի փոփոխությանը, տնտեսական ճգնաժամերին, միջազգային ահաբեկչությանը, միջուկային զենքի տարածմանը, տարածաշրջանային հակամարտություններին և այլ հարցերի։ Եվ այս առումով Հարավային Կովկասը բավական խոցելի է, քանի որ գտնվում է տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով ազդեցություն ունեցող ուժերի շահերի բախման կիզակետում։ Իսկ Արցախյան հակամարտությունն այն հանգույցն է, որն իր մեջ տարածաշրջանի ապակայունացման լուրջ ռիսկ է պարունակում։ Անցած տարվա աշնանը Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում փոխվեց ստատուս քվոն՝ ի շահ թուրք-ադրբեջանական տանդեմի և ի վնաս հայկական կողմի։ Եվ հայկական կողմի պարտությունն օգտագործելով՝ Թուրքիան սկսել է նոր լիցք հաղորդել իր վաղեմի պանթուրքական ծրագրերին։

Անկարան մեծացնում է իր ազդեցությունն ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Կենտրոնական Ասիայի երկրներում։ Իսկ այս իրողության համատեքստում Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների զավթումը խորհրդանշական կարևորություն է ձեռք բերել։ Պատահական չէ, որ հենց «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունն է որոշել դպրոց բացել Շուշիում։ Եվ նախատեսվում է, որ այդ դպրոցի հիմնարկեքի արարողությանը Շուշի են մեկնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին։ Թուրքիայի ծրագրերի մեջ են մտնում Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի երկրները տարբեր նախագծերի միջոցով իր հետ կապելու պլանները։ Դրա համար էլ Անկարան հատկապես վերջին շրջանում մեծ ջանքեր է ներդնում թուրքմենական գազն ու նավթն իր տարածքով Եվրոպա հասցնելու նպատակով։

Իսկ առաջիկայում Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին, ապա նաև Թուրքիան Ադրբեջանին կապող տրանսպորտային միջանցքի գործարկումը տարածաշրջանում, ըստ տարբեր վերլուծությունների, ուժերի բալանսի էական փոփոխություն է խոստանում։ Պատահական չէ, որ վերջին շրջանում անգամ արևմտյան վերլուծական կենտրոնների կողմից շրջանառության մեջ են դրվում քարտեզներ, որոնցում պատկերված է, որ Հարավային Կովկասը տարիներ անց լիովին հայտնվելու է թուրքական ազդեցության տիրույթում։ Եվ ուժերի հավասարակշռության փոփոխությունն ի նպաստ թուրք-ադրբեջանական տանդեմի, բնական է, չի բխում տարածաշրջանում ազդեցություն ունեցող դերակատարների մեծամասնության շահերից, քանի որ Թուրքիան օգտագործելու է Արցախում տեղի ունեցածի փորձը ապակայունության ավելի լայն աղեղ գծելու համար՝ հատկապես որ նկատելի է թուրքական ակտիվությունը Սիրիայում, Լիբիայում, Իրաքի հյուսիսում։

Հայկական կողմը թեև պարտվել է, բայց դեռևս իր ներուժը վերականգնելու և թուրքադրբեջանական տանդեմի ազդեցությանը որոշ առումով հակակշռելու պոտենցիալ ունի, իսկ դրա համար Հայաստանը պետք է իր արտաքին գործընկերների հետ շատ լուրջ աշխատանք տանի։ Մեզ համար ներկա իրավիճակում առաջնահերթ նշանակություն ունի մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություներում անորոշութան վերացումը և ռազմատեխնիկական ու տնտեսական փոխգործակցության ընդլայնումը։ ՀՀ-ԵՄ հարաբերություններին պետք է նոր թափ հաղորդել՝ հատկապես նկատի ունենալով, որ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը լիարժեք ուժի մեջ կմտնի մարտի 1-ից, որը նոր գործընկերային մակարդակի է բարձրացնում երկկողմ հարաբերությունները ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ուղղություններով։

Հայաստանի համար փոխգործակցության կարևոր ուղղություն են նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Անհրաժեշտ է ուժեղացնել ԱՄՆ-ում գործող հայկական լոբբին, ինչպես նաև օգտվել ԱՄՆ-Իրան հարաբերություններում նկատվող լարվածության թուլացան միտումներից։ Աշխատանքներ պետք է տանել նաև Չինաստանի ուղղությամբ, որի տնտեսությունը անգամ համավարակի պայմաններում կարողացել է պատկառելի աճ գրանցել։ Եվ հաշվի առնելով այն, որ Թուրքիան պարբերաբար շահարկում է Չինաստանի համար այնպիսի նուրբ թեմա, ինչպիսին ույղուրների հարցն է, ապա չինական կողմը շահագրգռված կլինի Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու և մեր երկրում ներդրումներ կատարելու հարցում։

Հատուկ կարևորություն ունի նաև հարևան Վրաստանի և Իրանի հետ համագործակցության ընդլայնումը։ Այս տեսանկյունից հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Իրանի մտադրությունը ԵԱՏՄ մշտական անդամ դառնալ հարցում, որի մասին օրերս հայտարարեց Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։ Եվ այստեղ հարցն այն է, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ։ Մյուս կողմից էլ ուշագրավ է Աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկման մասին խոսակցությունների ակտիվացումը։ Սակայն թե ինչ ձեռքբերումներ կարող է ունենալ Հայաստանը, կախված է մեր աշխատանքից։ Բայց ցավալին այն է, որ 2018 թվականից հետո Հայաստանը չի կարգավորել արտաքին գործընկերների հետ փոխգործակցությունը։ Այս իշխանությունները պարզապես ունակ չեն:

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении